ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երգչուհին և ֆուտբոլիստը. Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների սիրո պատմությունը

ՖՈՏՈ

Ապագա սիրահարները մեծացել են տարբեր աշխարհներում՝ մինչ վարսավիրի ընտանիքում մեծանում էր ֆուտբոլի ապագա աստղը, փոքրիկ Վիկի Ադամսը՝ իր ընտանիքի հարստությունից ամաչելով՝ կողմնակի հայացքներից  խուսափելու համար, նախքան դպրոցին մոտենալն էր Rolls Royce-ից իջնում: Հենց բարդույթների վրա աշխատելն ու ինքնակատարելագործումն են նպաստել Վիկտորիա Բեքհեմի մասնագիտական հաջողություններին: Նա սովորել է պարել, ինչի շնորհիվ անցել է Spice Girls խմբի քասթինգը: Իսկ Դեյվիդը, ով երազում էր համաշխարհային փառքի ու ճանաչմանն արժանանալու մասին, համառորեն զբաղվել է ֆուտբոլով:

«Manchester United» ֆուտբոլային ակումբի նոր աստղի մասնակցությամբ խաղին ընկերուհուն՝ Վիկտորիային, տարել է Spice Girls խմբի անդամ Մելանի Չիսհոլմը: Դեյվիդն ու Վիկտորիան տրիբունաների տակ հանդիպելուց հետո այլևս չեն բաժանվել: Նկատելով ֆուտբոլիստի ամաչկոտությունը՝ Վիկտորիան ինքն է տոմսի ետևում գրված համարը տվել Դեյվիդին, ով մինչև օրս պահում է այն:

Մեկ տարի անց սիրահարները հայտարարել են նշանադրության մասին, և հարսնացուն սկսել է զբաղվել ապագա ամուսնու ոճի փոփոխությամբ: Բեքհեմներն ամուսնացել են 1999 թվականի հուլիսի 4-ին: Հարսանիքի ընդհանուր ծախսը կազմել է 800 հազար դոլար, որից 100 հազարը ծախսվել է հարսանեկան զգեստի վրա:

Նրանց առաջնեկը ծնվել է ամուսնությունից 4 ամիս առաջ: 2003 թվականը դժվար է եղել Բեքհեմների ընտանիքի համար: Ամուսինները բացահայտել են, որ իրենց երկրորդ որդի Ռոմեոն տառապում է էպիլեպսիայով: Իսկ մի քանի ամիս անց խոսակցություններ են պտտվել, որոնց համաձայն՝ Դեյվիդը գաղտնի սիրային կապի մեջ է եղել իր օգնական Ռեբեկա Լյուիսի հետ, ինչին ի պատասխան՝ Վիկտորիան ասել է.

«Դեյվիդը երդվել է, որ դա սուտ է, և ես հավատում եմ նրան»:


2006 թվականին Բեքհեմները սկիզբ են դրել համատեղ նախագծերին՝ dVb ապրանքանիշի ներքո թողարկելով օծանելիք, հագուստ և աքսեսուարներ:

            


Ճիշտ է՝ Դեյվիդի և Վիկտորիայի ամուսնությունից արդեն 21 տարի է անցել, բայց 4 երեխաների ծնողներ հանդիսացող հանրահայտ զույգի սերը չի մարել:

 Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular