Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես պատրաստել մաշկն ախտահանող ու մաքրող բնական միջոց

ՖՈՏՈ

Վերջին ամիսներին COVID-19-ի համավարակի ֆոնին մաշկն ախտահանող ու մաքրող հատուկ լուծույթների պահանջակը զգալի բարձրացել է, քանի որ նման միջոցներն օգնում են կանխել վիրուսների ու վարակների ներթափանցումն օրգանիզմ։ Ախտահանող այս գելերը շատ կարևոր են ջրով ու օճառով լվացնել հնարավորության բացակայության դեպքում, սակայն խնդիրն այն է, որ պատրաստի ախտահանող միջոցները պարունակում են բազմաթիվ վնասակար բաղադրիչներ, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում մաշկի վրա։ Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է փորձել ինքնուրույն պատրաստել ախտահանող միջոց՝ կիրառելով սպիրտ և բնական հավելումներ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ախտահանող միջոցի պատրաստման ամենապարզ եղանակը, որը կօգնի մաքրել մաշկն ու չի առաջացնի կողմնակի բարդություններ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • ⅔ բաժակ 99%-անոց բժշկական սպիրտ կամ էթիլ սպիրտ,
  • ⅓ բաժակ հալվե վերայի գել,
  • 8-10 կաթիլ եթերայուղ։

Պատրաստման եղանակը.

Ախտահանող միջոցը պատրաստելու համար հարկավոր է որևէ տարայի մեջ խառնել սպիրտն ու հալվե վերայի գելը մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ավելացնել մի քանի կաթիլ եթերայուղ, ինչը հաճելի բույր կհաղորդի խառնուրդին։ Ավելի թանձ խառնուրդ ստանալու համար կարելի է մեկ գդալ հալվե վերայի գել ավելացնել, իսկ ավելի հեղուկ լուծույթ ստանալու համար կարելի է այն նոսրացնել մեկ գդալ սպիրտով։

Հարկ է հիշել, որ սպիրտը պետք է լինի բացառապես 99%-անոց, քանի որ ավելի ցածր կոնցենտրացիայով սպիրտ օգտագործելու դեպքում ախտահանիչ միջոցն արդյունավետ չի լինի։ Բացի այդ, այս լուծույթում հարկավոր է կիրառել բացառապես բնական հալվե վերայի գել առանց որևէ հավելման։ Խառնուրդին հաճելի բույր հաղորդելու համար շատ արդյունավետ կլինեն նարդոսի, մեխակի, դարչնի, անանուխի, կիտրոնի, թուրինջի կամ մարակույայի եթերայուղերը։ 

Ստացված խառնուրդը հարկավոր է լցնել օգտագործման համար հարմար որևէ տարայի կամ շշի մեջ։ Ցանկալի է, որ այն լինի բավական փոքր, որպեսզի հնարավոր լինի մշտապես պահել ձեռքի տակ։ Մնացած խառնուրդը կարելի է պահել մեկ այլ տարայի մեջ և օգտագործել փոքրիկ տարայի պարունակության վերջանալուն պես։

Ախտահանող այս միջոցը նման է այն ալկոգելերին, որոնք վաճառվում են դեղատներում ու խանութներում, սակայն իր բաղադրությամբ այն շատ ավելի անվնաս է, քանի որ չի պարունակում վնասակար քիմիական տարրեր ու չունի տհաճ հոտ։ Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ նման ախտահանող միջոցները չեն կարող փոխարինել ձեռքերը լվանալու պրոցեդուրային, ուստի դրանք հարկավոր է կիրառել միայն այն դեպքում, երբ չկա ինչպես հարկն է օճառով լվացվելու հնարավորություն։

Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքից
Ամենադիտված