Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսն եկավ, ասաց, որ հեղափոխություն չի եղել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Կորոնավիրուսի ուղտը չոքեց նաև Հայաստանի դռանը։ Թվում էր, թե իշխանությունները ժամանակ ունեին նախապատրաստվելու։ Սակայն գրանցված դեպքն ու դրան հաջորդած հասարակական իրարարանցումը ցույց տվեցին, որ մեր պետությունը կանգնած է շատ ավելի լուրջ վտանգի առաջ, քան կորոնավիրուսն է։ Պատերազմ տեսած ժողովուրդը գիտի՝ ինչ անել ռազմական իրավիճակում, ունի ինքնակազմակերպման, պաշտպանություն կազմակերպելու փորձված գործիքներ։

Իսկ ինչպե՞ս վարվի պատերազմի նոր մեթոդների դեմ, որոնց նախկինում չի բախվել։ Կարելի է ասել, որ հանրությունը պետք է ապավինի պետական կառավարման ինստիտուտներին։ Սակայն դրանք կարող են արդյունավետ գործել, երբ կան արժեքներ, որոնք համախմբում են հասարակությանը՝ նետված մարտահրավերին դիմադրելու հարցում։Եթե արժեքները չկան, ապա մարտահրավերին, տվյալ դեպքում՝ կորոնավիրուսին դիմակայելը դառնում է անհնարին, առաջանում է խուճապ, ինչին ականատես ենք լինում Հայաստանում, և մի շարք երկրներում։

Օդանավակայան մտնող պոտենցիալ վարակակիրների նկատմամբ անտարբեր վերաբերմունքը հանցավոր անգործություն է։ Իսկ կառավարության անդամների իրարամերժ հայտարարությունները ուսումնական հաստատությունները փակել-չփակելու վերաբերյալ վկայում են ապարատում առակա խուճապի մասին։ Եթե կորոնավիրուսն այդքան էլ սարսափելի չէ, ինչպես փորձում է հավաստիացնել Առողջապահության նախարարը, ապա ինչու՞ են փակում դպրոցներն ու բուհերը։ Իսկ եթե փակում են, ապա ինչու չեն վերանայում վիրուսի վտանգավորության մասին նախկին գնահատականները։ Այս անհեթեթ վիճակը ապացուցում է, որ կառավարության՝ կորոնավիրուսի դեմ պայքարում բարձր ամբիոնից հնչող սուտը չի զսպում իրարանցումը։

Այնպես որ, ավելի լավ է՝ ազնիվ լինել։ Խուճապի պատճառները փնտրելիս հարկ է նկատել, որ Թավշյա հեղափոխության միակ հռչակված թիրախը եղել է և կա նախկինների համակարգը, որն, ըստ հեղափոխության հարթակի՝ գործել է ժողովրդի դեմ, և այս իրավիճակում կթանկացներ գները, կստեղծեր արհեստական դեֆիցիտ։ Եթե կորոնավիրուսի առաջին դեպքի մասին լսելուց հետո մարդիկ զանգվածաբար դատարկում են խանութներն ու դեղատները, դա նշանակում է, որ նրանց թվում է, թե հեղափոխություն չի եղել։ Եվ ինչպես նախկինում, հիմա էլ՝ օրինաչափորեն, պիտի թանկանան մթերքն ու դեղամիջոցները։

Կորոնավիրուսի առաջացրած ընդհանուր խուճապը ոչ թե նվազեցնում է մարդկային կորուստներն, այլ բազմապատկում, ինչպես նաև՝ չնախատեսված ծախսերի տակ է գցում պետությանն ու հարկատուներին։ Խուճապն առաջանում է, երբ քաղաքացին չգիտի՝ ինչ անել։ Իսկ չգիտի, որովհետև չկան, արմատավորված չեն այն հիմնարար արժեքները, որոնք, տեսականորեն, հանգեցրել են թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը և այսօր առաջնորդում են մեզ։ Միգուցե հեղափոխություն չի՞ եղել։

Թաթուլ Մկրտչյան

 

Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ» 1992թ. հայկական ստորաբաժանումները գրավել են Շուշի քաղաքը. պատմության այս օրը (08 մայիս)Պետք է հասկանալ, ո՞ւր է շարժվում Հայաստանը և որքանով է ընթացող ուղին համապատասխանում հռչակված մոտեցումներին․ Տիգրան ԱբրահամյանԿրասնոյարսկի երկրամասում շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա 2019 թ.-ին գրանցվել է զինծառայողի` խաղաղ պայմաններում մահվան 32, 2023-ին`53, 2024-ի 5 ամսում` 30 դեպք «Ժողովուրդ» Khosrov ապրանքանիշը ներկայացրել է իր նոր հայկական հավաքածուն Մարադոնայի 1986 թվականի աշխարհի առաջնության «Ոսկե գնդակը» աճուրդի է հանվել Աճ՝ ռուբլու շուկայումՄայիսյան ձյունը՝ Ջերմուկում (տեսանյութ) Արտակը 3 երեխաների հայր էր, ընտանիքի միակ կերակրողը․ բացառիկ մանրամասներ Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու․ «Հրապարակ» Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ են առել. միգուցե երթը հասնի Երեւան ու գործընթացներ սկսվեն. «Ժողովուրդ» Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն․ «Հրապարակ» Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ» Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Հայոց ցեղասպանության ճանաչման մասով ոչինչ չի արվում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 204. «Ժողովուրդ» Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Դաժան դեպք՝ Վանաձորում․ որդին հարվածներ հասցնելով սպանել է մորըԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News«Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղելԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած մեր միջև առկա տարաձայնություններին․ ԲայդենԹուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն ԲաբայանԿոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՌուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-ի սպառնալիքներից պաշտպանվելու համար․ ՊեսկովԱդրբեջանը Տավուշի գյուղերն իր ռшզմական վերահսկողության տակ վերցնելով՝ ապահովում է Նոյեմբերյանից մինչև Մեղրի կարևոր դիրքերը վերահսկելու հնարավորությունը․ Խոսրով ՀարությունյանԿամ ՔՊ-ն ստում է, որ հնարավոր է «վատ մարդը» դառնա վարչապետ, կամ հենց ՔՊ-ն է Փաշինյանի ու այդ «վատ մարդու» հետ պայմանավորվածության արդյունքում նրան ընտրելու վարչապետ․ ԱռաքելյանՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին․ ՊՆԱլիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ամենադիտված