ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սիրելի՛ հայուհիներ,
 
Եղբայրական սիրով, որդիական պատասխանատվությամբ ու ակնածանքով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
2021-ի ապրիլի 7-ը, ցավոք, սովորական տոնական օր չէ, և այսօր առաջին հերթին իմ խոնարհումն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել մեր հերոսածին մայրերին, հայրենիքի սահմանների անառիկության համար սեփական մարմինը վահան դարձրած առյուծասիրտ տղաների քույրերին, կանանց ու դուստրերին։
Հայրենիքին քաջարի որդիներ նվիրած սիրելի՛ մայրեր, ձեր՝ բացառապես հայ մորը բնորոշ հայրենասիրության, հոգատարության, հետևողականության, իմաստության և անմրցելի ուժի շնորհիվ է, որ մեր հայրենիքի թիկունքին մշտապես կանգնած են սեփական հող ու ջրի գինն իմացող խիզախ մարտիկներ։
Հայ կինն ունեցել և շարունակելու է ունենալ անկյունաքարային դեր մեր ընտանիքների ամրության, պետության կայացման և հայրենիքի շենացման գործում։ Համարձակորեն շարունակե՛ք ձեր աստվածահաճո առաքելությունը, իսկ մենք՝ ձեզ հենարան։
Եվս մեկ անգամ շնորհավորում և իմ անունից խոստանում եմ՝ անելու եմ ամեն ինչ, որպեսզի հայ կինը ոչ թե տոնական օրերին, այլ ամեն օր իրեն գնահատված ու ապահով զգա արժանապատիվ հայրենիքում։
 
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular