Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ փոփոխություններ են սպասվում վտանգավոր բեռների փոխադրման գործընթացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

Վտանգավոր բեռների փոխադրումը բարձր ռիսկայնություն ունեցող գործունեություն է, որի ընթացքում սահմանված պահանջների խախտումը կարող է անմիջական վտանգ ստեղծել մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի, գույքի, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության համար։ Այդ նպատակով օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել արդյունավետ, կանխատեսելի և իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան վերահսկողության համակարգ։

Գործող օրենսդրությամբ ամբողջությամբ կարգավորված չէ վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցների՝ ճանապարհին իրականացվող վերահսկողության ընթացակարգը։ Մասնավորապես, հստակ սահմանված չեն վերահսկողություն իրականացնող մարմնի լիազորությունները և կիրառվող գործիքակազմը, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու հիմքերը, ինչպես նաև ըստ խախտման վտանգավորության աստիճանի կիրառվող միջոցներն ու պատասխանատվության մեխանիզմները։ Օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքով սահմանված չեն վերահսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների ռիսկայնության աստիճանները, դրանց դասակարգման չափանիշները և յուրաքանչ յուր խմբի խախտման դեպքում կիրառվող միջոցները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցները ևս բավարար չափով տարբերակված չեն և հաշվի չեն առնում թույլ տրված խախտման բնույթը, ռիսկայնությունը և հնարավոր հետևանքները։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքով նախատեսված չէ վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցը վտանգավոր բեռի փոխադրման պահանջների պահպանման ստուգման նպատակով կանգնեցնելու ինքնուրույն հիմք։ Գործող կարգավորումների պայմաններում խնդրահարույց է նաև ճանապարհին հայտնաբերված խախտման հիմքով վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնելը։

Փաթեթի ընդունման նպատակն է ստեղծել ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումների նկատմամբ վերահսկողության հստակ և ամբողջական համակարգ՝ ապահովելով ՀՀ օրենսդրության աստիճանական մոտարկումը ԵՄ իրավական ակտերին։ Մասնավորապես՝ տարանջատվում են վտանգավոր բեռներ փոխադրելու բնագավառում վերահսկողության երկու ձևերը՝ ճանապարհին իրականացվող վերահսկողությունը և վտանգավոր բեռներ փոխադրող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումը, սահմանվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության հիմնական պահանջները, իրականացված վերահսկողությունների հաշվառման և միջպետական համագործակցության մեխանիզմները, խախտումների ռիսկայնության խմբերը և առաջին ու երկրորդ ռիսկայնության խմբերի խախտումների դեպքում ձեռնարկվող գործողությունները։ Կառավարությանը վերապահվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության կարգի, վտանգավոր բեռների փոխադրման բնագավառում խախտումների ցանկի և վերահսկողության ստուգաթերթի ձևի հաստատման լիազորությունները, միևնույն ժամանակ՝ սահմանվում են ճանապարհին իրականացվող վերահսկողության նպատակով վտանգավոր բեռ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցները կանգնեցնելու և, անհրաժեշտության դեպքում, արգելանքի տակ դնելու իրավական հիմքերը, ըստ ռիսկայնության խմբերի վարչական պատասխանատվություն և այլն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիստերիա Հայաստանում Բրյուսելի խորհրդի պատճառով. «Պուտինին Ի հեճուկս. Չուբայսի ոճի դասական սցենար»Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Հարցազրույց. Մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ի հեղափոխությունը բեմականացված էրԱղջիկ երեխաների միջազգային օր. պատմության այս օրը (հոկտեմբեր 11)«Պուտինի երթուղին» կարող է վերափոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բшխումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգություններն իրական հիմքեր ունեն․ Արտակ Զաքարյան ԵՎՐՈ-2027-ի որակավորման փուլ. Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Հիմա Ռուսաստանի վրա ճնշումը թուլացնելու ժամանակը չէ, և Եվրոպան դա չի անի․ Կայա Կալաս Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Դպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել
Ամենադիտված