Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 27)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ոչ կառավարական կազմակերպությունների համաշխարհային օր, Սպիտակ արջի պաշտպանության համաշխարհային օր, Դոմինիկյան Հանրապետության՝ Անկախության օր Հայիթիից, Հունաստան՝ Սելենայի (Լուսնի) օր, Արևմտյան Սահարա՝ Անկախության օր Իսպանիայից, Իրան՝ Իսլամական դաստիարակության օր, Ռուսաստան՝ Հատուկ գործողությունների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1833 - Նիկոլայ 1-ինը հաստատել է Հայկական մարզի զինանշանը։

1845 - ծնվել է հրապարակախոս, քննադատ, լիբերալ հասարակական գործիչ, հայ ազատագրական պայքարի գործիչ  Գրիգոր Արծրունին։

1860 - ծնվել է նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցը։

1858 - վախճանվել է ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը։

1905 - ծնվել է   լեհ հրապարակախոս, արևելագետ(հնդկագետ, հայագետ) Բոգդան Գեմբարսկին։

1910 - ծնվել է շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային գրոստմայստեր Հենրիկ Գասպարյանը։

1918 - ծնվել է նկարիչ, ոսկերիչ-արծաթագործ Ժիրայր Չուլոյանը։

1937- ծնվել է ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ալբերտ Մկրտչյանը։

1959 - ծնվել է դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանը։

1980 - ավարտվել է Հայաստանի ատոմակայանի շինարարությունը։

2004 - «Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծի դեմ բողոքող ուսանողները Մատենադարանի մոտ տոնել են իրենց հաղթանակը, քանի որ նախորդ օրը կառավարությունը Ազգային ժողովից հետ է կանչել այն օրինագիծը, որով մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողները զրկվում են տարկետման իրավունքից:

2006 - Երևանի բժշկական համալսարանի նոր ռեկտոր է ընտրվել անատոմիայի ամբիոնի վարիչ Գոհար Քյալյանը, ում օգտին քվեարկել են ԲՈւՀ-ի խորհրդի բոլոր 32 անդամները: 

2007 - առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակում ինքնահրկիզվել է Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի 44-ամյա բնակիչ Ջիվան Հակոբյանը:

2008 - Հայաստանի ոստիկանությունը զգուշացրել է Լևոն Տեր-֊Պետրոսյանի կողմնակիցների հանրահավաքի մասնակիցներին, որ «վճռական է և օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում պաշտպանելու է երկրի սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը»:

2009 - Վերաքննիչ դատարանի որոշմամբ` անցյալ տարվա մարտի 1-ին ձերբակալված Վարդգես Գասպարիի խափանման միջոց կալանքը փոխարինվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ:

2015 - Հարավային Դակոտան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, որով իսկ  Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են ԱՄՆ 50 նահանգներից 43-ը:

2020 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի բուկլետը, որը կոչվել է Հպարտ քաղաքացու անձնագիր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

274 – ծնվել է Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը։

313 — հրատարակվել է Կոնստանտին 1-ին Մեծի հրովարտակը, ըստ որի` Նիկեյան աղոթքի ձևով քրիստոնեությունը ճանաչվել է Բյուզանդիայի պետական կրոն։

425 — հիմնադրվել է Կոստանդնուպոլիսի համալսարանը։

1693 — Լոնդոնում հրապարակվել է աշխարհում առաջին կանացի ամսագիրը (The Ladies' Mercury)։

1784 — վախճանվել է կոմպոզիտոր, ճանապարհորդ և օկուլիստ գրաֆ Սեն-Ժերմենը։

1883 — արտոնագրվել է սիգարներ փաթաթող սարքը։

1897 — ստեղծվել է առաջին արհեստական շաքարի քաղցրացուցիչը։

1900 - ստեղծվել է գերմանական «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբը, որը աշխարհի ամենաճանաչված ակումբերից մեկն է։

1917 - կայացել է Բուրժուադեմոկրատական 2-րդ հեղափոխությունը և ցարիզմը տապալվել է Ռուսաստանում։

1921 – վախճանվել է ավստրիական տնտեսագետ, տնտեսագիտության տեսության ավստրիական դպրոցի հիմնադիր Կառլ Մենգերը:

1932 - անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը հայտնագործել է նեյտրոնը։

- ծնվել է անգլիացի նշանավոր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը։

1933 — հոլանդացի ֆանատ-կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբբեն այրել է Բեռլինի ռայխստագը։

1964 — ջուր է իջեցվել  «Օգյուստ պիկար» մեզոսկաֆը, որը աշխարհում առաջին տուրիստական ստորջրյա սարքն է և որը իրականացրել է ավելի քան 1100 ծորասուզում Ժնևյան լճում։

1980 - ծնվել հոլանդացի դիջեյ, ռեմիքսեր և երաժշտական պրոդյուսեր Դոն Դիաբլոն։

1988 - վախճանվել է խորհրդային բալետմեյստեր Վախթանգ Վրոնսկին։

1994 - Տեղի է ունեցել 17-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Լիլլեհամմեր, Նորվեգիա)։

2004 — Տոկիոյի մարզային դատարանը մահվան դատավճիռ է կայացրել  «Աում Սենրիկյո» աղանդի ղեկավար Սյոկո Ասախարիի նկատմամբ։

