Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2020 թվականի ամռան Թոփ-5 հայտնագործությունները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի ամռանը կատարվել են մարդկության համար օգտակար հայտնագործություններ, որոնցից առանձնացրել ենք թոփ հնգյակը՝

1.      Starship SN5 – Իլոն Մասկի կողմից ներդրում տիեզերքի ուսումնասիրության մեջ

2020 թվականի օգոստոսի 4-ի գիշերն ու օգոստոսի 5-ին Իլոն Մասկը Starship SN5 հրթիռի բարեհաջող փորձարկումներ է արել: Իլոնը Twitter-ի իր էջում նշել է, որ Մարսն ավելի իրատեսական է դառնում, հավանաբար նկատի ունենալով, որ դեպի Երկրի հարևան մոլորակ մարդկանց թռիչքները ոչ այնքան հեռավոր ապագայում կիրագործվեն:

2.      Մարսագնաց Perseverance-ը

Perseverance մարսագնացը 2020 թվականի հուլիսի 30-ին թռել է Մարս՝ ուսումնասիրելու կարմիր մոլորակը: Շատերը երազում են Մարս մոլորակում բնակություն հաստատելու մասին: Սպասենք մարսագնացի մասին նորությունների:

3.      C-FACE – հեռախոս, դիմակ և թարգմանիչ

Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հարց է առաջանում՝ մի՞թե բջջային հեռախոսը չի նպաստի վարակի տարածմանը, քանի որ միշտ չէ, որ էկրանն ախտահանում ենք:

Ճապոնական ստարտափ Donut Robotics-ը աշխարհին ներկայացրել է C-FACE «խելացի» դիմակը: Վերջինս bluetooth-ի միջոցով միանում է սմարթֆոնին՝ հնարավորություն տալով զանգեր կատարել կամ բառերը թարգմանել 9 լեզուներով՝ ճապոներեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ինդոնեզերեն, կորեերեն, թայվաներեն և վիետնամերեն: Առաջին դիմակները ճապոնական շուկայում կհայտնվեն 2020 թվականի սեպտեմբերին, իսկ մյուս երկրներում դրանք կհայտնվեն 2021 թվականի առաջին քառորդը:

4.      Ռոբոտ շուն Spot-ն օգնում է կորոնավիրուսի դեմ պայքարում

Boston Dynamics ընկերության ստեղծած Spot ռոբոտ շունն օգնում է համավաճարակի դեմ պայքարում: Նրա միջոցով Սինգապուրի իշխանությունները հետևում են հասարակական վայրերում հեռավորության կանոնների պահպանմանը: Այգով քայլելով՝ ռոբոտն օպերատորի ձայնով դիմում է մարդկանց ասելով. «Եկեք Սինգապուրն առողջ պահենք: Ձեր և Ձեր շրջապատի առողջության համար, խնդրում եմ, միմյանցից ամենաքիչը 1 մետր հեռավորություն պահպանեք: Շնորհակալություն»: Ըստ տվյալների՝ ռոբոտի կոչերն իշխանությունների կոչերից ավելի արդյունավետ են:

5.      Leaf թափանցիկ դիմակներ

Կորոնավիրուսի դեմ կիրառվող յուրօրինակ դիմակների շարքում առանձնանում է Leaf մոդելի դիմակը, որը շուտով կարող է թրենդի վերածվել: Թափանցիկ դիմակը գրեթե ամբողջությամբ պատրաստված է սիլիկոնից և ունի HEPA-ֆիլտր, որն օդը մաքրում է անգամ ամենամանր փոշեհատիկներից: Միակ բացասական կողմն այն է, որ դիմակը գրեթե 50 դոլար է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը:

www.1or.am 

 

ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ. «Հրապարակ» Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված. «Ժողովուրդ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում․ «Հրապարակ» 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը. «Ժողովուրդ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»«Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ ՀարությունյանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԻրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)
Ամենադիտված