Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ստրկության և տրանսատլանտյան ստրկատիրության զոհերի հիշատակի օր, Հունաստան՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Մշակույթի աշխատողների օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Մարտին Քարամյանը։

1912 - ծնվել է նկարիչ Ալեքսանդր Շաքարյանը։

1921 - սկսվել է բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավել են Ապարանը, Կոտայքը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտել Երևան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվել է Երևանը հանձնել առանց կռվի։

1955 - ծնվել է բանաստեղծ, լրագրող Մանիկ Աճեմյանը։

1973 - վախճանվել է բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ Տիգրան Հախումյանը։

1988 - ըստ ադրբեջանական աղբյուրների՝ կրակի են մատնվել Հայկական ԽՍՀ-ի Արարատի շրջանի չորս ադրբեջանական գյուղեր։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ֆինլանդիայի հետ։

1994 - երկու ադրբեջանական ինքնաթիռ կասետային ռումբեր են նետել Հորադիզի մոտ գտնվող հայկական դիրքերի վրա, ընդ որում դրա արդյունքում տուժել են նաև ադրբեջանական զինվորները, ԼՂՀ-ի ՀՕՊ ուժերի կողմից կանխվել է օդային հարձակումը Ստեփանակերտի վրա։

2002 - ռուսաստանյան «Պորտ Կավկազ» նավահանգստից դեպի Վրաստան ուղղություն վերցրած 24 վագոններ կրող առաջին լաստանավը հասել է Փոթի նավահանգիստ։ 

- երկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տիկնոջ հետ:

2007 - կաթվածից  վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ և ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը:

2010 - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը միաձայն որոշել է, որ ապրիլի 1-ից բնակչության կողմից սպառվող գազի 1 խորանարդ մետրը կարժենա 132 դրամ՝ առկա 96-ի փոխարեն։

2014 - Եգիպտոսում գերմանահայ Հուրիկ Սուրուզյանի ղեկավարությամբ հնագետները հայտնաբերել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի երկու նոր հսկա արձաններ։

2015 - աշխատավարձ ստանալու պահանջով նաիրիտցիները փակել են գործարանի կից փողոցը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

421 — համաձայն լեգենդի՝ Գովաբանության օրը Սուրբ Մարիայի կողմից Հյուսիսային Իտալիայում գոթերի կողմից փրկված ծովափնյա ճահճային կղզիների բնակիչների միջոցով  հիմնադրվել է Վենետիկը։  

752 — երկու օր առաջ Հռոմի պապ ընտրված Ստեֆան 2-րդը վախճանվել է ապոպլեկսիկ հարվածից։ Քանի որ նա չէր հասցրել անցնել պահանջվող օծման արարողությունը՝ նրա անունը չեն գրանցել որպես Հռոմի պապ, իսկ նրա հաջորդը վերցնելով նույն անունը այդպես էլ պատմության մեջ մնացել է անորոշ անունով, կամ Ստեֆան-2 կամ Ստեֆան-3։

1655 - հոլանդացի գիտնական Քրիստիան Հյույգենսը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Տիտանը:

1699 – ծնվել է գերմանացի երգիչ-երգահան Յոհան Ադոլֆ Հասսեն։

1712 — վախճանվել է անգլիացի բուսաբան, բժիշկ, միկրոսկոպիստ Հեեմիա Գրյուն, որը հանդիսանում է բույսերի անատոմիայի հիմնադիրը։

1801 – վախճանվել է գերմանացի բանաստեղծ և կոմպոզիտոր Նովալիսը։

1802 — մի կողմից Ֆրանսիայի, Իսպանիայի և Բատավյան հանրապետության իսկ մյուս կողմից Անգլիայի միջև կնքվել է Ամենյան խաղաղության պայմանագիրը։

1820 - Ռուսական կայսրությունում սկսել են երկրից վտարել ճիզվիտներին:

1821 - Հունաստանը հռչակել է իր անկախությունը Օսմանյան կայսրությունից:

1843 — Լոնդոնում բացվել է հետիոտնային թունել Թեմզայի տակով, որը կապել է Վրեպպինգը Ռոզերքրիստի հետ։

1867 - ծնվել է իտալացի դիրիժոր Արտուրո Տոսկանինին։

1881 - ծնվել է հունգարացի դաշնակահար և կոմպոզիտոր Բելա Բարտոկը։

1908 - ծնվել է բրիտանացի հայտնի ռեժիսոր Դևիդ Լինը, որը ստացել է Սըր կոչումը։

1914 - վախճանվել է պրովանսացի բանաստեղծ Ֆրեդերիկ Միստրալը։

1917 - Վրաց ուղղափառ եկեղեցին անկախացել է Ռուսական կայսրությունից:

1918 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին։

1926 - ծնվել է վրացի խորհրդային և ռուսական դերասան Արչիլ Գոմիաշվիլին։

1947 - ծնվել է անգլիացի երգիչ-երգահան, դաշնակահար և դերասան Էլթոն Ջոնը։

1969 - վախճանվել է ամերիկացի բանաստեղծ Մաքս Իսթմենը։

1983 - Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ ցուցադրել է Լուսնային քայլվածք պարային շարժումը:

1988 - Բրատիսլավայում կոմունիստական ռեժիմի դեմ կայացել է մոմերով ցույց։

1992 — մշտական վնասների պատճառով դադարել է լույս տեսնել ավելի քան 150 տարվա պատմություն ունեցող անգլիական երգիծական «Պանչ» ամսագիրը։

1997 — արգենտինացի Հերման Մորոյի ղեկավարած գանձերի որսորդները հայտարարել են, որ Էկվադորի ափերի մոտ հայտնաբերել են 1654 թվականին խորտակված ոսկով և արծաթով բեռնված իսպանական  La Capitana առագաստանավը։ Ըստ նախնական հաշվարկների գանձի արժեքը գնահատվել է մի քանի միլիարդ դոլլար։

2002 - հայտնաբերվել է էպիլեպսիայի գենը:

2018 — Ռուսաստանի Կեմերովո քաղաքի «Ձմեռային բալ» առևտար-զվարճանքի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որը զոհերի տեղիք է տվել։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Բաքվում տղան խանդի պատճառով սպանել է սիրելիին. մանրամասներ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել Նուբարաշենում դի է հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնիԻրավական առումով հակասություն կա նոյեմբերի 9-ի և այս փաստաթղթերի միջևԷդվարդ Ղազարյանի «Ճանապարհ դեպի Լաչին» ֆիլմն արժանացել է «Սուրբ Աննա» փառատոնի ժյուրիի դիպլոմի Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներինՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»
Ամենադիտված