ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնական ու գեղեցիկ. Իվետա Մուկուչյանի լուսանկարը

ՖՈՏՈ

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Իվետան սեւ հագուստ է կրում ու սպորտային կոշիկներ։ Նա արձակել է մազերն ու գրեթե շպարված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին կրում էր ճերմակ հանդերձանք։ Նրա վարսերը հավաքված էին, արեւային ակնոցով էր։ Հրապարակմանը կից Իվետան անգլերեն լեզվով գրել էր․ «Աշխարհն օրեցօր փոխվում է, եւ միակ բանն, ինչ կարող ենք մենք անել դիտարկելը եւ դրա մեջ սուզվելն է․․․ գուցե մենք չենք կարող գրկել ուրիշներին, ինչպես նախկինում, բայց մենք դեռ կարող ենք հոգ տանել միմյանց մասին եւ լինել բարի միմյանց հանդեպ։ Զանգահարեք ձեր ընկերներին եւ հարազատներին, եթե նրանց մասին մտածում եք»։ Իսկ հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին հղել․ «Հիասքանչ», «Սիրուն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular