Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 15)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր, Սկյուռիկների պաշտպանության համաշխարհային օր,  Ֆալյաս ամենամյա տոնակատարության առաջին օրը Իտալիայի Վալենսիա քաղաքում, Բելոռուս՝ Սահմանադրության օր, Հունգարիա՝ Հեղափոխության օր, Ճապոնիա՝ Առատ տարվա օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1851 – ծնվել է շոտլանդացի հնագետ, պատմաբան, հայագետ Ուիլյամ Միտչել Ռամզին:

1884 – ծնվել է աշուղագետ Վերդին:

1880 - Լույս է տեսել «Պսակ» թերթը՝ Երևանի առաջին պարբերականը, որը ընդհատումներով լույս է տեսել մինչև 1884 թվականը:

1902 — ծնվել է խորհրդահայ գիտնական-ջերմաֆիզիկոս Տիգրան Մելքումյանը, որը հանդիսացել է առաջին խորհրդային դիզելային և ֆորսաժային շարժիչների նախագծող:

1919 - ծնվել է ամերիկահայ ջազի նշանավոր դեմքերի պրոդյուսեր Ջորջ Ավագյանը:

1921 - Բեռլինում հայ վրիժառու, Նեմեսիս օպերացիայի անդամ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Մեծ Եղեռնի կազմակերպիչ-ոճրագործներից մեկին` Թալեաթ փաշային:

1922 - Երևանում բացվել է Պետական Համալսարանի բժշկական ֆակուլտետը, որի առաջին դեկան է դարձել Սպանդրարատ Կամսարականը:

1924 – գործարկվել է Երևանի բամբակազտիչ գործարանը:

1935 - ծնվել է կրկեսի և էստրադայի նշանավոր դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:

1944 - պաշտոնապես հաստատվել է ԽՍՀՄ օրհներգը։

2002 - Հայաստանի չորս բաշխիչ էլեկտրացանցերի միավորմամբ ստեղծվել է «Միասնական բաշխիչ էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունը:

2005 – վախճանվել է Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) ռազմաքաղաքական խոշոր կառույցի ստեղծող Ռազմիկ Վասիլյանը:

2006 - մեկնարկել է Ստամբուլի համալսարանի նախաձեռնած Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովը, որը, ըստ թուրք մասնագետների, պետք է լույս սփռեր «հայկական հարցին առնչվող որոշ խնդիրների վրա»: Գիտաժողովին հրավիրվել են նաև հայ պատմաբանների, ովքեր, սակայն, հրաժարվել են մասնակցել:

2007 - «Արզնի»-ի արտադրած Ark Land հանքային ջուրն արգելվել է Կանադայում:         - Մայրաքաղաքի Էրեբունի համայնքում վիճաբանություն, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

2011 - Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում և պահանջել, որ վերադարձնի հայ ժողովրդի ձայնը և իր ձայնի իրավունքը:

2017 - Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր համագումարը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 44 – սպանվել է Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարը:

493 — թագավոր Թեոդորիխը հիմնադրել է օստգոթերի պետություն Ռավեննե մայրաքաղաքով:

1493 — Կոլոմբոսի առաջին արշավախմբի երեք նավերից երկուսը վերադարձել են Եվրոպա՝ իրենց հետ բերելով առաջին հնդկացիներին:

1603 — ֆրանսիացի հետազոտող Սեմուել դե Շամպլենի արշավախումբը սկսել է իր առաջին արշավը Կանադա:

1812 — Կալիֆորնիայում հիմնադրվել է առաջին ռուսական բնակավայրը՝ Ռոսս գաղութը:

1813 — ծնվել է բրիտանացի բժիշկ, համաճարակաբանության հիմնադիր Ջոն Սնոուն:

1820 - Մենը դարձել է ԱՄՆ-ի 23-րդ նահանգը։

1867 — կնքվել է ավստրո-հունգարական համաձայնագիրը, ըստ որի Ավստրիական կայսրությունը վեր է ածվել դուալիստական Ավտրո-Հունգարիա պետության:

1892 - ամերիկացի գյուտարար Ջեսս Ռենոն արտոնագրել է առաջին շարժասանդուղքը՝ էսկալատորը:

1892 – հիմնադրվել է անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը:

1915 — Գերմանիայում ընդունվել է Դոկտոր Գելֆանդի հռչակագիրը, որը նախատեսում էր աջակցել հեղափոխականներին, մասնավորապես բոլշևիկներին Ռուսաստանում, տապալել կայսրությունը և դուրս բերել այդ երկրին պատերազմից:

1917 - Ռուսաստանի ցար Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից՝ իր եղբայր Միխայիլ Ալեքսանդրովիչին փոխանցելով այն:

1927 — ԽՍՀՄ-ում սկսվել է ԴնեպրոԳԷՍ-ի շինարարությունը:

1932 — Բի-Բի-Սին իր առաջին հաղորդումն է տվել Ռիդժենտ փողոցի վրա գտնվող իր նոր շենքից:

1937 — Չիկագոյում բացվել է առաջին դոնորական արյան բանկը:

1937 – վախճանվել է ամերիկացի սարսափ ժանրի գրող Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը:

1938 - Սաուդյան Արաբիայում առաջին անգամ նավթ են հայտնաբերել:

1939 - Չեխոսլովակիան օկուպացվել է Գերմանիայի կողմից:

1975 – ծնվել է բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովը:

1985 — գրանցվել է առաջին դոմենը .com-ում՝ symbolics.com-ը:

1990 - որպես ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հանդիսավոր երդում է տվել:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածում
Ամենադիտված