Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երկրի ավերակ կողմը»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր հաջորդ գիրքը կվերնագրի «Երկրի ավերակ կողմը»։ Այդ գլխագրի ներքո նրան ավելի հեշտ կլինի նկարագրել այն ավերակները, որ մնալու են իրենից հետո։ Ինչո՞ւ եմ կարծում, որ Նիկոլը գիրք կգրի, որովհետև պաշտոնանկությունից հետո չպիտի նրա հետ որևէ բան պատահի, բացի օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելը։ Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության մի ստվար հատվածի բոլոր թերությունների և արատների հավաքական մարմնավորումն է։ Հաճախ եմ ասում՝ պետք չէ մարդկանց մեղադրել Նիկոլին պաշտպանելու կամ սատարելու համար։ Այդ մարդիկ Նիկոլի մեջ տեսնում են իրենց... և վերջ: Վերջ, ընկերնե՛ր, թե չէ... «գիտահետազոտական, միտահետազոտական»։

Նիկոլ Փաշինյանը մեր հասարակության լակմուսի թուղթն է։ Եթե նա չլիներ, մենք ո՞նց էինք իմանալու, որ մեզ հետ նույն օդն են շնչում մարդիկ, ովքեր համաձայն են Նիկոլի հետ, որ Շուշին ու Շուռնուխը ադրբեջանական են, որ Նիկոլն ինչ արել և անում է, լավ է անում ու ճիշտ։ Ես այս շարքը կարող եմ ժամերով թվարկել, վստահ եմ՝ դուք նույնպես։ Բայց, լավ, Նիկոլ Փաշինյանը, միևնույն է, գնալու է՝ վաղը, մյուս օրը, մեկ ամսից։ Նա գնալու է ու իր հետ ոչ մեկին չի տանելու, մենակ է գնալու։ Իսկ ի՞նչ են անելու այս մարդիկ, ո՞նց են ապրելու զոհված լույս տղերքի հարազատների կողքին։ Միշտ փորձել եմ պատկերացնել, թե ինչ են ասելու դպրոցից տուն եկած իրենց երեխաներին, թոռներին, երբ երեխան կհարցնի՝ պապիկ, ի՞նչ է եղել 2018-2021 թվականներին, ի՞նչ են պատմելու։

Ասելու են, որ կար ՀՀ վարչապետի աթոռը թյուրիմացաբար զբաղեցնող մի անհավասարակշիռ անձ, որը Հայաստանն ու Արցախը տարավ պատերազմի, կորցրեց մեր հայրենիքի 25 տոկոսը, տասնյակ հազարավոր ճակատագրեր խեղեց, կապիտուլացվեց, քայքայեց տնտեսությունը, բայց դա հեչ կապ չուներ, նա մեզ համար մնում էր Հիսուսից հետո երկրորդ մարդը երկրի վրա, ու մենք շարունակում էինք երկրպագել նրան, իսկ նա շարունակում էր սիրել մեզ, խոնարհվել մեր առաջ, հպարտանալ մեզանով։ Սա՞ են պատմելու։ Դե, ուրիշ բան դժվար գտնվի պատմելու։ Ի դեպ, նկատե՞լ էիք՝ պատերազմի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը չէր ասել «կախարդական» բառերը` սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Գլխավոր շտաբի կողմից իր հրաժարականը պահանջելու օրը, երբ մի քանի հազար կողմնակիցներով երթ էր անում, հանկարծ նորից հիշեց, որ սիրում է բոլորին։ Բայց վայրկյաններ անց նա իր իրական դեմքը ցույց տվեց, երբ իրեն չսատարող քաղաքացուն երթի շարքերից սպառնաց, թե «քո հետևից կգան»:

Այ, սա է իսկական Նիկոլը. արտաքուստ նա ասում է, որ բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են, որ բոլորն ունեն քննադատելու իրավունք, որ սիրում է բոլորին՝ անկախ նրանից, թե որ կողմում են, բայց իրականում հիստերիայի մեջ է ընկնում նույնիսկ ամենափոքր հակադրումից: Նրա ուշքն ու միտքը նույնիսկ մի թեթև իրեն հակառակվողներին պատժելն է, նա էքստազի մեջ է ընկնում այն մտքից, որ իրավապահ համակարգը կարող է իր հրամանները կատարել ու գնալ բոլոր նրանց հետևից, ում վրա ինքը կդնի մատը: Ու միշտ է այդպես եղել. Նիկոլը բարձրաձայն ասել է այլ բան, իսկ թիկունքում «խաչել է մատները»: Ինչ վերաբերում է Նիկոլի «աջակցության» երթին։

Անկեղծ տարակուսած եմ բոլոր այն կարծիքների համար, թե՝ բա, տեսա՞ք՝ դեռ ինչքան մարդ կա Նիկոլին սատարող։ Տեսանք, և ի՞նչ։ Թող լինեն 5000, 15000, թեկուզ 50000։ Դրանից ինչ-որ բան է փոխվո՞ւմ։ Առավել ևս, երբ դրանց մի զգալի մասը կա՛մ քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին, կա՛մ հենց պարտականությունները կատարող ոստիկաններ, կա՛մ պետական ծառայողներ, որոնց բերել էին հրապարակ: Լավ, մի քիչ է «տիգրովկա» հագուստով իրական կողմնակիցներ: Ի դեպ, նույնիսկ շունչը փչած իշխանություններն են «կողմնակիցներ» ունենում՝ գոնե պետական ապարատում աշխատողների շրջանակներում։ Եռաբլուր արշավանքից հետո սա Նիկոլի երկրորդ «հայտնությունն» էր հանրության մեջ հազարավոր ոստիկանների եռաշերտ շղթայի ներքո։

Նա ամեն ինչ անելու է բախումներ հրահրելու համար, նա չի հանգստանալու ոչ մի վայրկյան, «ոտքը տեղ բռնելուց» հետո, եթե հաղթահարի բանակի արգելքը, ապա, այո՛, նա գնալու է ոչ միայն իրեն չերկրպագող քաղաքացու հետևից, այլև բանակի հետևից, բոլորի հետևից։ Նա սառնասիրտ մոլագարի նման գլխատելու է հայոց բանակը՝ խփելով պետականության վախճանի վերջին մեխը։ Իսկ զուգահեռ իրականությունում Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խոր անհանգստություն հայտնել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պրոցեսների վերաբերյալ։ Աստված բարին անի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կորուսյալ հայրենիքի» գործոնը դարձել է դոմինանտ. այն ինքնագիտակցությունը պայմանավորող հիմնական գործոնն է․ ՓաշինյանՀՀ իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները․ հայտարարությունՊուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի միջև խելամիտ զսպվածության հույս է հայտնելՏեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սшհմռկեցուցիչ հանցագործություն՝ պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ. փաստաբանՀՀ վարչապետի և իշխանության դեմ ոսկեպարցիների դիմումը շուտով կներկայացվի դատախազություն. Սուրեն ՊետրոսյանՊռոշյանում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ. փակվելու է մայրուղին․ ՆԳՆՈ՞րն է ոստիկանության մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդելը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը․ Աբրահամյան12-ամյա տղան 40 ժամ մեքենա վարելով փրկել է ընտանիքինՍամվելը եղել է ձեռնաշղթաներով, ոստիկանները բնական կարիքները հոգալու պատճառաբանությամբ իջել են մեքենայից, վայրկյաններ անց եկել են դիմակավորված անձինք․ Մանրամասներ՝ քաղաքացու խոշտանգումիցՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՌուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված ԴադիվանքիցԱլեն Սիմոնյանի հնչեցրած սպառնալիքներն իրականություն դարձան. Ժողովրդավարության բաստիոնում հարցերն այսպե՞ս են լուծվում Չինաստանի խոսքը Ռուսաստանում կշիռ ունի. Շոլցը Սի Ծինփինին խնդրել է ազդել Մոսկվայի վրաՀՀ-ն պետք է կողմնորոշվի ՀԱՊԿ անդամակցության հարցում. գլխավոր քարտուղարՄԻՊ աշխատակիցները կտեսակցեն ՔՊ-ական պատգամավորին վիրավորած անձին, որին ծեծի են ենթարկելՄենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ. ՓաշինյանԿներկայացնեք, թե ինչ կա էլ քանդելու, պետք է ավարտել. Ավինյանը՝ Նոր Նորքի այգու ինքնակամ շինությունների մասինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերըԲրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Պատմական հիշողությունը, ցեղասպանությունը ուրանալու ոչ մի փորձ նրան չի փոխի. Վերժինե Սվազլյան ԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ Սերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ) Ինչպես են սևամորթ փոքրիկները հայկական երգով ցնցում աշխարհը․ զվարճալի տեսանյութ ՀՀ-ում կարմրուկի նոր դեպքեր են գրանցվել 85-ամյա ոսկեպարցին՝ ՔՊ-ականներինՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Գուրգեն Ստեփանյանը Բաքվում պահվող գերիներից էԵրկրաշարժ՝ ԹուրքիայումՄիացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտինՈստիկանների հսկողության տակ գտնվող մարդուն անհայտ կերպարների կողմից ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով․ Տիգրան Աթանեսյան Ժամանակն է, որ Ռուսաստանը օգտագործի տնտեսական լծակները, որպեսզի Հայաստանը խելքի գա. ռուս քաղաքագետՎաղը կպայթեցվի ՊՆ նախկին շենքը (տեսանյութ) Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն ՉախալյանԴիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ Ջերմաստիճանի բարձրացում է սպասվումՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու համար. նյութերը դատարանում են Խուզարկություններ Առողջապահության նախարարությունում Լավրովը առաջին անգամ պատմել է Փաշինյանի հանդուգն հարցի ու դրան Պուտինի արձագանքի մասին40+10 հազար դրամ աջակցություն․ ովքե՞ր են շահառուները«Մատաղիսում ծառայող տղեն թագավոր է»․ Սամվել Գևորգյանը վրեժ է լուծել ընկերոջ մահվան համարՈղբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել«Արևմուտքը փորձում է Հայաստանը դարձնել հակառուսական էքսպանսիայի ևս մեկ գործիք»Զառա Արամյանին սրտի խնդիրների պատճառով տեղափոխել են «Բեսթ Լայֆ»․ ի՞նչ վիճակում է նա Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին1994թ. հայ զինվորները համառ հարձակումների շնորհիվ գրավել են Աղդամ քաղաքից հյուսիս և Տերտեր քաղաքից արևմուտք ընկած մի քանի բնակավայրեր. պատմության այս օրը( 16 ապրիլ)Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայի շինհրապարակում` աշխատանքային միգրանտների միջև (տեսանյութ) 5 տարի այդ «Ուրալ»-ը չի քշվել․ նոր հանգամանքներ են առաջ քաշվելԲժիշկները հնարավորություն ունեն դեղատոմսերը դուրս գրել «Արմեդ» բջջային հավելվածի միջոցով
Ամենադիտված