ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունները ուղղված են Հայաստանի դեմ 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը միշտ էլ Հայաստանի դեմ զորավարժություններ է արել, իսկ մենք դրան ուշադրություն չենք դարձրել. այս մասին լրատվական ռադիոյի եթերում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։  

«Թշնամու զորավարժությունները միշտ ուղղված են իր թշվամու դեմ։ Հիմա  ՆԱՏՕ-ի պլանային զորավարժությունները միշտ ուղղված են Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի զորավարժությունները միշտ ուղղված են ՆԱՏՕ-ի երկրների դեմ և մենք էլ մեր զորավարժությունները միշտ ուղղում ենք մեր թշնամիների դեմ։ Այսինքն, դրանք վարժություններ են, որ արվում են և  միշտ արվել են  և ես զարմանում եմ, որ  վերջին շրջանում է մեր մամուլը կենտրոնանում թշնամու զորավարժությունների դեմ։ Իրենք միշտ են այդ զորավարժությունները արել, բայց մենք ուշադրություն չենք դարձրել»։

Անդրադառնալով սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանի Արցախի օկուպացված տարածքներ այցին Էդմոն Մարուքյանը ասել է․ «Դա ևս մի նշան է,  մի ուղերձ է, որ քուրք-ադրբեջանական տանդեմի  արարքն էր այս 44 օրյա պատերազմը ու Ադրբեջանը չի կարող ասել, որ սա իր պատերազմն էր, սա թուրք-ադրբաջանական պատերազմ էր ընդդեմ Արցախի, ընդդեմ Հայաստանի  Հանրապետության և այդ  այցը սիմվոլիկ այց է, իրենք գնում են նայեն իրենց վաստակը»։

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular