Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես հաջողությունը տուն բերել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ֆեն-շուի արևելյան փիլիսոփայությունը ավելի քան 3000 տարիների ընթացքում հարստացել է հատուկ խորհուրդներով բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իրենց տունն ավելի հարմարավետ դարձնել: Տան հաջողությունը շատ կարևոր է:

Ժամանակակից աշխարհում տունը մարդկանց համար այն մեծ նշանակությունը չունի, ինչ հին ժամանակներում, քանի որ մենք տանն ավելի ու ավելի քիչ ժամանակ ենք անցկացնում: Բայց դա չի խոսում այն մասին, որ տունն էներգետիկ տեսանկյունից ավելի լուսավոր չպետք է դարձնել: Անհրաժեշտ է իմանալ, թե ինչ իրեր են երջանկություն բերում և որոնցից է պետք ազատվել: Ֆեն-շուում կան մի քանի հատուկ կանոններ, որոնց շնորհիվ դուք կարող եք բարելավել տան մթնոլորտը և տուն թողնել միայն դրական էներգիա:

Ֆեն-շուի կանոններ, որոնց մասին չի կարելի մոռանալ:

1. Տունը մաքուր պահեք: Սա ամենագլխավոր կանոնն է, որի մասին ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ: Ժամանակին լվացեք ափսեները, մաքրեք փոշին և տան յուրաքանչյուր իրը դրեք իր տեղում: Հակառակ դեպքում դուք կարող եք առողջության և տրամադրության հետ կապված լուրջ խնդիրներ ունենալ: Մաքուր տանը միշտ ավելի հարմարավետ է: Այնպես որ, ձեզ կարգուկանոնի սովորեցրեք:

2. Մաքուր օդը լավ տրամադրության գրավականն է: Ձեր բնակարանն օդափոխեք օրը մեկ անգամ՝ ավելի քիչ հոգնելու և աշխատանքից առաջ լավ քնելու համար: Ասում են, որ դա լավացնում է ուղեղի գործունեությունը և բարձրացնում կանխազգացումը:

3. Միջանցքում լույսի աղբյուրը տեղակայեք հնարավորինս դռան մոտ: Լույսը պետք է ուղիղ դռան վրա ընկնի: Սա կվախեցնի չար ուժերին և թույլ կտա կարգավորել քունը. դուք ավելի քիչ սարսափներ կտեսնեք:

4. Փորձեք տանը հնարավորինս շատ պահել փշատերև բույսեր: Եթե դուք թշնամիների հետ կապված խնդիրներ ունեք, ապա պատուհանագոգին դրված դրված մեկ կակտուսը կարող է օգնել լուծել խնդիրը, սակայն մեկից ավելի կակտուս տանը պետք չէ պահել:

5. Ցանկալի է` ննջարանում համակարգիչ, հեռուստացույց և աշխատասեղան չունենալ: Ննջարանում չպետք է լինի նաև ջուր, իհարկե, բացառությամբ մեկ բաժակ խմելու ջրի: Ննջարանում պետք է լինի միայն մահճակալ և պահարան՝ իրերի մինիմալ քանակով: Կահույքը պետք է ուղղանկյուն ձև ունենա: Ընդ որում, որքան քիչ լինի սենյակի ընդհանուր մակերեսը, այնքան լավ: Սա տան ամենակարևոր մասն է, ուր ավելորդությունների համար տեղ չպետք է լինի:

6. Ննջարանում չպետք է շատ կարմիր իրեր լինեն: Այս սենյակի գույները պետք է հանգիստ, հողեղեն լինեն: Դա կարող է լինել սպիտակ գույնը, մոխրագույնը, շագանակագույնը և խամրած կանաչը:

7. Խոհանոցում հայելիներ չպետք է լինեն: Բոլոր ավելները, հատակի փայտերը և մաքրող միջոցները պահեք լոգարանում: Խոհանոցը ընտանեկան հավաքի, սնունդ ընդունելու տեղ է, և այնտեղ հեռուստացույց չպետք է լինի: Հիմա շատ տարածված է խոհանոցում հեռուստացույց դնել, բայց դա բացարձակապես սխալ է: Ոչ ոք և ոչինչ չպետք է խաթարի խոհանոցի ներդաշնակությունը:

8. Աշխատասեղանի մոտ և հյուրասենյակում կարելի է դնել բուրգերի մակետներ: Դրանք իրենց մեջ կխտացնեն դրական էներգետիկա և կտան ձեզ, երբ դուք դրանց կողքին գտնվեք:

9. Ցանկացած սենյակի կենտրոնում ոչ մի ավելորդ բան չպետք է լինի, ոչ մի կահույք: Դա վերաբերում է և հյուրասենյակին, և խոհանոցին, և ննջարանին: Ցանկացած տարածքի կենտրոն Ցի էներգիայի ազատ շրջանառության վայր է:

10. Մուտքի դռան առաջ անպայման պետք է կախվի կարմիր ժապավեն: Այն կվախեցնի չար ուժերին և կպահպանի տանն ապրող մարդկանց անդորրը:

11. Ոչ մի դեպքում տան ներքին հարդարանքում չօգտագործեք բռնություն, պատերազմ, արյուն և նմանատիպ բաներ պատկերող նկարներ: Նկարները պետք է արտահայտեն ձեր ստեղծարար ցանկությունները: Ձեր տանը եղած նկարներում պետք է ծով, անտառ, սարեր լինեն` ննջարանում, ընտանեկան դիմանկարներ՝ հյուրասենյակում, և փողի պատկերներ՝ աշխատասենյակներում:

12. Տանը կահույքի տեղափոխություն արեք, երբ զգում եք, որ կյանքում ինչ-որ բան պետք է փոխել: Դա կօգնի ձեզ վերակազմակերպվել, նոր գործեր սկսել և ապագայի համար ինչ-որ բան պլանավորել:

13. Անպայման դեն նետեք հին, մաշված, անպետք իրերը, փչացած մթերքները:Չի կարելի տանը պահել այն ամենը, ինչ ձեզ այլևս երբեք պետք չի գալու: Անգամ, երբ անպետք իրերը աչքից հեռու եք պահում, միևնույն է, նեգատիվը կարող է հայտնվել այնտեղ, ուր նրան չեք սպասում:

14. Ննջարանը պետք է լինի ազատ և մաքուր: Կահույքը մահճակալին շատ մոտ մի դրեք: Սուր անկյունները չպետք է ուղղված լինեն դեպի մահճակալը:

15. Աշխատեք օգտագործել բուրավետ ձողիկներ և մոմեր ավելի հաճախ, որպեսզի տանը գերիշխի հաճելի աուրա:

16. Յուրաքանչյուր սենյակում երկուսից երեք գույն օգտագործեք: Ավելի շատի իմաստը չկա, իսկ ավելի քիչ՝ չի կարելի: Երբ սենյակը բացարձակ միատոն է, Ցի էներգիան այնտեղ պարզապես կորչում է: Ընդ որում, սենյակների ներքևի մասը մուգ տոների մեջ պետք է լինի, իսկ վերևի մասը՝ բաց:

Այս կանոններից յուրաքանչյուրը կատարել դժվար չէ: Սրանք բոլորն ամբողջության մեջ կօգնեն ձեզ՝ ձեր տունը վերածել երջանկության և պայծառ էներգիայի բնօրրանի: Մի անտեսեք այս կանոնները, եթե ուզում եք, որ ձեր տունը դառնա արարչագործության վայր: Ճիշտ ձևավորված և կահավորված տունը ձեզ կօգնի ազատվել սթրեսներից և ուժ գտնել առաջ շարժվելու համար: Սա ձեր ամրոցն է, ձեր պաշտպանությունը: Այնպես որ, փորձեք աշխատել դրա վրա առաջին հերթին:

«Փորձագետ. Բաքուն և Երևանը կարող են առանց Ռուսաստանի միջնորդության էլ հարաբերություններ զարգացնել» Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել«Հին Ապարան»-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթ է կասեցվելՏեղի է  ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը․ պատմության այս օրը (14 հուլիս)Բիթքոինի գինը հասել է նոր պատմական առավելագույնիԵրկար ժամանակ ջուր չի լինիԳիշերը հանգիստ չի անցել. ՌԴ ՀՕՊ-ը ոչնչացրել է ուկրաինական 11 անօդաչու թռչող սարքԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դավիթաշենի կամրջի տակ դի են հայտնաբերել․ ով է նա Հայաստանը ռուսաստանյան շոկոլադի գլխավոր ներկրող երկրներից է Անկարա-Բաքու-Դամասկոս էներգետիկ դաշինքը կարող է Իրանին դուրս մղել սիրիական գազի շուկայից. «Кавказарь»Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին Մեր ուղերձը բոլոր աշակերտներին շատ հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. Նիկոլ ՓաշինյանԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. ՊուտինՎրաստանում Թուրքիայից և Իրանից ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալել Ռուսաստանում անօդաչու թռչող սարքի հարվածից հետո հրդեհ է բռնկվել «Լուկոյլի» խոշոր նավթային գործարանումՀրդեհ Անկարայի 26-հարկանի բնակելի շենքում. զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ նորածին Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ Հորոսկոպ. հուլիս ամսվա հիմնական աստղագիտական իրադարձությունները Մեսսին դուբլ է ձևակերպել MLS-ի հինգերորդ անընդմեջ խաղում Ադրբեջանի վարչապետն ու Ուկրաինայի էներգետիկայի նախարարը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերԱդրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը դարձավ 46 տարեկանԿինը դաժանությամբ փորձել է սպանել իրենից ծնված երեխային Գանձայում տեղի է ունեցել Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունըԿալանքի տակ գտնվող մանկահասակ երեխայի մոր և երեխայի իրավունքները կոպտորեն խախտված են․ Զարուհի Փոստանջյան «Թե բա մենք ռուսի հետույքը համապատասխան ձևով չենք լպստել, դրա համար պատժում են». գյուղատնտեսը՝ ծաղկի արտահանման խնդրով Լիանա Հարությունյանը և նրա 8 ամսական երեխան ՔԿՀ-ից տեղափոխվել են հիվանդանոց. պաշտպան Արդեն 2 ժամ է շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Քաթարում. Ռոմանո Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց չլսվեց. Պուտին Առեղծվածային դեպք` Արարատի մարզում. 2 ժամ է՝ որոնում են կորած 4-ամյա աղջնակին Վանուատուի ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանը դեռ չի հասել Մարտունի, բայց կյանքն այնտեղ կանգնած է. Անուշ Պողոսյան Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Մոնտենեգրոյի կառավարությանը և ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ ՀՀ-ում ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, Երևանում, Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում Վիճաբանություն՝ Բջնի գյուղում. կա վիրավոր Ադրբեջանն արդեն առաջ է շարժվում, Հայաստանը պատրաստվում է խնդրել ռուսներին հեռանալ. ի՞նչ է կատարվումԻրանի նախագահը վիրավորվել է Իսրայելի ավիահարվածի հետևանքով․ Fars Իսրայելը տիեզերք է արձակել իր առաջին կապի արբանյակը Արտակարգ դեպք՝ Երևանում «Խաղ է սկսել». Սենատորը ռուսական հեռուստատեսությունից հրաժարվելու Հայաստանի ցանկության մասինՎիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ԱՄՆ դեսպանատուն Վթարային անջատումներ՝ հուլիսի 13-ին․ ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրխին. Եթե ​​Իրանը ընկնի, ապա ամբողջ Սևծովյան տարածաշրջանը կընկնի Արևմուտքի ձեռքըՄայրը այրել է տունն ու վնասել իր անչափահաս 2 երեխաներին. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել երեխաների կյանքը փրկել Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար Քաղաքագետ. Վրաստանն ու Հայաստանը ցուցադրել են հարաբերությունների յուրօրինակ ձևԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բժիշկներին չի հաջողվել 3 վիրավորներից 20-ամյա և 21-ամյա տղաների կյանքը փրկել
Ամենադիտված