ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սասուն Միքայելյանը մարտահրավեր է նետել Լենա Նազարյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հունվարի 15-ին Sputnik Արմենիայի-ի եթերում հայտարարեց, թե համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։ Ավելին՝ ԱԺ փոխնախագահը հետադիմական և վնասակար է համարում մեր կորցրած տարածքները պատերազմի միջոցով հետ բերելու մտածողությունը։ Նա կարծում է, որ դա պետք է արվի քաղաքական գործընթացների միջոցով։ Լենա Նազարյանը մոտավորապես հետևյալն է ասում.

«Պարոն Ալիև, մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց գիտեք, օրինակ Շուշին ու Հադրութը մերն է, տվեք դրանք: Դե Ալիևն էլ Նիկոլ Փաշինյանի ասած՝ կիրթ ու կառուցողական մարդ է, ասում է այո, տիկին Լենա, Նիկոլը ճիշտ էր ես սխալվեցի ու վերադարձնում է զավթած հայկական գյուղերն ու քաղաքները: Հիշեցնեմ, որ խոսքը վերաբերում է այն Ալիևի մասին, որ հիվանդանոց էր ռմբակոծում, Ղազանչեցոցն էր ռմբակոծում, արգելված կասետային ու ֆոսֆորային ռումբեր էր գցում Ստեփանակերտի վրա, գերիներին մոռթում էր, մի քանի օր առաջ էլ ասում էր Երևանն ու Սևանը պատմական Ադրբեջանի մասն են: Բայց արի ու տես, որ Լենա Նազարյանն ուրիշ կարծիք ունի Ալիևների, թուրքերի մասին: Ոչ մի իմքայլականից, անկեղծ ասած, չեմ զարմանում նման մտածելակերպ, առավել ևս Լենա Նազարյանից: Բայց, տարօրինակ բաներ են կատարվում: ՀՀ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը «սեպերատ գործողություններ է իրականացնում»:

Տեսնես Լենա Նազարյանը գիտի, որ Բանակի օրը Սասուն Միքայելյանը պատանի երկրապահներին ասել է.

«Երբեք չհուսահատվեք, էսօր դուք մի ճանապարհ եք բռնել, մի տեղ եք գտնվում, որտեղ էն անձիք կյանքի գնով հաղթանակ են տարել, պատերազմ են տարել ու հաղթել են։ Գրեթե 700 տարի հետո մենք առաջին անգամ հաղթանակ ենք տարել։ Եվ էսօրվա էս իրավիճակը թող երբեք-երբեք ձեզ չհուսահատեցնի, ու մենք բոլորս պիտի լցվենք, ինչու չէ, վրեժխնդրությամբ՝ մեր դարավոր թշնամու դեմ և վերջիվերջո կարողանանք կրել այն հաղթանակը, որ կամրագրվի ամբողջ աշխարհում դիվանդագիտական դաշտում»:

Այսինքն պիտի արձանագրենք՝ Սասուն Միքայելյանը մարտահրավեր է նետում Լենա Նազարյանին: Իսկ եթե ավելի լուրջ, ապա այո, մենք վրեժը սրտներումս պետք է հզորանանք ու պատերազմով հետ վերցնենք այն, ինչ մեզ է պատկանում: Հենց այնպես, դիվանագիտությամբ, խնդրելով, համոզելով ոչ ոք չի տա մեր հայրենիքի մի մասը, որը լենանազարյանների պատճառով սկուտեղի վրա մատուցվեց թշնամուն:

Անի Առաքելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular