Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«1994 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմում, 24 տարեկան եղբորս եմ կորցրել, 2020 թվականին՝ 24 տարեկան որդուս»։ Տիկին Նարինեն՝ Հրանտի մայրիկը, որդու մասին պատմությունն այսպես է սկսում։ Արցախի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում է ծնվել Հրանտը, այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը։

«Չարաճճի, անհանգիստ տղա էր Հրանտս։ Ամուսինս մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Այդ ժամանակ Հրանտս սիրում էր զինվորական շորերը հագնել, միշտ նշում էր՝ մեծանամ, զինվոր եմ դառնալու։ Իր համար հայրենիքը կարևոր արժեք էր, ամեն տեղ պետք է հիշատակեր մեր հերոսներին»։ Հրանտն ութ տարի հաճախել է Սպիտակաշենի դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Մարտունու դպրոցում։ «Լավ առաջադիմություն է ունեցել։ Սիրում էր մասնակցել բոլոր միջոցառումներին, աչքի ընկնող էր իր տեսակով։ Արցախում ֆուտբոլի մրցույթների է մասնակցել»։ Դպրոցն ավարտելուց հետո Հրանտն ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, բայց ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այնուհետև զինվորական ծառայության մեկնելու նպատակով վերադարձել է հայրենիք։ Ծառայել է Մատաղիսում։

Հրանտի ժամկետային ծառայությունը համընկել է Ապրիլ յան պատերազմի հետ։ Որպես ավագ սերժանտ՝ մասնակցել է պատերազմին, զորացրվել՝ արժանանալով պատվոգրի։ Զորացրվելուց հետո Հրանտը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Բայց 2020 թվականին կրկին որոշում է կայացրել վերադառնալ տուն՝ Արցախ։ Մայրիկն ասում է՝ չորս ամիս էր, ինչ Հրանտը հայրենիքում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

Հրանտն առանց վարանելու մեկնում է մարտի դաշտ։ «Ինձ հետ խոսեց՝ մա՛մ, պատերազմ է սկսվել։ Սեպտեմբերի 28-ին ներկայացավ զինկոմիսարիատ և կամավոր մեկնեց ռազմի դաշտ։ Պատերազմի օրերին եղել է տարբեր ուղղություններում։ Այդ օրն իրեն ընկերների հետ տեղափոխել են Մարտունու «Կոհակ» տեղամաս։ Չորս հրետանավորներով զոհվել են։ Հրանտս կամավոր էր Արցախից, մյուս երեք տղաները Հայաստանից էին։ Եթե իրենց չտեղափոխեին այդ հատված, հավանաբար, հիմա ողջ կլինեին։

Ամեն օր խոսել ենք։ Ասում էր. «Մա՛մ, այս պատերազմն առաջվա պատերազմի նման չէ»։ Ամեն օր զանգել է կամ հաղորդագրություն գրել։ Իր բոլոր նամակները ես պահում եմ հեռախոսիս մեջ։ Ինձ ասում էր. «Մա՛մ, եթե այս պատերազմը չկանգնեցնեն, երևի ոչ ոք ողջ չմնա»։ Երբ իրեն հորդորում էի, որ տուն գար, ես էլ էի հասկանում, որ վիճակը ծանր է, Հրանտս արձագանքում էր. «Մամ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի»։ Միշտ ասում էր՝ ես վախ չունեմ»։

Հոկտեմբերի 23-ին Մարտունիում անօդաչուի հարվածից զոհվել է Հրանտը զինակից ընկերների հետ։ «Առաջին պատերազմում տղաներն ազատագրեցին հայրենիքը, 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաները կյանքի գնով պահեցին մեր հողը, բայց հիմա ո՛չ մեր հայրենիքը կա, ո՛չ էլ կարողանում ենք մեր տղաներին այցի գալ։ Իր հետ կապված ամեն ինչ մնաց Արցախում, ոչինչ չկարողացա ինձ հետ բերել, անգամ իր մեդալը։ Ինձ միայն իմ հուշերը մնացին»։

Եվ այդ հուշերն են հիմա ապրեցնում տիկին Նարինեին։ «Երկու տղա և մեկ աղջիկ ունեմ։ Ինձ միշտ ասում էր. «Մա՛մ, ինչո՞ւ ես երեք երեխա ունեցել։ Ես ամուսնանալու եմ և շատ երեխաներ ունենամ»։ Հրանտս երազում էր մեծ ընտանիքի մասին։ Բարեհոգի, բարեսիրտ մարդ էր։ Ընկերասեր էր։ Իր մարտական ընկերները մինչ օրս գնում-գալիս են մեր տուն։ Իր ծննդյան և հիշատակի օրն անպայման այցելում են մեզ։ Նույն կերպ նաև իմ ծննդյան օրը, Մարտի ութին, տոնական այլ օրերին։ Դա էլ է սփոփանքի պես մի բան, որ ընկերները հիշում են բալիս։ Հաճախ եմ մտածում՝ եթե իմ տղան լավ ընկեր չլիներ, իրեն հաստատ չէին հիշի, չէին այցելի մեր տուն»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրում եմ հանուն ընտանիքիս։ Ուժ տվողը երեխաներս են։ Հպարտ եմ, որ հերոս տղա ունեմ, որ չի փախել, պաշտպանել է իրեն վստահված դիրքը։ Բայց երանի թե հիմա կողքիս լիներ...»։

Հ. Գ. - Հրանտ Ջավադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեղրիի մոտ գիշերվանից փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջшնցիների. ԱԱԾ-ն չի հերքել տեղեկությունները Վարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է երկամսյա տնային կալանք Արտառոց դեպք՝ Արարատում, աշակերտը հարվածել է համադասարանցուն, իսկ հայրը հայհոյել է տուժածի մորըԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ֆրիմասոններ գաղտնի կազմակերպությունԴուբլ՝ 8 րոպեում․ Նեյմարը փրկել է «Սանտոս»-ին պարտությունից «Փաշինյանը դուրս է մնացել թունդ ալկոհոլային խմիչքների եվրոպական շուկայից»«ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Հուսով եմ՝ Հայաստանը նույնպես որոշում կկայացնի ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը՝ հերթականությանը համապատասխան, 2029 թվականին. Լուկաշենկո Էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտայի մնացորդը 862 հատ է «Միջուկային պարադոքսը․ Ատոմակայան Թուրքիայի համար, փորձարկում Հայաստանի համար»Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Մինչեւ 17:00-ն գազ չի լինելու․ հասցեներ NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Նախիջևանի բնակիչ Ռաիգ Աբբասովը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ապաստան խնդրելով Հայաստանում (տեսանյութ) Հայաստանը դիվանագիտական  հարաբերություններ է հաստատել ՈՒկրաինայի հետ․ պատմության այս օրը (հոկտեմբեր 09)Երևանից չվերթեր են չեղարկվել ու հետաձգվել Արհեստական ճգնաժամ հրահրելով՝ իշխանությունը խորացնում է առանց այդ էլ ներհասարակական մակարդակում առկա ատելnւթյունն ու թշնամnւթյունը. Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի մինչեւ 23:00-ն․ հասցեներ Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում «Kia Forte»-ն բախվել է երկաթե սյանը «Ռեալը» պատրաստ է վաճառել Մբապեին, եթե ֆրանսիացին չկատարի պայմանը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իտալիայից ժամանած կաթոլիկ ուխտավորներինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայանՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցԻրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումըԳլխավոր դատախազը «նկատողություն» և «դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ է նշանակել Հայաստան-Իրան․ համագործակցության հուշագիր սպորտի և երիտասարդության ոլորտներում Գազ չի լինի հոկտեմբերի 9-ին 10:00-ից մինչև 18:00-ն Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին
Ամենադիտված