ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմական զբոսայգում կայացել է գորգարվեստի պատմության թեմայով սեմինար-էքսկուրսիա

ՄՇԱԿՈՒՅԹ
riadagestan.ru-ն գրում է, որ «Ռուսաստանն իմ պատմությունն է» պատմական զբոսայգում անց է կացվել գորգարվեստի պատմության սեմինար-էքսկուրսիա, որը վարել է Դաղստանի պատմության և ազգագրության թանգարանի աշխատակից, պատմական գիտությունների թեկնածու Հաբիբ Իսմայիլովը: Այդ մասին riadagestan.ru-ն տեղեկացել է համալսարանի մամուլի ծառայությունից:
 
«Գորգագործության արվեստը սկիզբ է առել Իրանում, Թուրքիայում և Կովկասում: Մեր արհեստավոր կանանց ձեռագործ շատ գորգեր ուխտավորները տարել են Թուրքիայից և Մեքքայից և դրանք հայտնվել են արևմտյան երկրների թանգարաններում: 19-րդ դարի սկզբին գորգագործությունը լեռնաբնակների եկամտի հիմնական աղբյուրներից է եղել և եղել է շատ տարածված: Դեկորատիվ մոտիվները հաճախ կապված են եղել աշխարհագրական և բնական պայմանների, ավանդույթների հետ: Յուրաքանչյուր ազգությունում գորգը տարբեր անուն է ունեցել. կիլիմ, սումախ, դավագին, դում, սուփրադում, արբաբաշ, կիյիզ»,- նշել է Իսմաիլովը։
 
Ըստ գիտնականի՝ դաղստանցի արհեստավորների արտադրանքը տարածված էր ոչ միայն Ռուսաստանում և Արևելքում, այլ նաև Գերմանիայում, Ֆրանսիայում, Անգլիայում և նույնիսկ Ամերիկայում:
 
«90-ականներին 14-րդ դարի պարսկական «նամազլիկ» գորգ է հայտնաբերվել Դախադայևսկի շրջանի մզկիթներից մեկում, հատկանշական է, որ սովորական զարդարանքի փոխարեն գորգը զարդարված է եղել հին իմաստությամբ՝ հրահանգներով մարդկանց տիրակալին. «Մեծ է մաքուր հոգով, բարի մտքերով և առատաձեռն սրտով իշխողի փառքն ու անսահման զորությունը, ձգտեք հաճելի լինել Աստծուն», - ներկաներին պատմել է Հաբիբ Իսմայիլովը:
 
Նա նաև հայտնել է աշխարհում ամենահին գորգի՝ Պազիրիկի գորգի մասին, որը հայտնաբերվել է 1949 թվականին Ալթայում: Գորգը հայտնաբերվել է լեռներում՝ թաղված մարդու հետ: Համաձայն փորձաքննության համաձայն դրա ստեղծման ժամանակը մ.թ.ա. 5-րդ դարն է։ Այս գորգին հավակնում են երեք պետություններ. Իրանը, Հայաստանը և Ադրբեջանը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular