Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է` որ դեպքում Կիևը կրակ կբացի Դոնբասում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ ուկրաինական կողմը Դոնբասում կրակ կբացի միայն իր զորքերի ուղղությամբ հնարավոր սպառնալիքի կամ հարձակման դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալոց տեղական Liberation թերթին։

«Մենք հակամարտության սրացում չենք ցանկանում, մենք հավատարիմ ենք այն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն։ Մենք կրակ կբացենք միայն այն դեպքում, երբ մեր զորքերի ուղղությամբ սպառնալիք կամ հարձակում տեղի ունենա», - ասել է Կուլեբան։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Կիևը գոհ է համապարփակ հրադադարի ռեժիմից, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հուլիսի 27-ին և շեշտել․«Մինչև դեկտեմբեր այն լավ էր աշխատում, սակայն հետո ինչ-որ բան փոխվեց Մոսկվայում: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք չենք ուժեղացնում զորքը հարձակման նպատակով: Սակայն եթե մեր զորքից որևէ մեկը սպանվի, մենք իրավունք ունենք պաշտպանվել»։

Արտգործնախարարը նաև նշել է, որ «նորմանդական ձևաչափի» շրջանակում Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումը պետք է ավելի ակտիվ լինի, որպեսզի հակամարտության ընթացքը գնա դեպի կարգավորում։

Նշենք՝ «նորմանդական քառյակը» կամ «նորմանդական ձևաչափ»-ը, չորս երկրների (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա և Ֆրանսիա) ղեկավարների խումբ է՝ ստեղծված Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման նպատակով:

Ձևաչափի սկիզբը դրվել է 2014 թվականի հունիսի 6-ին Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների՝ Նորմանդիայում (Ֆրանսիա) կայացած հանդիպմանը:

Պետությունների ղեկավարների ամենաերկար հանդիպումը կայացել է 2015 թվականի փետրվարի 11-12-ին Մինսկում։ 17 ժամ տևած բանակցություններում ձեռնարկվել են Մինսկի համաձայնությունների կատարման համալիր միջոցառումներ և մշակվել են Մինսկի համաձայնագրի իրագործման քայլեր:

2015 թվականի հոկտեմբերի 2-ին «նորմանդական քառյակի» առաջնորդները հանդիպելով Փարիզում՝ փաստացի համաձայնել էին, որ Մինսկի համաձայնությունները մեկ տարվա ընթացքում կատարել չի հաջողվի, որից հետո համաձայնագիրը գաղտնի երկարաձգվել էր 2016 թվականի համար:

Ներկայում նորմանդական ձևաչափով շփումներն իրականացվում են և չորս երկրների արտգործնախարարների մակարդակով, և փորձագիտական մակարդակով։

Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԷրդողանի նշած պատուհանը այս իշխանություններն են. Էրդողանն էլ գիտի, որ նրանք երկար չեն կարող մնալ․ Կիրո ՄանոյանԱյրում-Բագրատաշեն ճանապարհին մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված․ բնակիչները պատրաստվում են ճանապարհը փակել (տեսանյութ)Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել ՏավուշԱԺ հանձնաժողովը մերժեց սահմանազատման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած նախագիծը«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև3 տարուց ավելի է, Հայաստանը խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության Նախիջևանի դրույթը. ԱլիևՀաջորդը` Տիգրանաշեն Տավուշում սահման գծում է ոչ թե իշխանությունը, այլ՝ հանձնաժողովը. ՔՊ-ական Վահե ՂալումյանՇոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին Ադրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևԱնվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն Փաշինյանը լուսանկար է հրապարակելՆոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան ԱբրահամյանԻնտերի սպորտային տնօրենը հայտնել է, որ թիմն ամռանը 2 նորեկ կունենա «Ես սոված ծարավ Հայաստանն եմ ուզում»․ Տավուշը վճռական էՎթար Ապարանում․ 7 վիրավոր կաՀայկական կողմից երևում է ադրբեջանցիների անթաքույց շարժը գյուղի վերևի դիրքումԿարեն Խաչանովը պահպանել է 17-րդ հորիզոնականը. ATP Բացառիկ կադրեր՝ սահմանազատման գործընթացիցԱդրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետԹուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին Իրազեկում․ երթևեկության փոփոխություն կլինիՍամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Նորածին է մահացել․ մանրամասներԼարված իրավիճակ․ Երևան-Սևան մայրուղին փակ էՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Մոսկվայում հայկական եկեղեցու մասին պանելային քննարկում է տեղի ունեցել ՀՀ կառավարության հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանի աշխատանքների վերաբերյալ Պուտինն է որոշել Հայաստանի և Ղազախստանի ապագան ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից
Ամենադիտված