Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ւր են «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գումարները և ո՞վ է իրականացնում աուդիտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սույն թվականի մարտի 15-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը հոգաբարձուների խորհրդի նիստ է գումարել ու որոշել խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։ Հոգաբարձուների խորհուրդը նաև հայտարարել է, որ հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։ Իսկ, որ հոգաբարձուների առանձին անդամների, հանրության և նվիրատուների մոտ կասկածներ կան հավաքագրված գումարների արդյունավետ ծախսման առնչությամբ, միանշանակ է:

Խնդիրն այն է, որ պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել է կառավարությանը։ Աղմուկի պատճառն այն է, որ պատերազմից հետո մամուլում շրջանառվեցին լուրեր, որ կառավարությանը փոխանցված գումարը ոչ նպատակային է ծախսել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանշանակ հայտարարեց, որ 52 մլրդ դրամը մուտքագրվել է բյուջե և ծախսվել բյուջեի բոլոր ծախսերի ընդհանուր կաթսայում և որ անհնար է կոնկրետացնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։ Մինչդեռ կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված և ծախսված միջոցների վերաբերյալ հաշվետվություն: Կառավարությունը առ այսօր նման հաշվետվություն չի ներկայացրել: Ինչևէ, մարդիկ շոկի մեջ են ու պատասխաններ են ուզում, թե պատերազմի ժամանակ իրենց կողմից Հիմնադրամին ուղարկված տասնյակ միլիոնավոր դոլարներն ուր են, ինչի վրա է ծախսել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Չկան այս հարցերի պատասխանները, չկա նաև այն հարցի պատասխանը, թե Կառավարությունն ինչ իրավունքով է Հիմնադրամից միլիարդավոր դրամներ վերցրել: Մարդիկ այդ գումարները հանգանակել են բանակի, զինվորի համար, այլ ոչ թե Կառավարության ընթացիկ ծախսերը փակելու համար: Իհարկե, մի օր անպայմանորեն կպարզվի, թե ուր են փողերը, կամ ինչի՞ վրա են ծախսվել, մեղավորներն էլ պատասխանատվության կկանչվեն, բայց այս իշխանությունների օրոք դա չի լինի, քանի որ ոչ մի իշխանություն չի կտրում ճյուղը, որի վրա նստած է: Մի ուշագրավ խնդիր էլ կա այս պատմության մեջ:

Ըստ Աուդիտորական գործունեության մասին ՀՀ օրենքի՝ Աուդիտորական կազմակերպությունը ձեռք է բերում աուդիտորական ծառայություններ մատուցելու իրավունք այն ամսաթվից, երբ նրա մասին տեղեկությունները գրանցվում են մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի աուդիտորն է «Բեյքեր Թիլլի Արմենիա» աուդիտորական ընկերությունը, որն, ըստ օրենքի պահանջի, պետք է 2021թ. Հունվարի 1-ի դրությամբ գրանցված լիներ մասնագիտացված կառույցի` աուդիտորական կազմակերպությունների, աուդիտորների և փորձագետ հաշվապահների ռեեստրում, ինչը տեղի չի ունեցել: Հետևաբար հարց է առաջանում, թե նախ ի՞նչ չափանիշներով է բազմաթիվ կազմակերպություններից ընտրվել հենց այս կազմակերպությունը և իրավունք ո՞ւնի «Բեյքեր Թիլլի Արմենիա»-ն աուդիտորական ծառայություններ մատուցելու՝ հաշվի առնելով օրենքի մեջբերածս հոդվածը:

Կարեն Դանիելյան

www.1or.am 

Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում«Առաջին հերթին տնտեսությունը»Դաժանորեն սպանվել է 64–ամյա Աշոտ ՀովհաննիսյանըՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվելԹռչնագրիպից մարդ է մահացելԿոչ՝ Ոսկեպարից «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի (լուսանկար)Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար31-ամյա Դավիթ Այվազյանը տեղում մահացել էՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութովԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ (լուսանկար)Եղանակը կտաքանա մինչև +22Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է«BMW»-ով ոստիկանություն տեղափոխված անչափահասի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցներ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ ՔոչարյանըԱրևմուտքը պետք է չսխալվի ՀայաստանումԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով Արցախից՝ Տավուշ2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԱԱԾ-ն կարևոր հայտարարություն է տարածել Դրամական աջակցություն՝ արցախցիներին Մահվան ելքով վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինՈ՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Բացառիկ․ ծեծկռտուք օդանավակայանում (տեսանյութ)1992թ. ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամասշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա. պատմության այս օրը (28 մարտ)Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան«Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Հայաստանում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Արտակարգ դեպք ԵրևանումՏավուշից կհեռանա՞ն ռուս սահմանապահները. ի՞նչ է սպասվումՊատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» ՔԿ-ն դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
Ամենադիտված