Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 9)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Թունիս՝ Նահատակների օր, Վրաստան՝ Ազգային միասնության օր, Ֆինլանդիա՝ Ֆիններենի օր, Բոլիվիա՝ Սահմանադրության օր, Կոսովո՝ Սահմնադրության օր, Ֆիլիպիններ՝ Հայրենասիրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1932 – բացվել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը, որը փակվել է 4 տարի անց` 1936 թվականին։

1938 – վախճանվել է գրականագետ, թարգմանիչ Հարություն Սուրխաթյանը։

2003 - Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնը։

2004 - Ազատության հրապարակում կայացել է «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանություն» կուսակցության համատեղ հանրահավաքը, որի ավարտին ցուցարարները քվեարկությամբ որոշել են անժամկետ նստացույց անց կացնել Ազատության հրապարակում՝ մինչև Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:

2008 - Սերժ Սարգսյանը ստանձնել է Հայաստանի նախագահի պարտականությունները, և հրամանագիր ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:

2012 – վախճանվել է օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանը։

2013 – Հայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը։

2015 - Քարդաշյան քույրերն այցելում են Երևանի տեսարժան վայրեր, ապա հանդիպում ունեցել Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

2016 - Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է ապրիլյան պատերազմի դիակների փոխանակում։ Հայկական կողմին է հանձնվել 18 զինծառայողի մարմին։

2017 - Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ, ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու Զարուհի Փոստանջյանի կողմից հիմնադրված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։

2020 - վախճանվել է ռուսաստանցի հայազգի ռազմական լրագրող Իգոր Պողոսովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

193 – Սեպտիմիուս Սևերուսը հռոմեական զորքերի կողմից հռչակվել է Հռոմական կայսրության կայսր։

491 – վախճանվել է բյուզանդական կայսր Զենոնը։

1241 — Լիգնիցայի ճակատամարտի ժամանակ Չինգիզ խանի թոռ Բայդուրի ղեկավարած մոնղոլ-թաթարական բանակը ջախջախել է Հենրիխ 2-րդ Բարեպաշտի գլխավորած գերմանա-լեհական բանակին։

1454 — Իտալիայի քաղաք-պետությունները կնքել են Լոդիական խաղաղության պայմանագիրը։

1492 – վախճանվել է Իտալիայի կառավարիչ Լորենցո Մեդիչին։

1553 – վախճանվել է ֆրանսիացի վանական և լեզվաբան Ֆրանսուա Ռաբլեն։

1609 — Իսպանիայից վտարվել են մորիսկներին՝ քրիստոնեություն ընդունած մավրերին։

1626 – վախճանվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը։

1667 — Փարիզում կայացել է աշխարհում առաջին հրապարակային մշակույթային ցուցահանդեսը։

1682 — Ռոբերտ դե Սալը խաչ տնկելով Միսսիսիպիի դելտայում հայտարարել է այն ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի կալված և այն անվանել է Լուիզիաննա։

1747 — Լոնդոնում պետական դավաճանության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել Լովատի 11-րդ լորդ Սայմոն Ֆրեյզերը, որը դարձել է այն վերջին մարդը Անգլիայում, որը դատարանի կողմից դատապարտվել է գլխատման։

1799 — անգլիացի քիմիկոս Հեմֆրի Դեվին հայտնագործել է ուրախացնող գազի ցավազրկող հատկությունը։

1860 — ֆրանսիացի գյուտարար Էդուարդ դե Մարտենվիլը առաջին անգամ ձայնագրել է «Լուսնի լույսը» ֆրանսիական ժողովրդական երգը, որը ներկայումս պահպանվում է փարիզյան արխիվում։

1865 – ավարտվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, որը սկսվել էր 1861 թվականի ապրիլի 12-ին։

1866 — Քաղաքացիական իրավունքների մասին օրենքը ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին տվել է հավասար իրավունքներ (բացառությամբ ռեզերվացիաներում և անմարդաբնակ տարածքներում ապրող հնդկացիների)։

1867 – ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը։

1917 — բոլշևիկները թվով 31 անձ, որոնց թվում նաև Լենինը լքել են Ցյուրիխը և ուղևորվել Ռուսաստան։

1928 — Թուրքիայում պաշտոնական կրոն է հայտարարվել իսլամը։

1933 – ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։

1940 — նացիստական Գերմանիան ներխուժել է Նորվեգիա և Դանիա, սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Դանիա-Նորվեգական օպերացիան։

1945 - ԽՍՀՄ բանակը գրավել է Քյոնիգսբերգը՝ ներկայիս Կալինինգրադը, պարետ Օտտո Լյաշը ստորագրել է կապիտուլացիայի արձանագրությունը։

- Հիտլերի նկատմամբ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով Ֆլոսսենբուրգ համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել ԱԲՎԵՐ-ի ղեկավար, ադմիրալ Կանարիսը։

1963 — Ուինստոն Չերչիլը դարձել է առաջին արտասահմանցին, որին ԱՄՆ-ի կոնգրեսը շնորհել է ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում։

 1970 — Պոլ Մակկարտնին հայտարարել է, որ այլևս չի համագործակցի Ջոն Լենոնի հետ, որը վերջ է դրել «Բիթլզ» խմբի գոյությանը։

1989 - տեղի են ունեցել «Թբիլիսյան իրադարձությունները», Կառավարության շենքի մոտ ոստիկանության և բանակի կողմից ուժի կիրառմամբ ցրել են ընդդիմադիրների ցույցը, որի արդյունքում զոհվել է 21, և վնասվածքներ են ստացել 290 մարդ։

1991 – Վրաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից։

2000 — Էդուարդ Շևարդնաձեն վերընտրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում։

1993 – Կիմ Ջոնգ Իլը փաստացի դարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ։

2015 — Ուկրաինան արգելել է նացիստական և կոմունիստական սիմվոլիկան։

 

Նյութը հրապարական պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ի՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենադիտված