ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեդի Գագայի նոր տեսահոլովակը հարգանքի տուրք է հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է ամերիկյան երգչուհու այս տարվա մայիսին թողարկված 6-րդ «Chromatica» ալբոմի «911» երգի համար: Նյութը վերցրել ենք ռուսական և ամերիկյան կայքերից:

Սյուրռեալիստական մինի ֆիլմում, որը լի է հայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարի անմիջական հղումներով և մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի աշխատանքների պակաս ակնհայտ մոտիվներով՝ Լեդի Գագան ճամփորդում է իր գիտակցության մեջ և տրավմատիկ փորձ է ապրում:

«Նռան գույնը», որը հայտնի է՝ որպես սովետահայ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի գլուխգործոց, պատմում է Սայաթ Նովայի՝ 18-րդ դարի հայ աշուղի կյանքի պատմությունը: Աղքատիկ երկխոսությամբ «Նռան գույնը» հայկական ժողովրդական տարրերով և սիմվոլիզմով լի՝ ֆիլմի, պոեզիայի և թատրոնի իմերսիվ միաձուլում է:

Գրեմմիի մրցանակի արժանացած տեսահոլովակի ռեժիսոր Տարսեմ Սինգհը հաճախ հիշատակում է Փարաջանովին՝ որպես մեծ ազդեցություն իր աշխատանքի վրա: «911»-ում հիշատակումն ակնհայտ է դառնում, երբ պարզվում է, որ տեսահոլովակի ողջ գործողությունը տեղի է ունեցել Լեդի Գագայի գլխում՝ «Նռան գույնը» ցուցադրող կինոթատրոնի դիմաց իր մեքենայով վթարի ենթարկվելուց հետո:

«Այս կարճամետրաժ ֆիլմը շատ անձնական է ինձ համար. հոգեկան առողջության հետ իմ փորձառությունը և այն՝ ինչպես են իրականությունը և երազանքները փոխկապակցվում՝ մեր ներսում և շրջապատում հերոսներ ստեղծելու համար», - իր Instagram-յան էջում գրել է Լեդի Գագան, - Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ռեժիսոր/կինոռեժիսոր Տարսեմին՝ իր ունեցած 25-ամյա գաղափարն ինձ հետ կիսելու համար»:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular