Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մյանմա՝ Գյուղացիների օր, Բահաի՝ Տասնիներորդ Ալա (Վեհության) ամսվա առաջին օր, Եթովպիա՝ Ադուաի ճակատամարտի հաղթանակի օր, ԱՄՆ-ի Տեխաս նահանգ՝ Անկախության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1853 - ծնվել է մեծանուն երգահան Քրիստափոր Կարա-Մուրզան:

1919 - ծնվել է հայ-լեհական ծագումով ռուսաստանցի բալետի պարուհի, կինոդերասանուհի, երգչուհիԹամարա Թումանովան:

1959 — ԽՍՀՄ-ում ստեղծվել են կամավորական ժողովրդական դրուժինաներ՝ դրուժիննիկներ:

1981 - գործարկվել է Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը։

1992 - Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Սան Մարինոն, Տաջիկստանը և Ուզբեկստանը դարձել են ՄԱԿ-ի անդամ։

2004 - Հունգարիայի դատարանում ադրբեջանական զինված ուժերի ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը խոստովանել է, որ մտադիր էր սպանել ոչ միայն Գուրգեն Մարգարյանին, այլ նաև դասընթացներին մասնակցող երկրորդ հայ զինվորականին: 

2006 - Կառավարության նիստում հաստատվել է Գյումրու տեխնոպարկի ստեղծման ծրագիրը:

2007 - վախճանվել է ֆրանսահայ նշանավոր գրող Անրի Թրուայան (Լևոն Թորոսյան):

2008 - Երևանի փողոցներ են մտցվել զորքեր, նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ժողովրդին, որում զսպվածության և խոհեմության կոչ է արել: Ազգային ժողովը գումարել է հատուկ նիստ, որի ժամանակ հավանություն է տվել արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին:

2010 - վախճանվել է անվանի կինոռեժիսոր և դերասան Լևոն Իսահակյանը:

2011 - ԱԺ-ն ձայների 83 կողմ եւ 13 դեմ հարաբերակցությամբ Կարեն Անդրեասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան:

2015 - Գյումրիում և Երևանում բողոքի են դուրս եկել տաքսու անհատ վարորդները, քանի որ ուժի մեջ է մտել Կառավարության նոր որոշումը, ըստ որի` տաքսու անհատ վարորդները պետք է ամսական հաստատագրված գումար մուծեն և հաշվիչ տեղադրեն:

2018 - 90 կողմ 10-ը դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը Հայաստանի 4-րդ նախագահ է ընտրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:

2020 - Վարչապետը մամուլի նոր քարտուղար է նշանակել՝ Մանե Գեւորգյանին։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

274 — վախճանվել է հին պարսկական նկարիչ, բանաստեղծ, հոգևոր ուսուցիչ և մանիհեյտության հիմնադիր Մանին:

1476 — Գրանսոնի ճակատամարտում շվեյցարական կանտոնների աշխարհազորը պարտության է մատնել բուրգունդական հերցոգ Կարլ Արիի բանակին:

1498 — Վասկո դը Գամմայի նավատորմը հասել է Մոզամբիկ:

 1699 — ֆրանսիացի հետազոտող Պիեռ Լեմուան դը Իբերվիլը հայտնաբերել է Միսիսիպի գետի ակունքը:

1791 — Ֆրանսիայում մտցվել է կապի նոր համակարգ՝ սեմաֆորային համակարգ:

1799 — ադմիրալ Ուշակովի ղեկավարած ռուսական նավատորմը չորս ամսյա պաշարումից հետո գրոհով գրավել է Կորֆու կղզին:

1853 - ծնվել է չեխ կոմպոզիտոր Բեդրժիխ Սմետանան:

1855 - Ալեքսանդր 2-րդը դարձել է Ռուսական կայսրության ցար:

1882 - Վիկտորիա թագուհու նկատմամբ տեղի է ունեցել մահափորձ:

1917 - Ռուսական կայսրության վերջին կայսր Նիկոլայ 2-րդը հրաժարվել է գահից։

1931 - ծնվել է ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը։

1933 - Նյու Յորքում տեղի է ունեցել «Քինգ Քոնգ» ֆիլմի պրեմիերան։

1949 — ավարտվել է աշխարհում առաջին շուրջերկրյա առանց կանգառի ինքնաթիռի թռիչքը երկրի շուրջ: Lucky Lady II կոչվող ինքնաթիռը իր 13 հոգանոց անձնակազմով օդում է գտնվել 94 ժամ:

1951 - Բոստոն քաղաքում տեղի է ունեցել ամերիկյան Բասկետբոլի ազգային ասոցիացիայի՝ NBA-ի բոլոր աստղերի առաջին խաղը Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների միջև։

1956 - Մարոկկոն ձեռք է բերել անկախություն Ֆրանսիայից:

1958 — ֆուքսի անգլիական արշավախումբը առաջին անգամ կտրել անցել է Անտարկտիդան:

1965 — ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերը սկսել են կանոնավոր կերպով ռմբակոծել Հյուսիսային Վիետնամը («Rolling Thunder» օպերացիա), որը շարունակվել է մինչև 1968 թվականը:

1969 - Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժեր միջև սկսվել են սահմանային բախումներ Ուսուրի գետի մոտ գտնվող սահմանային Ներքին Միխայլովկա գյուղի մոտ:

1969 —առաջին փորձնական թռիչքն է իրականացրել «Կոնկորդ» ֆրանսիական գերձայնային մարդատար ինքնաթիռը:

1992 — սկսվել է Մոլդովայի Մերձդնեստրի ռազմական հակամարտությունը:

2001 — Աֆղանստանում թալիբները պայթեցրել են Բամիանյան հովտի բուդդայական մշակույթի հուշարձանները՝ Բուդդայի երկու հսկայական արձանները:

2008 - վախճանվել է վրաց դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»
Ամենադիտված