ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր իշխանությունները անգործության են մատնված

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է զեկույց, որում անդրադարձել է Հայաստանում դատական համակարգին՝ նշելով, որ դատավորների կոռուպցիան շարունակում է մտահոգիչ մնալ։  Զեկույցում նաև  ԱՄՆ-ն հայտարարել է  Արցախյան 44 օրյա պատերազմում թուրքական կողմի մասնակցության և մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է միջազգային իրավունքի մասնագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։

- Պարոն Սարգսյան, ինչպե՞ս եք գնահատում պետքարտուղարության զեկույցը։

— Միացյալ Նահանգները ամենատարբեր զեկույցներն է հրապարակում յուրաքանչյուր տարի, գնահատելով աշխարհի տարբեր պետություններում կոռուպցիայի մակարդակը, խոսքի ազատության, մամուլի ազատության մակարդակը: Բնականաբար Հայաստանը, նույնպես գտնվում է  ԱՄՆ-ի տեսադաշտում և նման գնահատականները կարծում եմ՝ մեզ համար նորություն չեն:

- Զեկույցում անդրադարձ կա 44-օրյա պատերազմին։ Նշվում է Թուրքիայի մասնակցությունը, նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: Այս զեկույցի այս կետը ի՞նչ կարող է տալ հայկական կողմին։

— Դե բնականաբար նման ձևակերպումները մենք պետք է մեր ամենօրյա աշխատանքում Միացյալ Նահանգների հետ օգտագործենք և ոչ միայն Միացյալ Նահանգների նաև այլ պետությունների հետ մեր աշխատանքում պետք է օգտագործենք այս փաստաթղթերը՝ հղում տալով այս փաստաթղթերին, բայց, ցավոք սրտի, մեր իշխանությունները այդ առումով որևէ բան չեն անում։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular