ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ադրենալինի սիրահար չեք՝ իրավաբանի մասնագիտությունը ձեզ համար չէ․ երիտասարդ իրավաբան Ռիմա Ասոյան

ԻՐԱՎՈՒՆՔ

«Երիտասարդ իրավաբանները» շարքի շրջանակում մասնագիտական հաջողությունների, ապագա պլանների մասին զրուցել ենք Ռիմա Ասոյանի հետ:

Նա աշխատում է Բարձրագույն դատական խորհրդում, ապագայում իրեն տեսնում է դատախազի կարգավիճակում:

Ռիմա Ասոյանը սովորել է նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում: «Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը բավականին հետաքրքիր կրթական մեթոդներով զուգորդված դպրոց է, որտեղ ոչ միայն նոր գիտելիքներ են տալիս, այլ նաև ամրապնդում են ստացած գիտելիքները»,-ասում է երիտասարդ իրավաբանը:

Նրա կարծիքով՝ իրավագիտակից հասարակություն ունենալու համար քաղաքացիների հետ աշխատանք պետք է տարվի վաղ տարիքրց:

«Ես իրավաբանի մասնագիտությունը համարում եմ անհատակ ծով, ինչքան ընկղմվես, էլի  տեղ կա: Իրավաբանը նախ և առաջ պետք է լինի սկզբունքային, դա կարտացոլվի իր մասնագիտության մեջ: Եթե դուք համառ չեք տեսակով, չեք սիրում մարտահրավերների դիմակայել և ադրենալինի սիրահար չեք, ապա այս մասնագիտությունը ձեզ համար չէ»,-նշում է Ռիման:

Մանրամասները՝ տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular