Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե այս տարի երբ է նշվելու Սուրբ Զատիկը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով:

Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր:

Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6): Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14)

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը:

Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը: Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով: Սուրբ Զատիկն այս տարի նշվելու է ապրիլի 4-ին:

Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»«Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանինՀայկական թատրոնները կմասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոնիՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը Այսօր 17:30-ին մի խումբ բժիշկներ ավտոերթով մեկնելու են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնելու և օրհնություն ստանալուԱրևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՃՏՊ Գեղարքունիքում․ հոսպիտալացվածներ կան Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում․ նախագիծ․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու․ «Հրապարակ» Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով․ «Հրապարակ» Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը.«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանՄենք պшտերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ ՄակրոնԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱզատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ ՏոնոյանԳուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասինՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․amՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըՌուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքիցՀայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսինՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնական
Ամենադիտված