Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մխոյիս մասին խոսելիս միշտ ժպիտով եմ խոսում, այլ կերպ չեմ կարող։ Շատ աշխույժ, խղճով, բոլորին հասնող տղա էր։ Ապրում էր բոլորի համար։ Եթե երկու հոգի վիճեին, նա նրանց բաժանողն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարի մայրիկը՝ տիկին Լուսինեն։ Մխիթարը ծնունդով Երևանից է։ Դպրոցում կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է արհեստագործական ուսումնարանում։ «Շատ լավ է սովորել դպրոցում, բացարձակ գերազանցիկ է եղել տարիներ շարունակ։ Երբ փոխադրվեց չորրորդ դասարան, Մխիթարիս նկարը, որպես բացարձակ գերազանցիկ, փակցված էր դպրոցի երկու մասնաշենքում էլ։ Իրեն «սուպեր Մխիթար» էին ասում, որովհետև շատ լավ էր սովորում։ Բայց վեցերորդ-յոթերորդ դասարանից հետո առաջադիմությունը մի փոքր թուլացավ։ Աշխույժ, շրջապատի տղա էր։ Բայց նաև այնքան կրթված էր, գիտելիքներով հարուստ, որ անվճար ընդունվեց ուսումնարան, կրթաթոշակ էր ստանում։ Բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրել և սովորել է։ Իսկ մաթեմատիկան յուրահատուկ էր սիրում, այդ առարկայից էր հատկապես ուժեղ»։

Ուսումնարանում սովորելուց հետո Մխիթարը զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Վանաձորի ԴՈւՑ զորամասում, այնուհետև՝ Տավուշի մարզում՝ Բերդում։ «Շատ լավ է ծառայել։ Արժանացել է մեդալի, շնորհակալագրի և ժամացույցի»։ Բանակից զորացրվելուց հետո Մխիթարը մտադիր էր Տնտեսագիտական համալսարան ընդունվել։ «Քույրն ավարտել էր, եղբորն ասաց՝ քեզ հետ կպարապեմ։ Աղջիկս էլ էր գերազանցիկ, միշտ ասում էր. «Մա՛մ, նստում ենք պարապելու, Մխոն ամեն ինչ ինձանից լավ գիտի։ Ուզում եմ իր հետ պարապեմ, բացատրեմ, բայց նա ինձանից լավ է ամեն ինչին տիրապետում»։ Երբ Մխոս զորացրվեց, ասաց. «Մի քիչ աշխատեմ, ոտքի կանգնեմ, հետո անցնեմ ուսման հետ կապված հարցերին»։ Միասին շատ երկար զրույցներ ենք ունեցել, նա միշտ խոսում էր իր պլանների մասին։ Կյանքը շատ էր սիրում»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Իրեն կանչել էին զինկոմիսարիատ, բայց չէին տանելու, ընդամենը պետք է ներկայանար հաշվառման համար։ Ես էլ էի հանգիստ, որովհետև գիտեի, որ պետք է գնա, հաշվառվի և տուն գա։ Սեպտեմբերի 29-ն էր, ես աշխատավայրում էի, իսկ նա գնացել էր զինկոմիսարիատ, ինձ էլ էր ասել՝ եթե չեն տանում, ես չեմ գնա։ Բայց այդ օրը զանգեց ինձ ու ասաց. «Մա՛մ, կներես, ես գնում եմ»։ Նույն պահին ուղղակի ծնկի եկա ու գոռում էի՝ մի գնա, մի գնա։ Հետո արդեն ծանոթ տղաները պատմեցին, որ իրեն տանելիս չեն եղել, նա է «ստիպել»՝ եկել, հասել եմ այստեղ, ուրեմն պետք է գնամ։ Սեպտեմբերի 29-ին ՄՈԲ-ով 60 հոգի ուղևորվել են Արցախ։ Նրանցից 58-ը հետ են եկել, երկու տղաները մնացել են այնտեղ։

Պատերազմի օրերին եղել է տարբեր դիրքերում, բայց հիմնականում՝ Ներքին Հոռաթաղում։ Փորձ չունենալով՝ նա հետախույզ է դարձել, և օրերի ընթացքում իրեն բոլորը ճանաչել են որպես Հոռաթաղի «ռազվեդչիկ» Մխո։ Նա ամեն տեղ եղել է, փաստաթղթեր է տարել, սնունդ և անհրաժեշտ ամեն ինչ։ Մի տղա կա, մեզ հեռու ազգակից է, նույն ազգանունն ունեն, պատմում է, որ երբ անցակետերով անցնում էր, բոլորն իրեն հարցնում էին՝ դու Մխոյի ի՞նչն ես։ Շատ պատմություններ կան Մխոյիս հետ կապված։ Բոլորն են ասում, որ իրենց խաղաղության աղավնին էր, ոգևորում էր ժամկետային զինծառայողներին, այն դեպքում, երբ ինքը մի քանի տարով էր նրանցից մեծ։ Երբ ինչ-որ մեկին մի բան է պետք եղել, Մխոյին են դիմել՝ վստահ լինելով, որ նա կարող է դա գտնել։ Այս բոլոր պատմությունները մենք քիչ-քիչ իմացանք։ Աղջիկս Մխոյիս մասին գիրք է գրել՝ «Արևս», և այդ ընթացքում բոլորից ինֆորմացիա էր հավաքագրում»։ Պատերազմի օրերին Մխիթարը կապ է պահպանել ընտանիքի անդամների հետ։ «Նա հենց առաջին օրն իր հեռախոսը տղաների հետ ուղարկել էր տուն, որ իրեն չզանգեմ։ Գիտեր, որ անընդհատ իրեն կզանգահարեի, չէի կարող այլ կերպ։ Նա մեզ զանգահարում էր տարբեր հեռախոսահամարներով։ Եղել է մեկ դեպք, որ օր ու կես իրենից որևէ տեղեկություն չեմ ունեցել, շատ վատ հոգեվիճակում էի, բայց նա այնպես էր ամեն ինչ ներկայացնում, թե բունկերի մեջ է, տղաների համար ճաշ է պատրաստում։ Ինձ այդպես հանգստացնում էր։ Իր ձայնը կտրվել էր, երբ հարցնում էի՝ ինչո՞ւ, արձագանքում էր՝ երևի մրսել եմ։ Իսկ իրականում այնքան էր բղավել այդ օրերին, որ ձայնը կտրվել էր։ Իրեն ասում էինք՝ հետ արի, իր արձագանքն էր. «Այստեղ լավ է, ապահով տեղում եմ»։ Իսկ վերջում էլ հավելում էր. «Մինչև պատերազմը չվերջանա, չեմ գա»»։

Որդու հետ վերջին զրույցներն է վերհիշում տիկին Լուսինեն։ «Զոհվելուց մեկ օր առաջ երեկոյան ժամը տասի կողմերը զանգահարեց։ Գյուղերից մեկում ինչ-որ մեկի տանն էր, իր խոսքերով՝ գնացել էին լողանալու։ Այդ օրն ասաց. «Մա՛մ, մի խոսա, արի ուղղակի իրար նայենք»։ Մինչև հիմա հիշում եմ իր այդ հայացքը։ Ժպիտ կար դեմքին։ Բավականին երկար իրար նայեցինք։ Հետո առավոտյան ես աշխատանքի գնացի։ Ժամը մեկի կողմերը զանգահարեց, էլի երկար զրուցեցինք։ Ասաց, որ մեքենայով է։ Իմ հորդորին, որ զգույշ վարի, ժպտաց. «Մա՛մ, հանգիստ, հո երեխա չեմ»։ Խոսեցինք ու անջատեցինք հեռախոսը։ Այդ օրը եկա տուն, Մխոս կրկին զանգեց։ Այստեղ մի պատմություն պատմեմ։ Այդ դեպքերից որոշ ժամանակ առաջ քրոջ հետ Դիլիջան էին գնացել, քույրիկն իր համար փայտից փոքր խաչ էր գնել։ Այն միշտ իր շալվարի գրպանում էր պահում, բայց Արցախում հագուստը կորցրել էր, խաչն էլ, բնականաբար, հետը։ Ասաց. «Մա՛մ, Սերոժն իմ շալվարը գտել է»։ Սերոժը ժամկետային զինծառայող էր, մտերմացել էին շատ, նրա կյանքն էր փրկել։ Այնքան ուրախացա խաչը գտնելու լուրից, ինձ թվաց, թե ամեն ինչ լավ է լինելու։ Բայց երկու ժամ հետո բոթը ստացանք»։

Հոկտեմբերի 29-ին Մխիթարը զոհվում է Ներքին Հոռաթաղում։ «Չորս հոգով՝ երկու ժամկետային տղաները, սպան և Մխոս, խրամատ են փորել։ Սկսվել են օդային հարվածները։ Սպան զոհվել է, Մխոս՝ վիրավորվել։ Խաչը տվել է Սերոժին ու ասել՝ գնա։ Բայց նա չի գնացել։ Օգնություն է կանչել։ Շտապօգնության մեքենայով տղաներին տեղափոխել են, բայց Սերոժը հասկացել է՝ Մխոն իր մոտ ոչ մի փաստաթուղթ չունի և կկորչի զոհվածների մեջ։ Հասել է հոսպիտալ, տղայիս տվյալներով թուղթը դրել Մխոյիս գրպանը, որ կարողանան մեզ գտնել։ Իր մարմնի վրա դաջվածքներ կային, նաև դրանցով իրեն շուտ ճանաչեցին։ Մի քանի օր հետո Մխոս տանն էր, իրեն չենք փնտրել, ուղղակի սպասում էինք մինչև մեզ կհասնի։ Մեզ երանի էին տալիս, որ Մխոյիս երկար չենք փնտրել...»։

Ապրելու ուժի մասին։ «Տղայիս դասընկերուհին միշտ ասում էր՝ Մխոյի չլինելով՝ այս աշխարհից մի քանի հոգի պակասել են։ Ի՜նչ խորհուրդ կա այս մեկ ձևակերպման մեջ։ Հետո Եռաբլուրում ես ամեն անգամ սկսեցի նոր մարդկանց հանդիպել, նոր պատմություններ լսել իր անցած հերոսական ճանապարհի մասին։ Կյանքի վերջին րոպեներին իր հետ եղած զինծառայողը եկավ մեր տուն։ Ասաց. «Շատ բան ձեզ չեմ պատմի, բայց իմացեք, որ, օրինակ՝ երբ տղաների մարմինները չէին կարողանում անանցանելի հատվածներից դուրս բերել, ում կարողացել է, Մխոն է դուրս բերել»։ Մի անգամ էլ հենց այդ տղային է օգնել, երբ ոտքից վիրավորվել է։ Այնպիսի պատմություններ էին, որ երկմտում էի՝ ֆիլմի մասին են պատմում, թե իրականության։ Անտանելի բարդ շրջան էր, բայց մի օր մեկն ասաց. «Մխոն հետ է գալու, դու պետք է տեսնես իրեն»։ Այդ մեկ նախադասությունն ուժ տվեց։ Ճիշտ է, վայ այս ապրելուն, բայց այդ մեկ նախադասությունն ինձ ուժ տվեց։ Իրեն պետք է տեսնեմ, չգիտեմ՝ ինչպես, բայց պետք է տեսնեմ։ Իսկ հետո աղջիկս ընտանիք կազմեց, երկու թոռնիկ ունեմ, տղային անվանակոչել են Մխիթար։ Ապրում ենք, բայց սա ապրել չի, մեր կյանքում ինչ-որ բան կիսատ է, դատարկ»։

Հ. Գ.- Կամավոր Մխիթար Կուջոյանը հետմահու պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» և «Մարտական ծառայություն» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Թբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանինԼիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում «British American Tobacco» գործարանին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մալիբու լիկյորԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի «Փաշինյանը հրաժարվել է Ռուսաստանից. Հայաստանը նոր դաշնակից է փնտրում» Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Ուկրաինայի ճանապարհով. Հայաստանի եվրոպական երազանքները կհանգեցնեն նրա կործանմանը» Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 սեպտեմբեր)Լճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում
Ամենադիտված