Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քավորը, ինչպես կենացներում են ասում, սրբություն է, կենացն էլ՝ հոտընկայս խմվողներից է։ Ընդհանուր առմամբ Հայ Առաքելական եկեղեցու ու, ըստ ամենայնի, նաև քրիստոնեության հետ խնդիրներ ունեցող Նիկոլ Փաշինյանը՝ որպես ծիսական հավատացյալ, լավ է սերտել հատկապես քավորին վերաբերող դասը և ըստ արժանվույն է գնահատում քավորներից հատկապես սեփականին․ նրա կնքահայրն այլևս ամբողջ Տավուշի մարզպետ է։ Կեցցե Նիկոլ Փաշինյանը։ Եվ յուր քավորը, բնականաբար։

Նեպոտիզմի կամ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքի դրսևորումը Նիկոլ Փաշինյանի պարագային ոչ թե բացառություն է և սահմանափակվում է միայն քավորով, այլ օրինաչափություն․ նրա մերձավոր և ոչ այնքան մերձավոր ազգականները տարբեր պաշտոններ են զբաղեցնում, այլևս պաշտոնյա է անգամ նրա ուսապարկ բռնողը։

Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ օրինաչափություն է ոչ միայն նեպոտիզմը, այլ նաև այն, որ նա անշեղորեն իրականացնում է բոլոր այն գործողությունները, որոնց համար նախկին բոլոր իշխանություններին քննադատելով՝ նա հասել է իշխանության։ Քավորասեր նախկին ընդդիմադիրն այլևս ոչ միայն ուղղակի կրում է բոլոր այն արատները, որոնց համար քննադատում էր Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, այլ շատ դեպքերում գերազանցել է Քոչարյանին, Սարգսյանին ու անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ միասին վերցրած։

Նախկինում նա բոլորին քննադատում էր «Ղարաբաղը ծախելու» փորձերի համար։ Իշխանության գալով՝ նա ոչ միայն փորձեց, այլ փաստացի իրականացրեց այն, ինչի համար կոկորդաճեղք քննադատություն էր հնչեցնում նախկինում․ Արցախի մեծ մասը հանձնված է։ Գումարի դիմաց, թե այլ պայմաններով՝ քննարկման առանձին թեմա է։ Փաստն այն է, որ նախորդ բոլոր իշխանություններին «Ղարաբաղը ծախելու» մեջ մեղադրած Նիկոլ Փաշինյանը գործնականում իրականացրեց դա։

Նախորդ բոլոր իշխանություններին Փաշինյանը քննադատում էր թալանի, կոռուպցիայի, ատկատների համա՞ր։ Փույթ չէ։ Բոլոր այդ արատները դրվեցին ֆորմալ ռելսերի վրա ու ստացան այնպիսի բարեհունչ անվանումներ, ինչպիսիք են պարգևավճարները, «կամավոր» հատկացումները բարեգործական «հիմնադրամներին», մեկ անձից գնումները և այլն։ Կոռուպցիան ու թալանը բարեհաջող շարունակվում են, փոխվել են ձևերն ու մեթոդները, անձերը։ Եվս մի հարթություն, որում Նիկոլ Փաշինյանը գերազանցեց բոլոր նախորդներին։

Նախկին իշխանությունները մեղադրվում էին դատական համակարգի վերահսկողության, պատվերով արդարադատության համա՞ր։ Ոչ մի խնդիր․ բոլոր դատավորները հայտարարվում են վնգստացող, աշխատանքի է ընդունվում երիտասարդ մի իրավաբանուհի ու առանց ձևականությունների թելադրում է մեղադրական եզրակացությունները… Իսկ Սահմանադրական դատարանի գրավումը կարելի է ուղղակի ներառել ուզուրպացիաների պատմության դասագրքերում։

Նախկին իշխանությունների հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքների՝ այսօր շարունակվող օրինակներն անասելի շատ են։ Նրա իշխանությունը կրում է բոլոր այն արատները, որոնք թմբկահարելով՝ Նիկոլ Փաշինյանը կերտել է սեփական քաղաքական ուղին ու հասել է իշխանության։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ոչնչացնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին։

Մնացել է միայն ընտրակեղծարարությունը, ինչի համար ևս նա քննադատել է նախորդ բոլոր իշխանություններին․ առաջիկայում կայանալիք ընտրությունները հրաշալի առիթ են ևս մեկ անգամ ցույց տալու Նիկոլ Փաշինյանի հնարավորությունները նաև այդ հարցում։ Վստահաբար նա կհասնի ու կանցնի իր բոլոր նախորդներին։ Գուցե բոլորին՝ միասին վերցրած։

Հարություն Ավետիսյան

168.am

«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան Աբրահամյան«Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն էՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանաԴեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ ԱռաքելյանԱյս պահին շարունակվում է ակցիան . Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնումՏոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ«Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ)Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համարՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման ԹաթոյանԱպրիլի 5-ից մենք բացարձակապես ոչ մի տեղեկություն չունենք նրա առողջական վիճակի մասին. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ LE FIGARO պարբերականինՀայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարարՏավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ ԿոնջորյանՎարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է»Խորհրդարանական ընդդիմություն, կյանքում առաջին և վերջին անգամ ձեզ եմ դիմում մանդատները դնելու կոչով. Վարուժան ԲաբաջանյանԱրգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը ՀայաստանԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմԱդրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, ՀՀ-ն՝ սահմանազատման հետ կապված ռիսկի նվազեցումՀորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺX-69 թևավոր հրթիռԴավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ 
Ամենադիտված