ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Վարդանյանի անվան ծրագրավորման կրթաթոշակի մրցույթ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է Կարեն Վարդանյանի անվան ծրագրավորման կրթաթոշակի մրցույթ՝ 2021-2022 թթ․ նոր ուսումնական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ  ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2021 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ , այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին,  ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն  15,  7, 3;2 կամ 75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը։ Առցանց հայտադիմումը հասանելի կլինի 2021 թ․-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 16-ը։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected], կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular