ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոլիվուդյան կինոստուդիաները՝ Ջոնի Դեփի «ներքին դևերի» մասին

ՖՈՏՈ

Հոլիվուդյան կինոստուդիաները պատմել են տաղանդավոր հանրահայտ դերասան Ջոնի Դեփի «ներքին դևերի» մասին: Այս մասին հաղորդել է «The Hollywood Reporter»-ը:

Չնայած արվեստագետի՝ մեծ աստղ լինելու հանգամանքին՝ խոշոր ընկերություններն այլևս չեն ցանկանում աշխատել նրա հետ: Նրանք պնդում են, որ Դեփը՝ որպես Հոլիվուդի տիպիկ ներկայացուցիչ, մերժում չի հանդուրժում:

Դերասանի հետ համագործակցած ստուդիայի ղեկավարը հայտնել է որ Դեփը մշտապես ուշանում է, իսկ նրա սխալները թանկ են նստում նրա աշխատակիցների վրա: Մեկ այլ ստուդիայի ղեկավար ասել է, որ Ջոնի Դեփի հետ անհնար է գործ ունենալ, քանի որ «նա ռադիոակտիվ է»:

Աղբյուրի համաձայն՝ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղն ավելի վաղ չի ցանկացել սովորել ֆիլմերի իր խոսքերը, ուստի պահանջել է, որ իրեն հուշեն ականջակալների միջոցով: Բացի այդ, նա խնդրել է, որ նկարահանումների ժամանակ իրեն երկու անձնական օգնական տրամադրեն:

Ավելին այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular