ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 25)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Քուվեյթ՝ Ազգային օր, Վրաստան՝ Խորհրդային օկուպացիայի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865 - ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ(հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը:

1904 - ծնվել է հայազգի խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ Վալերիան Սուրաբեկովը։

1909 - ծնվել է ԽՍՀՄ ավիացիայի գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովը։

1953 - ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Լևոն Մկրտչյանը։

1959 - ծնվել է թարգմանիչ,խմբագիր Սամվել Մկրտչյանը։

1992 – Ղարաբաղյան պատերազմի ժամանակ  հայկական կամավորական ջոկատները ազատագրել են Խոջալուն։

2003 - վախճանվել է ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը։

2004 - Հուշարձանների և պատմական վայրերի համաշխարհային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) ամենամյա «Վտանգված ժառանգություն» տեղեկագրքի վերջին թողարկման մեջ ուշադրություն է արժանացել ներկայումս Նախիջեւանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացման վրա, դա որակվել է «բարբարոսական» քրեական գործողություն, որի համար պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է:

2005 - Թուրքիայի Գերագույն ազգային ժողովը ընդունել է Խոջալուի «ցեղասպանությունը» դատապարտող բանաձև: 

2006 - Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար։

2008 - Լոս Անջելեսում հանրահավաք են անց կացրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները:

2014 - տեղի է ունեցել անվանի աստղագետ, գեղանկարիչ, բազմաթիվ գրական ստեղծագործությունների հեղինակ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հուղարկավորությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1304 – ծնվել է մարոկկացի բնախույզ Իբն Բատուտան։

1682 — ծնվել է իտալացի բժիշկ, պաթանատոմիայի հիմնադիր Ջովաննի Բատիստա Մորգանին։

1725 — ծնվել է ֆրանսիացի ինժիներ, գյուտարար Ժոզեֆ Կյունոն, որը հանդիսանում է առաջին ինքնագնաց մեքենայի հիմնադիրը։

1836 — ԱՄՆ-ում Սեմյուել Կոլտը արտոնագրել է իր ստեղծած Կոլտ ատրճանակը։

1848 — ֆրանսիայում հայտարարվել է Երկրորդ հանրապետության ծնունդը։

1871 - ծնվել է ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ Լեսյա Ուկրաինկան։

1873 - ծնվել է իտալացի երգիչ Էնրիկո Կարուզոն։

1904 - Ակրիի Հանրապետությունը մտել է Բրազիլիայի կազմի մեջ։

1921 - 11-րդ Կարմիր բանակը մտել է Վրաստան և այնտեղ հաստատվել է խորհրդային իշխանություն։

1952 - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։

1956 — ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ 20-րդ համագումարում Նիկիտա Խրուշչովը ելույթ է ունեցել Ստալինի անհատի պաշտպանմունքի բացահայտման ելույթով։

 1964 — Լենինգրադում կարդիովիրաբույժ Վասիլի Կոլեսովը իրականացրել է ԽՍՀՄ-ում առաջին աշխատող մարդու սրտի կորոնար շունտավորումը։

1977 — տեղի է ունեցել հրդեհ Մոսկվայի «Ռուսաստան» հյուրանոցում, որի արդյունքում զոհվել է 43 և վնասվածքներ են ստացել 52 մարդ։

1983 – վախճանվել է ամերիկյան գրող և դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը։

1992 – ստեղծվել է Ռուսաստանի Տիեզերական դաշնային գործակալությունը։

1999 – վախճանվել է ամերիկացի նշանավոր քիմիկոս և ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գլենն Սիբորգը։

2003 - վախճանվել է իտալացի դերասան և ռեժիսոր Ալբերտո Սորդին։

2004 – կայացել է ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան։

2009 - Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող 134 անձանցից զոհվել է միայն 9-ը իսկ 125-ը ողջ են մնացել։

2010 - Կիևում կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ինագուրացիայի արարողությունը։

2018 - Տեղի է ունեցել 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Փհենյան, Հարավային Կորեա)։

2020 - Կահիրեում վախճանվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular