Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երգն իրական փաստերի վրա է հիմնված». Կարեն Ասլանյանի նոր տեսահոլովակն ու գլխավոր հերոսուհու ընտրությունը

ՖՈՏՈ

Դերասան, երգիչ Կարեն Ասլանյանը կես տարվա դադարից հետո նորություններ է պատրաստել իր երկրպագուների համար․ Կարենը տեսահոլովակ է նկարահանվել «Քո գալով» երգի հիման վրա, որի պրեմիերան նախատեսում են փետրվարի 11-ին:

Tert.am Life-ի հետ զրույցում երգիչը հայտնեց, որ ինչպես իր երգերից շատերի դեպքում, «Քո գալով» երգի խոսքերի հեղինակն էլ է ինքը:

«Երաժշտության հեղինակը երգիչ Վլադիմիր Պողոսյանն է: Երգի խոսքերը գրել եմ՝ հիմնվելով իրական փաստերի վրա: Առօրյա խոսակցություններից մեկում ինձ պատմեցին, որ մի տղա պատերազմում ծանր վիրավորվել էր, հայտնվել կոմայի մեջ: Տղայի սիրելին միշտ տղայի կողքին էր եղել, հավատացել, որ նա դուրս կգա կոմայից: Տղան, ի վերջո, արթնացել էր ու ասել, որ եթե սիրելին չլիներ, չէր արթնանա, սիրելին է հետ բերել իրեն: Որոշեցի ցույց տալ, որ սերը հաղթում է, պետք է իրար շատ սիրել: Ես չէի ուզում պատերազմի թեմային անդրադառնալ, ինչ պետք էր, լուռ արել եմ: Ուղղակի այս պատմությունն այնքան հուզիչ էր, որ որոշեցի լուսաբանել»,- ասաց նա:

Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է: «Փորձել ենք ամեն ինչ նուրբ ու գեղեցիկ անել: Գլխավոր հերոսը ես եմ, հերոսուհին երգչուհի Անահիտ Գրիգորյանն է: Որոշեցի նրան ընտրել, որովհետև որպես դերասանուհի ճանաչված չէր, նոր դեմք էր՝ չնայած որպես երգչուհի արդեն ունի իր լսարանը: Թեև կարող էի, բայց չէի ուզում ընտրել ճանաչում ունեցող դերասանուհու: Իմ ընկերներից Մամիկոն Խուրշուդյանը, բլոգեր Գևորգ Գասպարյանը, դերասան Անդրանիկ Մութաֆյանն օգնել են նկարահանումների ընթացքում,- ասաց նա և հավելեց, որ ամբողջ պատերազմի մասին չէ, ավելի շատ սիրո մասին է,- Պատերազմական կապված տեսարանները մի քանիսն են, հիմնականում ներկայացրել ենք իրավիճակը պատերազմից հետո, բայց կռվի տեսարանները խաղալիս մեծ հոգի եմ դրել, որովհետև սա շատ ցավալի ու նուրբ թեմա է»:

Երգիչը նկատեց, որ նկարահանումների երկար դադարից հետո շուտով կներկայանա նոր աշխատանքներով: «Մոտ կես տարի դադար ունեցա: Պետք է նոր նախագիծ ու երգեր ունենայի, բայց սկսվեց պատերազմ ու ամեն ինչ հետաձգեցի: Ես խոստացել էի մինչև 2021 թվականը ոչ մի նախագծով հանդես չգալ, անգամ Ամանորի գիշերը չեմ երգել: Պահեցի խոստումս, բայց հիմա նոր աշխատանքներ ներկայացնելու ժամանակն է, հենց սիրո թեմայով էլ կսկսեմ նորություններս ներկայացնել,– ասաց նա ու հավելեց, որ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից հետո ինքն է որոշել դադար վերցնել, որովհետև ուներ դրա կարիքը։ Այնուամենայնիվ, շեշտեց, որ շուտով կլինեն նոր նախագծեր, որոնց մասին դեռ չի ուզում խոսել:

Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքըԱնընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» կուսակցությունԻրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներ
Ամենադիտված