Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանություններն արտահերթ ընտրություններից առաջ սկսել են ոչ միայն մարզեր այցելել և տարատեսակ խոստումներ տալ ազգաբնակչությանը, այլև կառավարության նիստերում ազդարարում են տնտեսական ակտիվության մասին: Իբր Հայաստանի տնտեսությունը վերակենդանանում է և զարգացման դրական դինամիկա ունի: Սա ասում է մի կառավարություն, որը նույնիսկ ձվի շուկայում չի կարողանում վերահսկողություն սահմանել, որպեսզի այդ ապրանքի գինն աստղաբաշխական թվերի չհասնի, իսկ խանութներում 10-15 հատից ավել վաճառք տեղի չունենա: Ավելորդ է խոսել բենզինի գնի, արտարժույթի փոխանակման կուրսի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գների ավելացման մասին, քանի որ դրանց գները մեր երկրում արդեն տևական ժամանակ է աճում են, բայց որևէ պատկան մարմին չի զբաղվում արհեստական թանկացումների խնդրով: Եվ այս ֆոնին է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կրկին կեղծում է տնտեսական զարգացման ցուցանիշները, իբր թե ամեն ինչ այնքան էլ վատ չէ և շուտով լավ է լինելու:

Նիկոլ Փաշինյանը նորից իր տարերքի մեջ է՝ կեղծում է վիճակագրությունը, փաստերն ու թվերը: Կաշխատե՞ն նրա հերթական ստերը: Ինչ-որ չափով այո, քանի որ դեռ մարդիկ կան, ովքեր հավատում են կոպեռ առ կոպեկ թալանածը հետ բերելու փաշինյանական ստերին: Բայց հասարակությանը, մեծ հաշվով, երկրորդ անգամ չես մոլորեցնի, քանի որ մեկ անգամ մարդիկ առերեսվել են այդ ստին ու կեղծիքին, և երկրորդ՝ մարդիկ ամեն օր իրենց մաշկի վրա են զգում օր-օրի վատթարացող տնտեսության բացասական միտումները: Ինչևէ, նախընտրական ասֆալտը, Ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը, տնտեսությունը վերակառուցելու խոստումները, ինչպես նաև նմանատիպ այլ դրսևորումներ դառնալու են առաջիկա ընտրություններում իշխանությունների՝ քվե ստանալու հիմնական երաշխիքները:

Ցավալի է ուղղակի, որ Նիկոլ Փաշինյանը նմանատիպ բաներ անելուց զատ, հայ ժողովրդին գլոբար փոփոխություններ առաջարկելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ռեսուրս ունի: Օրինակ, նա չի կարող խոստանալ, որ հայոց բանակը կվերականգի իր երբեմնի պոտենցիալը, սահմաններն անվտանգ ու պաշտպանված կլինեն, օտարերկրյա ներդրումներ կբերի Հայաստան: Նա չի խոսում նման թեմաներից: Պարզ է պատճառը: Այդուհանդերձ, հայ ժողովուրդը հերթական անգամ ականատեսն է լինելու պաթոսով ճառերի, անցնող 3 տարիներին չարվածը նախկինների վրա բարդելու անբովանդակ ու արդեն ականջ սղոցող ելույթների: Բայց դա արդեն, ըստ էության, չի օգնելու իշխանություններին վերարտադրվել, քանի որ, ինչպես ասում են, գետի նույն ջուրը երկրորդ անգամ հնարավոր չէ մտնել: Բայց Նիկոլ Փաշինյանը կփորձի, վստահ եմ:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Վիտալի Բալասանյանը չի փորձել անցնել ադրբեջանական անցակետը. Aravot.amԻրանի նախագահն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում«Զանգեզուրի միջանցքը» կդառնա ՆԱՏՕ-ի ցատկահարթակ, Իրանը վճռականորեն դեմ է դրան․ Իրանի նախագահԵթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ․ Արարատ ՄիրզոյանԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ-ի գործունեության առաջնահերթություններից են ՊԵԿ-ը՝ ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից որոշ իրավակարգավորումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Այո, մենք չենք ճանաչել ԼՂ-ի անկախությունը մեր իշխանության ժամանակ, բա դուք ինչո՞ւ չեք ճանաչել. Փաշինյանը՝ ընդդիմությանըՀրաժարվել Պրահայի պայմանավորվածությունից և Ալմաթիի գործընթացից, նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից. ՓաշինյանՄեր երկիրը և մեր ժողովուրդը չեն կարող դառնալ քաղաքական որևէ իշխանության վտանգավոր փորձարկումների առարկա. Մայր Աթոռ Բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարզերի ծախսերը փոխհատուցելու է կառավարությունը. ՍանոսյանՎենետիկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը ընկել է էստակադայից. Զոհվել է 20 մարդԶախարովան՝ Ալիևի՝ Գրանադա գնալուց հրաժարվելու մասինԴոլարն ու եվրոն բանկերում էժանացել են, իսկ ըստ ԿԲ կայքի՝ թանկացելԱրցախից բռնի տեղահանվածների թիվն ավելացավ 7-ով Կառավարության անդամներն ԱԺ-ում են. ՈՒՂԻՂ Ախ քարտուղարը Իրանի ԶՈւ Գերագույն շտաբի պետի հետ քննարկել է անվտանգային իրավիճակը Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆրանսիական գարեջուրԶախարովան՝ Հայաստանի՝ ռուսական բազայի ապագայի հետ կապված բացասական քայլերի մասին Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Ալիևը և Էրդողանը չեն մասնակցի Գրանադայում կայանալիք հանդիպմանը Ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետները կորոշվեն Բաքվի հետ․ ՌԴ ԱԳՆ Մեզ ոչ ոք չի դիմել․ Զախարովան՝ ԼՂ նախկին նախագահների և պաշտոնյաների կալանավորման մասին Երբ տեղի կունենա Աշոտյանի գործով առաջին դատական նիստը Փաշինյանական «սինվոլիզմը»Կրեմլը հաստատու՞մ է Թուրքիայում Արևմուտքի հետ ԼՂ հարցով կայացած հանդիպումը․ պաշտոնական Քննչականը մանրամասներ է հայտնել զոհված զինծառայող Արման Քոչարյանի գործից «Ղարաբաղի անկումը»Սպասվում է առանց տեղումների եղանակ Ադրբեջանը հրապարակել է Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը «Փաշինյանի հաղթանակը. Ռուսները սկսել են ավելի հաճախ «համակրել» Բաքվին, քան Երևանին»Խանքենդիում եմ և ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի. Սարգիս Գալստյան ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայում՝ ԼՂ-ում Բաքվի գործողության մեկնարկից 2 օր առաջ․ մանրամասներԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարին Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թիվը չի փոխվել Տատին` թոռանը գրկած սպանեցին, երեխան 9 տարեկան էր. արցախցի Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիան և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի տնտեսության. Ովքե՞ր են նրանց «դաշնակիցները»ՊԵԿ-ը 2023-ի 9 ամսում ապահովել 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին Ընդունում են որոշումներ, որոնք հակասում են այն ամենին, ինչ իրենք են ասել ընտրությունների գնալիս․ Զախարովա Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ ներդնել «Քաղպայմանագրի» դեմ ՌԴ-ն պետք է օպերատիվ աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող արցախցիների արագ վերադարձի ուղղությամբ․ պատգամավոր Դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ Ո՞վ է Արցախում Ադրբեջանի ներկայացուցիչը Բաքուն հայտնում է Արայիկ Հարությունյանի «ձերբակալման» մասին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 04 հոկտեմբեր )Դոլարն ու եվրոն կտրուկ թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված