ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժեղ քամին Երևանում ծածկեր է պոկել, ավտոմեքենաներ են վնասվել (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Ուժեղ քամին Երևանի որոշ հատվածներում ավերածություններ է առաջացրել: Ինչպես հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, ավերածություններ են գրանցվել հիմնականում Չարբախի հատվածում:

Կենտրոնի Facebook-յան էջում հրապարակված լուսանկարներից երևում է, որ քամու հետևանքով տանիքներից թիթեղյա ծածկեր ու երկաթե կոնստրուկցիաներ են ընկել փողոցու կայանված ավտոմեքենաների վրա՝ վնասելով դրանք:

Последствия сильного ветра в административном районе Шенгавит (17 февраля 2021). Еревaн

Քամուց տուժած քաղաքացիների մասին տեղեկություններ չկան։

Последствия сильного ветра в административном районе Шенгавит (17 февраля 2021). Еревaн

«Ինչպես կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ։ Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում»,- հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Последствия сильного ветра в административном районе Шенгавит (17 февраля 2021). Еревaн

Նշվում է նաև, որ ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն մինչև կեսօր, իսկ հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular