ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվել եմ՝ սեփական դիմումի համաձայն․ Լիլի Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվել եմ՝ սեփական դիմումի համաձայն։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Լիլի Մինասյանը՝ հավելելով, որ տնօրենի պաշտոնից ազատվելու պատճառն անձնական է։

Նշենք, որ ըստ մամուլում տարածված լուրերի, Լիլի Մինասյանը կոնֆլիկտ է ունեցել Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի հետ: 

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Արսեն Թորոսյանը պարբերաբար զանգել է ՊՈԱԿ ու ֆեյքային հարձակումներ է հրահանգել իր անձնական թշնամիների դեմ: Մինասյանը մի քանի անգամ մերժել է՝ պատճառաբանելով, որ իրենց ռեսուրսն անգամ Փաշինյանին ուղղված քննադատությանը պատասխանելուն չի բավարարում և լրացուցիչ աշխատանք չեն կարող անել, ինչից հետո Թորոսյանը հասել է վերջինիս պաշտոնանկությանը:

Հիշեցնենք, որ Լիլի Մինասյանը ՊՈԱԿԻ տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular