Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեկտեմբերի վերջին Կուտոյանը իր ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել պատին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի  վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հրազենով ինքնասպանություն է գործել Գեորգի Կուտոյանը:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Մեսրոպյանը: ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ստեղծվել է քննչական խումբ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Մշակվել է քննչական եւ դատավարական գործողությունների պլան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հյուրասենյակում գտնվող բազմոցի /որի վրա հայտնաբերվել է Գ. Կուտոյանի դիակը/ դիմաց առկա փոքր սեղանի վրա հայտնաբերվել է 35 հատ կրակված պարկուճ եւ 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարեւանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է եւս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Գ. Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի:

Հյուրասենյակում գտնվող բազմոցի  /որի վրա  հայտնաբերվել է դիակը/ դիմային պատին, որը հանդիսանում է հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատը, հայտնաբերվել են 41 վնասվածքներ, այդ թվում՝ միջանցիկ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին, Գ. Կուտոյանը ՀՀ վերադառնալուց հետո, ժամանակավորապես բնակվել է հայրական տանը, սակայն ժամանակ առ ժամանակ այցելել է Պարույր Սեւակի փողոցում գտնվող իրեն պատկանող բնակարան:

Միաժամանակ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2019 թվականի դեկտեմբերի վերջերին Գ. Կուտոյանը միայնակ այցելել է նշված բնակարան, որտեղ, ալկոհոլ օգտագործելուց հետո, օրինական կարգով իրեն պատկանող Glock 34 տեսակի ատրճանակից 35 անկանոն կրակոց է արձակել հյուրասենյակի եւ խոհանոցի բաժանարար պատին:

Հետագայում, Գ. Կուտոյանի խնդրանքով, վերջինիս կինը կրակված պարկուճները եւ հայտնաբերված գնդակները հավաքել եւ դրել է հյուրասենյակի՝ բազմոցի դիմաց գտնվող սեղանին:

Քննությամբ տվյալներ են ստացվել նաեւ այն մասին, որ Գ. Կուտոյանը 2020 թվականի հունվարի 16-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում, հայրական տան մոտակայքից՝ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայից վարձակալած տաքսիով ուղեւորվել է Պարույր Սեւակի իրեն պատկանող բնակարան՝ նախապես ընտանիքի անդամներին տեղեկացնելով հիշյալ բնակարանում երկու- երեք օր հանգստանալու իր մտադրության մասին:

2020 թվականի հունվարի 17-ին Գ.Կուտոյանի հարազատները, չկարողանալով հեռախոսակապ հաստատել վերջինիս հետ, գնացել են նշված բնակարան, որտեղ Գ. Կուտոյանի կինը հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել է նրա դին:

Կատարվել են բազմաթիվ հարցաքննություններ, այդ թվում՝ պարզվել եւ հարցաքննվել է տաքսու վարորդը, քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, գենետիկական, հետքաբանական, ձգաբանական, կենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Իր գոյության 10 տարիների ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է տնտեսական սերտ փոխգործակցության նշանակալի հարթակ. ՓաշինյանԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ ԷրդողանԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներինՌուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցելՀայտարարություններ են փոխանցվել 7 միջազգային կառույցների և դեսպանատների` Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ապօրինի անազատության մեջ պահելու մասինLIVE․ Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց էՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ ՊուտինՀարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին (Տեսանյութ)ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ)Այս պայքարը համազգային մաքրման հնարավորություն է. Արմեն Աշոտյան Մենք չենք խոնարհվելու, վեհագույնը երբեք չի խոնարհվում․ Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպումը (տեսանյութ)«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դիՊաշտպանը Միկա Բադալյանի անմեղությունն ապացուցող փաստեր է մատնանշումՌուսաստանի պաշտպանության փոխնախարարը մեղադրվում է 1 մլրդ ռուբլի կաշառք ստանալու համարՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը ՎաշինգտոնումԿիրանցում այսօր սահմանազատում չի կատարվումԱրտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել 24 ժամում` 24 հոդված, որոնցով փորձում են սևացնել Սրբազանին և նրա առաջնորդած շարժումըԻմ հող ու ջրի, հայրենիքի համար եմ միացել Սրբազանին․ Գայա Արզումանյան «Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը (տեսանյութ) Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 95-ի (լուսանկարներ) Ահա թե ո՞վ է Տաթև Ասատրյանի ամուսինըԱլեն Սիմոնյանը կմիանա շարժմանը. Բագրատ Սրբազան Զախարովան հայտարարել է Ի՞նչ է կատարվում Աբովյան փողոցումՈ՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում Փորձում են խանգարել արցախցիների մասնակցությունը երթին․ արցախցի պատգամավոր Կոտայքի մարզի արցախահայերը միաձայն որոշել են մասնակցել շարժմանը Որ երկրի քաղաքացիներն են ամենազինվածը. վիճակագրություն-2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինիԼոռու մարզում 17-ամյա անչափահաս է դանակահարվել․ նոր մանրամասներՈՒՂԻՂ․ Միքայել Աջապահյան Սրբազանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկում է երթը«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ղրիմի կամրջի վրա գրոհը լեգիտիմ է. եվրոպացի պաշտոնյաՌուսլան Կ․-ն բահը կոտրել է որդու գլխին ու փորձել է դանակահարել կնոջըՈւկրաինան հայտարարել է հինգ շրջանների էներգետիկ օբյեկտների վրա հարձակումների մասինՀայրենիքը կորցնելուց պետք է վախենանք, 2 ամսական բալիկիս հետ երթին եմ մասնակցում (տեսանյութ) Wildberries-ի 27-ամյա աշխատակիցը մահացել է պահեստումBoeing 767 բեռնատար ինքնաթիռը Ստամբուլում վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (տեսանյութ) Գիշերն արտակարգ է եղել Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին․ տուժածներ կան Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ ԿարապետյանԱյսօր մենք ազգովի վերապրում ենք մեր օրհասական Սարդարապատը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Փորձագետը բացահայտել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի Մոսկվա այցի իմաստըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրա Գազ չի լինի «Հայաստանի ընդդիմությունը դեպի Երևան խաչակրաց արշավանք է հայտարարել»Էլեկտրոնային դեղատոմսերի մասին օրենքը չի գործում․ «Հրապարակ»
Ամենադիտված