ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է մսից հրաժարվելու վնասը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ռուս գիտնականները գնահատել են բուսական և վեգանական դիետաների թերությունները: Պարզվել է, որ բուսական ծագման սնունդ գերադասող մարդկանց մոտ կարող է դիտվել յոդի և սելենի պակաս այն պատճառով, որ դրանց պարունակությունը մթերքներում՝ տարածաշրջանից կախված, խիստ տարբերվում է: Մսից հրաժարվելու հավանական վնասը բացահայտվել է «Микроэлементы в медицине» թերթում հրապարակված հոդվածում:

Հետազոտողները գրել են, որ կալիումի և մագնեզիումի օգտագործումը վեգանների և բուսակերների մոտ ավելի բարձր է, քան ամենակերների մոտ: Բուսական դիետան օքսալային և ֆիտինային թթուների վատ յուրացման պատճառով՝ նպաստում է կալցիումի պակասին: Վեգանների մոտ ֆիտինային թթվի պատճառով հաճախ ցինկի պակաս է դիտվում:

                                         

Յոդի հիմնական աղբյուրը ծովամթերքն է՝ ներառյալ ծովային ջրիմուռները, որոնց մեջ տարրի պարունակությունն զգալիորեն տատանվում է: Յոդի պակասի լրացման համար հաճախ յոդացված աղ է օգտագործվում: Մի շարք գիտական աշխատություններ մատնանշում են վեգանների մոտ յոդի անբավարարությունը՝ բուսակերների և ամենակերների համեմատությամբ, սակայն վերջիններիս 91%-ի մոտ նույնպես դիտվում է յոդի պակաս: Այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ այս տարրը պակասում է հենց վեգանների և բուսակերների մոտ:

Մթերքում սելենի պարունակությունը կախված է երկրաքիմիական պայմաններից, այսինքն՝ հողում բույսերին հասանելի սելենի քանակից: Եվրոպայում բուսակերների և վեգանների մոտ սելենով ապահովվածությունը՝ ամենակերների համեմատ, կազմում է 79,5%: Տարբերությունը հատկապես նկատելի է դառնում սելենի պակաս ունեցող տարածաշրջաններում: Սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք դա կարող է ազդել առողջության վրա:

Յոդի և սելենի պակասն ազդում է օրգանիզմում նյութափոխանակության բազմաթիվ գործընթացների վրա և կարող է հանգեցնել տարբեր քրոնիկական հիվանդությունների:

 Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular