Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 8)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գնչուների համաշխարհային օր, Ճապոնիա՝ Բուդդայի ծննդյան օր կամ Հանա Մացուրի (Ծաղիկների տոն), Ռուսաստան և Բելոռուս՝ Զինկոմիսարիատների աշխատողների օր, Ռուսաստան՝ Ռուսական անիմացիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1948 – ծնվել է պետական և քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը։

1964 – ծնվել է երգահան, երգիչ, կիթառահար Արմեն Մովսիսյանը։

1986 – ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջին անգամ օգտագործել է վերակառուցում, ռուսերեն՝ պերեստրոյկա, տերմինը:

1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում բռնկվում է հրդեհ, որի հետևանքով տարհանվել է շրջակա բնակավայրերի՝ նաև Երևան քաղաքի մոտ 300 հազար բնակիչ։

1992 - Սիտալչայ ռազմաբազայից, որտեղ տեղաբաշխված է եղել Ռուսաստանի 80-րդ կործանիչների  առանձին 80-րդ ավիագունդը Վագիֆ Կուրբանովը գողացել է Су-25 կործանիչ և այն հանձնել Ադրբեջանին։

1997 - Հայաստանը դիվնագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ։

2005 - Երևանում տեղի է ունեցել  «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը:

2008 - Հանրապետության հրապարակում լազերային շոու ծրագրով հանդիսավորությամբ մեկնարկել է «Երևան - Գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որի ժամանակ օդապարիկները երկինք են բարձրացել ջազ և դասական երաժշտության լավագույն կատարումների ներքո:

2015 - ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ, դստեր ու ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ Հայաստան է ժամանել իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար, իսկ առիթը եղել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

2016 - ապրիլյան պատերազմի ընթացքում, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտումներ չեն արձանագրվել։

2018 - «Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակել են Երևան-Դիլիջան մայրուղին: Տեղի է ունեցել հրմշտոց։

2020 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտարարել, որ «ելակը մտավ զորամաս»։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

217 – դավադրության արդյունքում սպանվել է Հռոմի կայսր Կարակալլան։

1185 — Բյուզանդիայի կայսր Իսահակ 2-րդ Հրեշտակը գահընկեց է արվել սեփական եղբայր Ալեքսեյի կողմից։

1271 — մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել է Կրակ-դե-Շեվալյե ամրոցը։

1336 – ծնվել է միջինասիացի նվաճող Լենկթեմուրը։

1480 — կաթոլիկ եկեղեցին հայտարարել է խաչակրաց արշավանք մուսուլմաններից Օտրանտոն (Հարավային Իտալիա) հետ նվաճելու նպատակով։

1513 — ծովագնաց Խուան դե Լեոնը ֆլորիդան հայտարարել է Իսպանիայի կալվածք։

1525 — լեհ-տևտոնական պատերազմը ավարտվել է Կրակովյան տրակտատի կնքմամբ, ըստ որի Պրուսիան նախկիում լինելով օրդենյան եկեղեցիական պետություն վեր է ածվել հերցոգության Լեհական թագավորության տիրապետության տակ։

1548 – Պերուն հայտարարվել է Իսպանիայի մաս:

1692 – ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։

1766 — ԱՄՆ-ում արտոնագրվել է առաջին հրշեջ սանդուղքը։

1820 – Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերել է Միլոսյան Վեներայի քանդակը, որը համարվում է Հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը և ներկայումս պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:

1830 — Մեքսիկան արգելել է ԱՄՆ-ի կողմից Տեխասի գաղութացումը։

1848 – վախճանվել է իտալալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետին։

1853 — բացվել է առաջին պաշտոնապես գրանցված շախմատային ակումբը։

1859 – ծնվել է ավստրիացի մաթեմատիկոս Էդմունդ Հուսերլը։

1869 — ծնվել է ամերիկացի բժիշկ-վիրաբույժ Հարվի Կուշինգը, որը հանդիսանում է ուղեղի վիրահատությունների ստեղծողներից մեկը։

1911 – հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերել է գերհաղորդականությունը:

1918 — խորհրդային Ռուսաստանում ռուսական եռագույն դրոշը փոխարինվել է կարմիր դրոշով։

1924 - Աթաթուրքի բարեփոխումների շրջանակում արձակվել է շարիաթի դատարանը։

1938 – ծնվել է գանացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։

1941 – վախճանվել է ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն։

1944 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ղրիմյան օպերացիան, որի ընթացքում Ղրիմը ամբողջությամբ ազատագրվել է գերմանա-ռումինական զորքերից։

1966 — Լեոնիդ Բրեժնևը ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։

1967 — Կիպրոսի Լամասոլա տարածքում վերսկսվել են հույն-թուրքական բախումները։

1970 - իսրայելական ռմբակոծությունից Եգիպտոսում ավերվել է դպրոց, որի արդյունքում զոհվել է  46 երեխա։

1971 – Լոնդոնի մերձակայքում տեղի է ունեցել գնչուների առաջին համաշխարհային ժողովը, որի ընթացքում հաստատվել է նրանց հիմնը և դրոշը:

1971 - վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Օփել» ավտոմեքենաների ստեղծող Ֆրից վան Օփելը։

1973 – վախճանվել է իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն։

1980 – հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոնը:

1984 — վախճանվել է ռուս խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Պյոտր Կապիցան։

1993 - Մակեդոնիայի Հանրապետությունը անդամակցել է ՄԱԿ-ին։

2010 — Ղրղզստանում գահընկեց է արվել նախագահ Կուրմանբեկ Բակիևը։

2013 – վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։

2018 — վախճանվել է խորհրդային և վրացական երգչուհի և դերասանուհի Լեյլա Աբաշիձեն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущения
Самое популярное