ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն ընդգրկվել է «T-Short» անիմացիոն ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրում

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ կինոնկարը ներառվել է լատվիական «T-Short» անիմացիոն ֆիլմերի փառատոնի մրցութային ծրագրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում ցուցադրությունները կանցկացվեն  ապրիլի 7-30-ը՝ առցանց հարթակում:

«Կաֆկայի երազը» Ֆիլմն արտադրել է «ԱրտՍտեպ» ստուդիան: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, պրոդյուսերը` Արմինե Հարությունյանը, ֆիլմի նկարիչը Գագիկ Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, հնչունային օպերատորը՝ Տիգրան Կուզիկյանը:

Հայասստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական կազմին և մաղթում նոր հաջողություններ։ Սա մեր ընդհանուր ձեռքբերումն է: Ուրախացե՛ք մեզ հետ»,- ասվում է կինոկենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular