ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եվրատեսիլ 2021» երգի մրցույթը համավարակի պատճառով սահմանափակ թվով հանդիսատես կունենա

ՄՇԱԿՈՒՅԹ

Կորոնավիրուսի շարունակող համավարակի պատճառով հոլանդական Ռոտերդամ նավահանգստային քաղաքում մայիսի 18-22-ը 41 երկրի կատարողների մասնակցությամբ կայանալիք «Եվրատեսիլ 2021» երգի մրցույթին ներկա կգտնվի «սահմանափակ թվով հանդիսատես», գրում է Reuters-ը։

Ինչպես մանրամասնում է գործակալությունը, մրցույթի փորձերին, կիսաեզրափակիչներին և եզրափակչին կկարողանա մասնակցել Նիդեռլանդներում բնակվող առավելագույնը 3500 մարդ։

Նշվում է նաև, որ մրցույթի մասնակիցները, ինչպես նաև երկրպագուները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն։

Հիշեցնենք, որ համաճարակի պատճառով 2020 թվականին չեղարկված «Եվրատեսիլ» մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 18-22-ը՝ Ռոտերդամում։

Նշենք, որ Հայաստանն այս տարի չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին։

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- հայտարարել էր Հանրային հեռուստաընկերությունը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular