Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը վստահ է իր ուժերին և պատրաստ է ամիսներ շարունակ շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանն ավելի վստահ է դարձել Մերձավոր Արևելքում գտնվող թիրախներին հարվածներ հասցնելու իր հնարավորությունների նկատմամբ և, ըստ ամենայնի, պատրաստ է մի քանի ամիս շարունակել հակամարտությունը ԱՄՆ-ի հետ՝ ձգտելով բարդացնել նախագահ Դոնալդ Թրամփի դրությունը։ Այդ մասին են վկայում ամերիկյան հետախուզության զեկույցները, որոնք պատրաստվել են վերջին շաբաթներին, գրում է The New York Times-ը՝ հղում անելով դրանց ծանոթացած ամերիկացի պաշտոնյաներին։

Հետախուզության գնահատականները մեծապես արտացոլում են ռազմի դաշտում տիրող իրավիճակը։ Հարաբերական դադարի շրջանից հետո մարտական գործողությունները կրկին ակտիվացել են. վերջին շաբաթվա ընթացքում Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցում գտնվող նավերի և տարածաշրջանում գտնվող ամերիկացի զինծառայողների վրա, իսկ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի տարածքին, ինչի հետևանքով զոհվել են զինվորականներ և քաղաքացիական անձինք։

Առայժմ փոխադարձ հարվածները մնում են սահմանափակ։ Սակայն, NYT-ի աղբյուրների վկայությամբ, հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Իրանի կոշտ գիծ վարող ղեկավարությունը կարող է դիտարկել էական էսկալացիայի հնարավորությունը։

Մի քանի ամիս տևած ընդհատված մարտական գործողություններից հետո Թեհրանը, ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ, շատ ավելի լավ պատկերացում է ստացել սեփական ռազմական հնարավորությունների մասին և այժմ ավելի վստահ է գնահատում տարածաշրջանում ամերիկյան և այլ թիրախներին հարվածներ հասցնելու կարողությունը։

Հետախուզական զեկույցները նաև վկայում են, որ հակամարտության լիակատար դադարեցման շուրջ պայմանավորվելը չափազանց դժվար կլինի։ Գործող և նախկին ամերիկացի պաշտոնյաներից ոմանք նշել են, որ գրեթե չկան նշաններ, որ Իրանը պատրաստ է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ։ Ընդհակառակը, Թեհրանը կարող է շահագրգռված լինել իրավիճակի հետագա սրմամբ՝ ակնկալելով ուժեղացնել Թրամփի քաղաքական խնդիրները ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից առաջ։

Թրամփն առայժմ չի ձգտում բանակցությունների։ Նա հայտարարել է, որ տնտեսական ճնշման միջոցով ի վիճակի է ստիպել Իրանին գնալ զիջումների Հորմուզի նեղուցի վերահսկողության հարցում և, հնարավոր է, ավելի ուշ՝ միջուկային ծրագրի շուրջ։

Սակայն կարճաժամկետ հեռանկարում ամերիկյան պատժամիջոցները, հավանաբար, կնպաստեն հետագա էսկալացիային, կարծում են հետախուզական տվյալներին ծանոթ պաշտոնյաները։

Նրանց կարծիքով, առաջիկա շաբաթներին Իրանը կարող է ձեռնարկել այնպիսի գործողություններ, ինչպիսիք իրականացրել էր հուլիսին։ Այդ ժամանակ Թեհրանը հարձակվել էր Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա, ինչի հետևանքով Հորդանանում զոհվել էին ԱՄՆ-ի երեք քաղաքացիներ, հարվածներ էր հասցրել Հորմուզի նեղուցում նավագնացությանը, ինչպես նաև հարձակվել էր Քուվեյթի և տարածաշրջանի այլ երկրների ենթակառուցվածքների վրա։

Ամերիկյան իշխանությունները նաև կարծում են, որ Իրանի հետ կապված հաքերները, ամենայն հավանականությամբ, կանգնած էին հուլիսի վերջին ԱՄՆ-ում ավելի քան 100 ջրամատակարարման համակարգերի վրա իրականացված կիբերհարձակումների հետևում։ Նշաններ, որ հարձակումների հետևանքով ջուրը դարձել է խմելու համար վտանգավոր, չեն եղել, սակայն որոշ դեպքերում տեղի են ունեցել խափանումներ, որոնց պատճառով օպերատորները ստիպված են եղել անցնել ձեռքով կառավարման։ Որոշ շրջաններում նաև որպես նախազգուշական միջոց՝ ջուրը եռացնելու վերաբերյալ խորհուրդներ են տրվել։

Գործող և նախկին ամերիկացի պաշտոնյաները հայտնել են, որ հաքերները հետաքրքրություն են ցուցաբերել նաև ԱՄՆ-ի նավթագազային ենթակառուցվածքների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, նման համակարգերը համարվում են ավելի բարդ կոտրելու համար։ Այն մասին, թե արդյոք հաքերներին հաջողվել է ներթափանցել որևէ էներգետիկ օբյեկտ, առայժմ հայտնի չէ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից նախաձեռնված բանաձևը Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի ««Հայերը դառնորեն կզղջան». Արդյո՞ք Երևանը կհակադրվի Թեհրանին»Թոմաս Ադորյանի գոլը Արգենտինայի առաջնությունում Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Մինչեւ 18:00-ն ջուր չի լինի American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Կապանի օդակայանում մեկնարկել է ուղևորային համալիրի շինարարությունը. պատմության այս օրը (հոկտեմբեր 07) Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Եթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասին25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազՁեր վիճակը տխուր է. նա Իլհամի գերին է, դուք՝ նրա. Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին Հոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Ծանր խաղ էր, չկարողացանք ճեղքել Հայաստանի հավաքականի պաշտպանությունը․ Սավիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Զաքարե Զաքարյանի տեսակն ընդդեմ քպ-իզմի. Էդուարդ Շարմազանով Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի Շիրակում առգրավվել է 1,5 կգ մարիխուանա, կանեփի սերմ ու բույսեր․ երկու անձ ձերբակալված է Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Մերձավոր Արևելքի գործերին միջամտող արևմտյան երկրները պատասխանատվություն են կրում անկայունության համար. Լավրով Կենդանակերպի այս նշանները շուտով մեծ գումարներ կներգրավեն. ո՞ւմ է վիճակված հարստություն Ձերբակալվել է Ղազախստանի Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ռուբիոն ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է վերջ դնել ուկրաինական հակամարտությանը
Ամենադիտված