Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (ապրիլի 5)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ապուրի համաշխարհային օր, Կորեա՝ Ծառ տնկելու, Մալայզիա, Հոնգկոկ, Մակաո և Չինաստան՝ Հանգուցյալների հիշատակի օր, Բոսնիա ևՀերցեգովինա՝ անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1840 – ծնվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Ղազարոս Աղայանը:

1869 – ծնվել է դերասան Արշակ Հարությունյանը:

1913 – ծնվել է նշանավոր դերասան Ազատ Շերենցը:

1920 - Ղարաբաղում ընթացել են հայ-ադրբեջանական մարտեր, որոնց ընթացքում գեներալ Սալիմովի ադրբեջանական բանակը գրավել է մի շարք հայկական գյուղեր, իսկ գնդապետ Քյազումբեկովի ադրբեջանական բանակը գրավել է Թալիշը:

1924 – ծնվել է բանաստեղծ, առակագիր, մանկավարժ Վարազդատ Բագրևանդցին (Հակոբյան):

1953 - Երևանում բացվել է Հ. Թումանյանի տուն-թանգարանը:

1984 – ծնվել է երգերի հեղինակ, կատարող, շոումեն, երգիչ Արամ MP3-ն:

1986 – վախճանվել է նկարիչ Արմեն Չիլինգարյանը:

1993 – վախճանվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Սեպուհ Թումյանը։

– Արցախյան ազատամարտի ժամանակ Հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, հասել են Օմարի լեռնանցք։ Ադրբեջանական բանակը մեծ կորուստներ տալով` անցել է Մռավի լեռնաշղթան` թողնելով Քելբաջարի շրջանը։

2002 - տասը հազարից ավելի մարդ է հավաքվել Ազատության հրապարակում և դատապարտել «Ա1+» անկախ հեռուստաընկերության փակումը:

2006 - Կոնգրեսական Ադամ Շիֆի նախաձեռնությամբ ապրիլի 4-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում կայացել է Էնդի Ոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» վավերագրական կինոնկարի առաջին հանրային դիտումը:

2016 - ապրիլյան պատերազմի ժամանակ գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ ժամը 12․00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները:

2018 - Երևանի կենտրոնում՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանի դիմաց մի քանի քաղաքացիներ գետնին նստած պաշտոնից հեռացող Սերժ Սարգսյանի թոշակի համար գումար են հավաքել։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ. թ. ա. 56 – Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը կազմել են առաջին Հռոմեական եռապետությունը:

1081 - Ալեքսիոս Ա Կոմնենոսը թագադրվել է որպես Բյուզանդիայի կայսր:

1242 — տեղի է ունեցել Սառցամարտը Չուդսկի լճի վրա Ալեքսանդր Նևսկու ղեկավարած նովգորոդցիների և վլադիմիրցիների բանակի և Լիվոնյան օրդենի ասպետների միջև:

1340 — Ջիբրալթարի նեղուցում արաբական նավատորմը ջախջախել է իսպանական էսկադրան:

1398 — Գոտլանդ կղզուց գերմանացիները դուրս են մղել պարիտներին՝ վիտալիական եղբայրներին:

1453 —  թուրքական սուլթան Մահմուդ 2-րդը շրջապատել է Կոնստանդնուպոլիսը, որը հաջողվել է գրավել միայն մայիսի վերջին:

 1588 – ծնվել է անգլիացի փիլիսոփա Թոմաս Հոբսը:

1652 — Բարեհուսո հրվանդան է հասել Յանա Վան Ռիբեկի ղեկավարած արշավախումբը:

1722 — ադմիրալ Յակոբ Ռոգտևենի արշավախումբը Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել է Զատիկի կղզին:

1732 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օնորե Ֆրագոնարը:

1792 — Ջորջ Վաշինգտոնը առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ կիրառել է վետոի իր իրավունքը:

1793 — Փարիզում Ժան Պոլ-Մարատը ընտրվել է Յակոբինյան ակումբի նախագահ:

1794 — Փարիզում Ռոբեսպիեռի հրամանով մահապատժի են ենթարկվել յակոբինցիների առաջնորդներ Ժորժ Դանտոնը, Քամիլ Դեմուլենը և այլոք:

1815 — Ինդոնեզիայի Սումբավա կղզում ժայթքել է Տամբորա հրաբուխը, որի արդյունքում զոհվել է մոտ 92000 մարդ:

1818 - Չիլիի Սանտյագո քաղաքի մոտ Խոսե Մարտի հարավամերիկյան բանակը ջախջախել է իսպանական բանակին:

- Փարիզում բարոն Կարլ դե Դրեզը ցուցադրել է իր ստեղծած առաջին երկանիվանի փոխադրամիջոցը, որը հանդիսանում է հեծանիվի նախատիպը:

1895 — Օսկար Ուայտը դատարանում չի կարողացել ապացուցել զրպարտանքի փաստը և պարտվել է մարքիզուհի Կուինբերին, որը նրան մեղադրել էր հոմոսեքսուալիզմի մեջ:

1908 – ծնվել է ամերիկացի նշանավոր դերասանուհի Բեթ Դեյվիսը:

1908 - ծնվել է ավստրիացի կոմպոզիտոր Հերբերտ ֆոն Կարայանը:

1913 — Նիլս Բորը ավարտել է իր «ատոմների և մոլեկուլների կառուցվածքի մասին» գիտական հոդվածը, որը սկիզբ է դրել քվանտային տեսությանը:

1918 — Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել ճապոնական բանակի ափհանում Վլադիվոստոկում:

 1942 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադոլֆ Հիտլերը ստորագրել է օրենք, ըստ որի՝ գերմանական հարձակման գլխավոր նպատակ է դարձել Կովկասի նավթը:

1946 - տասնմեկ ամսվա օկուպացիայից հետո խորհրդային զորքը հեռացել է դանիական Բորնհոլմ կղզուց:

1951 — ԱՄՆ-ի Գերագույն դատարանը մահվան դատավիճ է կայացրել Ջուլիուս և էտել Ռոզենբերգների նկատմամբ ԽՍՀՄ-ի համար ատոմային ռումբի հարցով լրտեսության մեղադրանքով:

1955 — Ուինստոն Չերչիլը դադարել է լինել Մեծ Բրիտանիայի վարչապետ:

1964 – վախճանվել է ամերիկացի ռազմական գործիչ, բանակի գեներալ Դուգլաս Մակարթուրը:

1977 — ԽՍՀՄ-ի Վոլժսկու ավտոգործարանի հոսքագծից իջել է առաջին ВАЗ-2121-ը՝ «Նիվա»-ն:

1992 — Բոսնիա և Հերցեգովինան հայտարարել է Հարավսլավիայի կազմից իր դուրս գալու մասին, սկսվել է Սարաևոյի շրջափակումը:

1998 — շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը 3911 մ):

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное