ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոտայքում 15 և 17 տարեկան քույրեր են թունավորվել․ մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքում այսօր 15 և17 տարեկան աղջիկներ են թունավորվել։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ 15-ամյա աղջիկը մահացել է, իսկ մյուսը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Վիճակը գնահատվում է ծանր։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ աղջիկները տանը միայնակ են եղել, առավոտյան նրանց այդ վիճակում գտել է հայրը։

«Հայրը տաքսու վարորդ է, առավոտյան մոտավորապես ժամը 10-ի կողմերը դռան զանգն է տվել, երկար ժամանակ չեն բացել, լուսամուտը ջարդել, ներս է մտել»,- պարբերականի հետ զրույցում հայտնել է Ջրառատ համայնքի ղեկավար Արթուր Ասատրյանը:

Համայնքի ղեկավարը նաև հայտնել է, որ աղջիկների մայրը նրանց հետ չի ապրում: Հորական տատն է երեխաներին խնամում, բայց նա էլ աղջիկների կրտսեր եղբոր մոտ՝ հիվանդանոցում է եղել։ 12-ամյա տղան վերջերս ավտովթարի է ենթարկվել, ինչի հետևանքով հիվանդանոցում է հայտնվել։

Համայնքապետի խոսքով՝ տեղում փորձագետներ են աշխատում, որպեսզի պարզեն, թե ինչն է ողբերգության պատճառ դարձել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular