ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 11)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Զամբիա՝ Երիտասարդության օր, Լիտվա՝ Լիտվայի անկախության վերկանգնման օր, Տուվալու՝ Համագործակցության օր, Ռուսաստան՝ Թմրամոլության դեմ պայքարի աշխատողների օր, Տաջիկստան՝ Տաջիկական տպագրության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1666 - Ամստերդամում սկսվել է հայերեն Աստվածաշնչի առաջին տպագրությունը։

1836 - Ռուսաստանում ընդունվել է մշակված կանոնադրությունը (պոլոժենիեն): Այդ կանոնադրությամբ սահմանվել է հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները: Ռուսաստանի հայաբնակ շրջանները բաժանվել են հոգևոր թեմերի (վիճակների): Կազմվել է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի:

1837 - ծնվել է նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանը։

1930 - ծնվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը։

1931 - ԽՍՀՄ-ում արգելվել է Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։

1952 - վախճանվել է դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը։

1965 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը։

1978 - Երևանում կայացել է «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։

1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալազիայի հետ։

2005 -18-ամյա Լուսինե Թովմասյանը Փարիզում կայացած «Միսս Եվրոպա» մրցույթում գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն 22-ամյա «Միսս Գերմանիային»՝ ծնունդով իրանցի Շերմինե Շահրիվարին:

2010 - Շվեդիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Բանաձևը ընդունվել է  ընդամենը 1 ձայնի առավելությամբ։

2011 - «Զբերբանկ»-ի նախագահ Գերման Գրեֆը և Ռուբեն Վարդանյանը հայտարարել են, որ «Զբերբանկ»-ը գնել է Վարդանյանի «Тройка Диалог»-ը մեկ միլիարդ դոլլարով։

2020 - Հայաստանում առաջին դեպքից հետո գրանցվել է կորոնավիրուսի երեք նոր դեպք բերված Իտալիայից:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1425 մ․թ․ա․ — վախճանվել է եգիպտացի փարավոն և զորահրամանատար Թութմոս 3-րդը։

105 - Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացել է թուղթ։

222 — սպանվել է հռոմեկան կայսր Հելիոգոբալը (կամ Էլագաբալ)։

1302 - Ուիլյամ Շեքսպիրի գրվածքի համաձայն՝ այդ օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է։

1544 - ծնվել է 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ Տորկվատո Տասսոն։

1702 — լույս է ընծայվել անգլալեզու «The Daily Courant» ամենօրյա թերթը։

1811 - ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լե Վերյեն։

1811 — Նոտտիհեմում սկսվել է լուդդիտների ապստամբությունը մեքենաների դեմ։

1851 - Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան։

1864 - անգլիական Շեֆիլդում ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 238 մարդ։

1878 — Ֆրանսիայի Ակադեմայիում ցուցադրվել է ֆոնոգրաֆը, բայց հայտնագործությունը անվանվել է շառլատանություն։

1888 - ԱՄՆ-ի արևելյան ծովեզրին ձնաբքից զոհվել է 400 մարդ։

1914 - վախճանվել է  ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին։

1918 - խորհրդային իշխանությունը Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա։

1919 — Վերին Դոնում սկսվել է կազակների ապստամբություն կապված բոլշևիկների թալանի և կազակների դեմ իրականացվող կարմիր տեռորի հետ։

1921 - ծնվել է արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլան։

1952 - ծնվել է անգլո-ամերիկյան գրող և դրամատուրգ Դուգլաս Ադամսը։

1955 - վախճանվել է շոտլանդացի կենսաբան, բուսաբան, դեղագործ Ալեքսանդր Ֆլեմինգը։

1970 — Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրել է Բարսելոնայի թանգարանին։

1983 - Պակիստանն իրականացրել է միջուկային զենքի հաջող փորձարկում։

1985 — ԽՄԿԿ Կենտկոմի արտահերթ նիստում Միխայիլ Գորբաչյովը ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։

1990 - Պատրիսիո Էլվինը դարձել է Չիլիում ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահը։

2004 - Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որի հետևանքով զոհվել է 191 մարդ, մոտ 2000-ը վիրավորվել են։

2006 - վախճանվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։

2008 - վախճանվել է վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանդաձեն։

201 0- Չիլիում նախագահ Սեբաստիան Պինյերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։

2011- Ճապոնիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի։

2020 - ԱՀԿ-ն հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդացությունը հանդիսանում է համաշխարհային պանդեմիա:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular