Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատ դերասաններ նկարահանվում են 150.000 դրամով, բայց ասում են, իբր, 850.000 դրամով են նկարահանվում». Դավիթ Աֆրիկյան

ՖՈՏՈ

Դերասան Դավիթ Աֆրիկյանի մասնակցությամբ «Շիրազի Վարդը» հեռուստասերիալն ավարտվել է: Դերասանն այս նախագծում նկարահանվում էր երկար դադարից հետո: Tert.am Life-ի հետ զրույցում Դավիթն ասաց, որ կրկին դադարի կարիք ունի, հնարավոր է՝ մի քանի ամիս չնկարահանվի:

«Կարծում եմ՝ երկար ժամանակ նկարահանվելուց հետո թե՛ դերասանի, թե՛ հանդիսատեսի համար ճիշտ կլինի, որ դերասանը դադար վերցնի: Երբ եթերում անընդհատ դու ես, կարող ես հոգնեցնել: Հիմա գոնե մի քանի ամիս դադար վերցնելու կարիք ունեմ, բայց նկարահանվելու առաջարկները մերժում եմ ոչ միայն այդ պատճառով: Հիմնականում նախագծերն ինձ դուր չեն գալիս, Հայաստանում սերիալարտադրությունը դոփում է մեկ տեղում: Այնպես չէ, որ իրար հաջորդող սերիալները մեկը մյուսից լավն են կամ որակ է բարձրանում, առաջընթաց չկա, մի բան էլ հետ ենք գնում: Չգիտեմ՝ ի՞նչ պետք է լինի այս ամենի մեջ, որ գրավի ինձ և որոշ չափով աչք փակեմ նաև վարձատրության վրա»,- ասաց նա:

Դերասանի խոսքով՝ որակապես լավ սերիալների հիմքում ֆինանսն է: «Իսկապես մասնագետները նորմալ գումար են պահանջում, բայց սերիալային ռեժիսորներին, դերասաններին Հայաստանում չես կարող նման աշխատավարձ տալ: Այդ պատճառով էլ սերիալարտադրությամբ են զբաղվում այն մարդիկ, ովքեր համաձայնում են քիչ աշխատավարձին, լավ մարդիկ են, բայց չունեն կինոմտածողություն: Մեր սերիալներին այսօր հենց կինոմտածողությամբ մարդիկ են պակասում: Եթե չկա գումար, չես կարող հավաքել դերասանական լավ կազմ կամ էլ կարող ես երկուսին վերցնել, ովքեր չեն կարողանալու պահել 30 հոգանոց ամբողջ օրգանիզմը: Երբ դիտում ես ամերիկյան սերիալարտադրողների աշխատանքները, զարմանում ես, կարծես ֆիլմեր լինեն, ոչ թե սերիալներ» ,- նշեց նա:

Դավիթը նկատեց, որ իր համար սերիալային վարձատրությունը շատ քիչ է: «Շատ դերասաններ կան, նկարահանվում են 150.000 դրամով, բայց ասում են, իբր, 850.000 դրամով են նկարահանվում: Նման բան

Հայաստանում չկա, մեզ մոտ ծիծաղելի գումարներ են, որոնցով դերասանը չի կարող ապրել, իսկ դերասան ասվածն արդեն պարտավորեցնող կետեր ունի: Դու բեմի մարդ ես, պետք է միշտ պատշաճ ներկայանաս, չես կարող եթերում պատռված հագուստով լինել, իսկ սերիալներում հագուստ չեն տալիս, դերասանն իր հագուստով է նկարահանվում: Կողքից օգնող միակ հանգամանքը կորպորատիվ միջոցառումներն են, որոնց միջոցով ավելի շատ գումար ես վաստակում, քան հեռուստատեսությունում: Ինքս էլ վարում եմ նման միջոցառումներ» ,- ընդգծեց նա:

Հարցին, թե չի՞ պատրաստվում թատրոն վերադառնալ, Դավիթը պատասխանեց. «Չի փոխվում այն հանգամանքը, որի արդյունքում թատրոնի հետ կապս կտրել եմ: «Բեսետկա» վիճակն աններելի է թատրոնի համար: Չեխովն ասել է՝ թատրոն պետք է մտնել այնպես, ինչպես եկեղեցի: Եկեղեցում նարդի չեն խաղում, գարեջուր չեն խմում: Թատրոնը տաճարից առանձնացել է, դարձել մի առանձին կառույց, հազարից մի ներկայացում է, որ մտածում ես՝ լավն էր: Ցավալի է, որ հիմա թատրոնում չեմ, միշտ եմ կարոտում թատրոնը, միշտ ցանկացել եմ վերադառնալ: Նույնիսկ պիես էի գրում, ուզում էի որպես ռեժիսոր թատրոն վերադառնալ, բայց կիսատ թողեցի, եկավ մի պահ, երբ հասկացա, որ այլևս չեմ կարողանում գրել: Կարող ես 15-20 օր գրել ու այլևս չկարողանալ գրել: Եղել է՝ ինձ ստիպել եմ գրել, հետո ջնջել եմ գրածս: Թատրոնը նաև մեծ ժամանակ է խլում, օրվա ժամանակի 60-70 %-ը պետք է թատրոնում անցկացնես, իսկ վարձատրությունն ավելի վատն է, քան սերիալներինը» ,- եզրափակեց դերասանը:

Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Ալիևը սպառնում է խաղաղություն չկնքել ՀՀ-ի հետՆոր օրենք՝ Տավուշից բուհ ընդունվողների համարՄեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Ինչ աշխատանքներ են իրականացվում Բաղանիս-Ոսկեպար ճանապարհինՀայտնի է ամառային զոչակոչի ժամանակահատվածը Բաղանիսում դասադուլ էՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Ռուբլին բարելավվում էՁմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ)«Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»ՈՒՂԻՂ․ գերլարված իրավիճակ՝ ՏավուշումКВН-ի երկարամյա հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը թողնում է աշխատանքը․ հայտնի է պատճառը «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Ո՞վ է մահացած 22-ամյա մոպեդավարըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել․ ԱլիևԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»
Ամենադիտված