1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոնդոնի հայկական եկեղեցում տեղի կունենա Shine light for Artsakh բարեգործական համերգը

ՄՇԱԿՈՒՅԹ

Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Shine light for Artsakh («Լույս սփռիր Արցախի համար») բարեգործական համերգը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է լոնդոնաբնակ երգչուհի Կատյա Յանոֆը, որը նույնպես ելույթ կունենա համերգին:

Համերգի ընթացքում կհավաքվեն նվիրատվություններ՝ Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Համերգին ելույթ կունենան տեղի աստղերը: 

Համերգը կազմակերպել են հայտնի բարերար Գալուստ Գյուլբենկյանի թոռները` Փոլ և Ժակի Գյուլբենկյանները: Փոլ Գյուլբենկյանը Լոնդոնի առաջնահերթ փաստաբաններից է և «Գյուլբենկյան Անդոնյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիրը:

Ավելի վաղ` հոկտեմբերի 28-ին, տեղի է ունեցել «Համերգ հանուն խաղաղության» առցանց համերգը՝ ի աջակցություն Արցախի: Համերգին մասնակցում էին երաժիշտներ Սերժ Թանկյանը, Տիգրան Համասյանը, Բաշար Մար-Խալիֆան, Աննա Կովան, Միքայել Ոսկանյանը և Տատյանա Սպիվակովան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular