ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ էիք խաբում զինվորներին, որ կամավորներ չկան, և ձեզ չեն կարող փոխարինել. պատերազմի մասնակից զինվոր (լուսանկար)

ՖՈՏՈ

Մենչ Քոչարյանը, ով մասնակցել է պատերազմին և վերջերս է վերադարձել ռազմաճակատից, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Մեր շատ սիրելի վարչապետը հայտարարեց վերջերս, որ`《ԱՅՈ ՄԵՆՔ ԳԻՏԵԻՆՔ ՍՊԱՍՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ》
Հիմա կետերով՝

1. Ի՞նչի նախորոք չի եղել զորահավաք։
2.Ի՞նչի է զորահավաքը սկսվել այն ժամանակ, երբ որոշ շրջաններում հակառակորդը ճեղքել էր մեր սահմանը։
3. Ի՞նչի խրամապտները և խրամաբջիջները կահավորված չէին։
4.Ի՞նչի Հրետանային խրամանտները չէին կահավորված այնպես, որպեսզի զինվորները կարողանան անցնել շրջանաձև պաշտպանության՝ դիվերսյոն ներթափանցումը կանխելու համար։
5.Ի՞նչի մարդիկ իրենց հաստիքով (զինվորական մասնագիտությամբ) չէին բարձրանում դիրքեր։
6. Ի՞նչի էիք չծառայած մարդկանց հանում դիրքեր և գլխացավանք սարքում մեր գլխին։
7.Ի՞նչի կամավորներին օրերով պահում էիք զորամասերում և չէիք բարձրացնում դիրքեր։
8.Ի՞նչի էր տապիկի լարերը գետնի վրայով գնում, այլ ոչ թե գետնի տակով, որ արկի հարվածից հետո զրկվում էինք կապից և կապավորը՝ իր կյանքի հաշվին պետք էր վերանորոգեր։
9.Ի՞նչի էիք խաբում զինվորներին, որ կամավորներ չկան և ձեզ չեն կարող փոխարինել։ Ցավոք այս միֆին զինվորներ կան, որ հավատում են առ այսօր։
10.Ի՞նչի առաջին օրը մեկնած շա՜տ կամավորներ և մոբիլիզացիոն զորքեր չունեին զրահաբաճկոն(բռոնի), ( ես ինքս չեմ ունեցել)
11. Ի՞նչի չէր աշխատում մեր ՀՕՊը։
Ես կասեմ՝ համապատասխան զենք չկար, դե չէիք գնել ։ Ասում ա՝ 《մեր հերոսը հակատանկային զենքով վեռտալյոտ ա խոցել, մեզ պետք չի》։
Ճիշտ ա խոցել ա, բայց իր կյանքի հաշվին։

Եվ վերջում զորահավաք պետք է լիներ սեպտեմբերի 20֊ին, իսկ դուք սեպտեմբերի 27֊ին ասացիք՝ Մեզ դեռ կամավորներ պետք չեն։ Շատ լավ իմանալով՝ սահմանին կուտակված հակառակորդի զինտեխնիկայի մասին։

Եվ այս բոլոր իմ հարցերի պատասխանները դուք կարող էիք լուծել, ընդհամենը 2 տարում և ամենա կարևորը խաղաղ պայմաններում։

Հգ. Անչափ շնորհակալ եմ սնունդից, իրականում շա՜տ է փոխվել, մեր ժամանակ այդպես չէր։ Բայց Ձեզ փոխանցեմ նաև մեր սպաների խոսքերը՝ 《Պակազուխա բաներ են անում, թող զենք առնեին, գոնե տղեքը սոված կմնային, բայց էս օրով տուն կգնային》

Այսքանը

 

 

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular