Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի և ՔՊ–ի խոսնակները մեկնաբանել են Հակոբ Արշակյանի մասնակցությամբ միջադեպը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հարցը իրավապահների տիրույթում է այժմ եւ զերծ կմնամ այլ մեկնաբանություն տալուց։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը՝ անդրադառնալով այսօր՝ մարտի 18–ին սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանի եւ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։

«Ցավում եմ միջադեպի համար: Լրագրողների նկատմամբ բռնությունն անկախ պատճառներից անթույլատրելի է»,– ասաց Գեւորգյանը։

Իր հերթին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում նույնպես զերծ մնաց գնահատական տալուց՝ ասելով, որ միջադեպի մանրամասներին ծանոթ չէ եւ չի զրուցել Հակոբ Արշակյանի հետ։

«Ես չեմ տեսել, թե հրապարակված տեսանյութից առաջ ինչ է տեղի ունեցել, ինձ դա է հետաքրքրում։ Դա ակնհայտորեն ամբողջական պատկերը չէ։ Մինչեւ չտեսնեմ ամբողջական պատկերը, բնականաբար, չեմ կարող ոչ մի գնահատական տալ»,– ասաց Վահագն Ալեքսանյանը։

Նշենք՝ Հակոբ Արշակյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։

Հիշեցնենք, որ այսօր Երեւանում գործող սրճարաններից մեկում լրագրող Փայլակ Ֆահրադյանը տեսել է, թե ինչպես է նախարարն աշխատանքային իր ժամերն անցկացնում սրճարանում։ Լրագրողը մոտեցել եւ հարցրել է՝ ինչո՞ւ է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանն ասել է, թե գիշերային ժամերին է աշխատում. իր համար բոլոր ժամերն աշխտանքային են: Դրանից հետո նախարարը լրագրողին խնդրել է՝ անջատել տեսախցիկը, լրագրողն անջատել է, որից հետո նախարարը սկսել է սպառնալ նրան։ Այդ խոսակցությունից հետո լրագրողը բարձրացել է վերեւ եւ շարունակել իր աշխատանքը, Հակոբ Արշակյանն էլ նրա հետեւից բարձրացել է վերեւ եւ հարձակվել լրագրողի վրա:

Լրագրողը ցույց է տվել վնասված համակարգիչը եւ վնասված ձեռքը՝ նշելով. «Ահա տեսնում եք, որ ձեռքս է վնասվել: Բացի դրանից Արշակյանը հարվածեց իմ համակարգչին, որի հետեւանքով իմ համակարգիչը կոտրվել է, սեղանին դրված հեռախոսս նույնպես վնսվել է: Այստեղ կան տեսախցիկներ, ես պահանջելու եմ, որ սրճարանից հանվեն այդ տեսագրությունները, եւ ներկայացնելու եմ ոստիկանություն: Սա ընդունեք հաղորդում հանցագործության մասին»։

Ժամեր անց «Մեդիապորտ» թելեգրամյան ալիքը կադրեր է հրապարակել, թե ինչպես է Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սրճրանում հարձակվել լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա:

Տեսանյութում երեւում է, որ լրագրողը նստած համակարգչով աշխատում է, երբ նախարարը մոտենում է, քաշում թեւից, բռունցքով դեմքին հարվածում, ապա հարվածլով՝ վնասում համակարգիչը:

Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել․ ՌԴՏեսողությունը վերականգնող գենային թերապիայի ստեղծողներն արժանացել են նոր «Գիտական Օսկարի»Մալայզիայում խոշոր hրդեհը մեկ գիշերվա ընթացքում nչնչացրել է մոտ 1,000 տուն «Ռեալը» դիտարկում է Մոուրինյոյի թեկնածությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Դիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել էԿենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Թուրքիան կառուցում է Զանգեզուրի միջանցքըՀանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հայաստանին կոչ են արել դուրս չգալ ԵԱՏՄ-ից. «Մեզ ԵՄ–ն չի ողջունում»Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ռուսաստանը կսահմանափակի հայկական կոնյակի մատակարարումները Փաշինյանի Պուտինին ուղղված ժողովրդավարության և ինտերնետի արգելափակման վերաբերյալ հայտարարություններից հետոՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում «Ռեալ Սոսյեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից Մարշալ Բաղրամյանը զարմանքից կքարանար. Հայաստանը օգնություն է ուղարկել բանդերական Ուկրաինային
Ամենադիտված