2010 — Չիլիում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 800 մարդ։

2015 - սպանվել է ռուսաստանցի քաղաքական և պետական գործիչ Բորիս Նեմցովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Լույս չի լինելու նշված հասցեներում«Հրապարակ»․ ՀԿԵ-ն կրճատել է աշխատակիցների աշխատաժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբԻշխանական պատգամավորները «քաստինգի» են մասնակցում. քաղաքական «սպիդոմետրի» գործոնը․ «Փաստ»«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ապրիլի 24-ին երթով բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ դա ևս ներկայացնելով որպես վստահության երթՆպատակն է, որ ընտրություններին մասնակցող արևմտամետները շատ լինեն. «Փաստ»«Հրապարակ»․Իշխանությունը ստիպված է սրբագրել իր անգրագիտության հետեւանքները«Պարտված իշխանությունն արդեն ցինիկաբար նախահարձակ է լինում». «Փաստ»«168 ժամ»․ Պետության մահվան տեսիլը՝ բուռն ծափահարությունների ներքոԾառուկյանն անձամբ է կազմել ԲՀԿ նախընտրական ծրագիրը. «Փաստ»Ապրիլի 19-ին Երեւանում կմեկնարկեն Sputnik V-ով պատվաստումներըՕնիկ Գասպարյանի՝ 2-3 օրվա մեջ պատերազմը կանգնեցնելու միտքը հնչել է հոկտեմբերի 19-ին․ ԱԽ քարտուղարԱդրբեջանը պետք է փոխի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, եթե դա տեղի չունենա, նա տեղ չունի ԵԱՏՄ-ում․ Վլադիմիր ԼեպեխինՀՀ ՄԻՊ-ը դիմել է իրավապահ մարմիններին որոշ պաշտոնյաների անօրինական, ձևախեղված հանրային վարքի կապակցությամբ քննություն իրականացնելու նպատակովՆիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» մշակմամբ, որը փաստերի լեզվով նշանակում է կապիտուլյացիայի ամրապնդում՝ միջազգային իրավունքի մեխանիզմներով․ Միքայել ՄինասյանՍպասվում է անձրև և ամպրոպ. Եղանակը ՀՀ-ումՊարոն Չիչոյանին հանձնում եմ ՀՀ դատավորների դատին․ Ռուբեն Վարդազարյան․ «Փաստինֆո»Հայաստանում արդեն գրեթե 200 մարդ է պատվաստվել AstraZeneca-ի պատվաստանյութովԱստղագուշակ՝ ապրիլի 17Արմեն Սարգսյանը ցավակցել է Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբԹուրիքան սրում է խաղադրույքները թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ հարաբերություններում. ԱշոտյանՈ՞ւմ շվաքի ներքո է Սուրեն Պապիկյանը բազմել նախարարի աթոռին. Դավիթ ԽաժակյանԱնհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. MediaportԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածելԼույս չի լինի Երևանում և 6 մարզերումԱյս իշխանություններից համարժեք պատասխան ակնկալելը ճիշտ չէՍիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվելՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասինՎրաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև և հարթակ տրամադրել մեզ. Արմեն ՍարգսյանԱրցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված ևս 194 զինծառայողի անունԳՇ դե յուրե պետ Օնիկ Գասպարյանի վարքագիծն առնվազն տարակուսանք է առաջացնում.Արթուր ՂազինյանՋունգլիների կանոններով քաստինգ է հայտարարվելԱմոթ է ուղղակի. Գագիկ Մելքոնյանը՝ ԱԽՔ՝ գաղտնազերված փաստաթղթերի մասինՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդունել է ՌԴ դեսպանինԳեւորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն որոշել է կարճել գործի վարույթըԱրբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերովԻշխող ուժը թիրախավորել է դատական իշխանությանը. ԲԴԽ-ի շուրջ տեղի ունեցողը բացահայտ ճնշման գործընթաց է. Արա ԶոհրաբյանՈրքանո՞վ է հավանական առողջ երիտասարդների մոտ COVID-19-ով կրկին վարակվելու վտանգը«Անդրանիկ Քոչարյանը խոսում է կնոջս հագուստների մասին։ Թող գա մի հատ ուսումնասիրի, տեսնեմ ո՞ր շորն է դուր գալիս, տանք իրեն, հագնի ու ման գա երկրագնդի վրա կամ Հայաստանում». Սեյրան Օհանյան Սա իրավաբան-քաղաքական գործիչների կողմից դատական իշխանությունը իշխող թուրքահպատակ քաղաքական ուժի ոտքերի առջև դնելու գործողություն է. ՄելիքյանՀղիության 7-րդ ամսում մահացած կինը մի քանի օր առաջ ընկած է եղել. տեսողական խնդիրներ է ունեցելՀայաստանի վարչապետի խոսքերին պետք չէ լուրջ վերաբերվելՎաղարշակ Հարությունյանը ՊՆ-ում ներկայացրել է ԶՈՒ ԳՇ պետի նորանշանակ առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վեճը նոր զարգացումներ է ստանում. Հրանտ ԲագրատյանԱՀԿ-ն նախազգուշացնում է COVID-19 տարածման գալիք գագաթնակետի մասինՄհեր Գրիգորյանը՝ գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանի նախապայմանների մասինՄոլդովայի նախագահը հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչներին Հայաստանում դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքը աճել է Արցախի նախագահն իրավապահներից ծանուցագիր ստանալու դեպքում կգնա հարցաքննության. մամուլի խոսնակ Նոր նշանակում` Նիկոլ Փաշինյանի որոշմամբՇաբաթօրյակով պայմանավորված՝ ապրիլի 17-ին, ժամը 9:30-ից 17:00-ը փակ կլինեն հետևյալ ճանապարհները
Ամենադիտված