Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 23)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բելոռուս, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան, Հարավային Օսիա, Մերձդնեստր՝ Հայրենիքի պաշտպանի օր, Բրունեյ՝ Ազգային օր, Գայանա՝ Հանրապետության օր, Ճապոնիա՝ Կայսրի ծննդյան օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1893 – ծնվել է բանասեր և արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանը:

1907 – ծնվել է կինոռեժիսոր և սցենարիստ Վիլյամ Հայկազյանը:

1932 - Երևանում լույս է տեսել Հայաստանի գրողների միության օրգան «Գրական թերթ»-ի առաջին համարը:

1932 – ծնվել է ճարտարապետ Արթուր Թարխանյանը:

1936 - Թիֆլիսում բացվել է Հայկական մշակույթի տունը:

1940 – ծնվել է գեղանկարչուհի Ծովինար Բեքարյանը:

1940 – ծնվել է բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը:

1945 - երբ պարզ է դառնում, որ Գերմանիան գնում է դեպի պարտություն, Թուրքիան խզում է դիվանագիտական հարաբերությունները վերջինիս հետ և պատերազմ հայտարարել Գերմանիային ու Ճապոնիային՝ նրանց դեմ չարձակելով և ոչ մի գնդակ։

1959 - Երևանում հիմնադրվել է Արաբական երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերության հայկական բաժանմունքը:

1975 – վախճանվել է նկարիչ Մինաս Ավետիսյանը:

1987 – վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Վազգեն Օվյանը:

2005 - Հայաստանի կառավության շենքի առջև բողոքի ցույց են կազմակերպել սոցիալական քարտեր չցանկացած, չստացած և դրա արդյունքնում կենսաթոշակ չստացած քաղաքացիները:

2008 – կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ հրաժարական են ներկայացրել Հայաստանի արտգործնախարարության մի շարք դիվանագետներ և դեսպաններ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություններ է անցկացրել Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի, Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմերի հետ: Գագիկ Ջհանգիրյանը ազատվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

2012 - Կառավարությունը ամբողջությամբ զրոյացանել 1996-2008 ժամանակահատվածում հողի հարկի ու գույքահարկի գծով կուտակված պարտքերը:

2016 - Հայաստանի չորրորդ օմբուդսմեն է դարձել Արման Թաթոյանը:

2018 – վախճանվել է հայկական արմատներով խորհրդային կոնստրուկտոր Գեորգի Միրզոևը:

2020 - կապված կորոնավիրուսային համաճարակի հետ՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու արգելվել է Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1685 – ծնվել է գերմանացի մեծ երգահան Գեորգ Ֆրիդրիխ Հենդելը, որը երկար տարիներ ապրել և ստեղծագործել է Անգլիայում:

1744 — ծնվել է Ռոտշիլդների տոհմի հիմնադիր Մայեր Համշել Ռոտշիլդը:

1821 – վախճանվել է անգլիացի բանաստեղծ Ջոն Քիթսը:

1847 — ամերիկա-մեքսիկական պատերազմի ժամանակ սկսվել է Բուենա-Վիստայի վճռորոշ ճակատամարտը:

 1855 – վախճանվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ Կառլ Գաուսը:

1874 — անգլիացի մայոր Ուոլտեր Ուինգֆիլդը արտոնագրել է  իր կողմից «Sphairistike» անվանված խաղը, որը ներկայումս հայտնի է թենիս անունով:

1878 – ծնվել է ռուս նկարիչ, կոնստրուկտիվիտ, սուպրեմատիզմի հիմնադիր Կազիմիր Մալևիչը:

1883 – ծնվել է գերմանացի փիլիսոփա Կառլ Յասպերսը:

1886 - Չարլզ Մարթին Հոլն առաջին անգամ ստացել է մաքուր ալյումինիում:

1893 – Ռուդոլֆ Դիզելը արտոնագրել է իր ստեղծած շարժիչը՝ դիզելային շարժիչը:

1903 — Կուբան ԱՄՆ-ին է հավերժ օգտագործման հանձնել Գուանտանամո ռազմաբազան:

1905 — ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում իրավաբան Պոլ Պերսին հիմնադրել է առաջին Ռոտարի ակումբը:

1918 — Կայսերական Գերմանիան վերջնագիր է ներկայացրել Խորհրդային Ռուսաստանին:

1941 — առաջին անգամ ստացել են մաքուր պլուտոնիում:

1944 – ծնվել է ռուս ճանաչված դերասան Օլեգ Յանկովսկին:

1944 - ԽՍՀՄ-ում սկսվում է չեչենների և ինգուշների տեղահանությունը դեպի Կենտրոնական Ասիա:

1945 – Ջո Ռոզենտալը նկարել է հայտնի «Իվոձիմայի վրա դրոշ բարձրացնելը» լուսանկարը, այն ԱՄՆ-ում դարձել է Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով ամենաարժեքավոր և ճանաչվող լուսանկարներից ու բոլոր ժամանակների ամենաշատ վերահրատարակվող լուսանկարներից մեկը:

1947 – ստեղծվել է ԻՍՕ ստանդարտացման միջազգային կազմակերպությունը:

1953 — Անգլիայում համաներում է հայտարարվել Երկրորդ համաշխարհային պատերազմի 14 000 դասալիքների նկատմամբ:

1955 – վախճանվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Լուի Շառլ Մարի Կլոդելը:

1992 - տեղի է ունեցել 16-րդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը (Ալբերվիլ, Ֆրանսիա):

1997 — ռուսական ուղեծրային «Միր» կայանում, երբ այնտեղ է եղել ռուս-ամերիկյան համատեղ անձնակազմ,  հրդեհ է բռնկվել:

1999 — Հարավսլավիայի կառավարությունը պայմանավորվածություններ է ձեռք բերել Կոսովոյի անջատողականների հետ:

2006 — Մոսկվայում փլվել է Բասմանյան շուկան:

2008 - Ուգանդայում դադարել է քաղաքացիական պատերազմը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное