Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում արդարադատության համակարգի վերջնական կլանման և այն քաղաքական մահակ դարձնելու գործընթացը հասել է իր գագաթնակետին։ Դրա հերթական ցայտուն ու ամոթալի ապացույցը դարձավ հուլիսի 9-ին կայացած դատական նիստը, որի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ, հայտնի գործարար և բարեգործ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով։ Այս որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական վրեժխնդրության և սեփական ընդդիմախոսներին մեկուսացնելու՝ իշխանական տենդի հերթական դրսևորումը։

Ամենացնցողն այս պատմության մեջ այն է, որ Սամվել Կարապետյանն իր նկատմամբ կիրառվող այս այլանդակ ապօրինությունների, շինծու մեղադրանքների ու բացահայտ քաղաքական հալածանքների պարագայում մեկ միլիմետր անգամ չի շեղվել օրենքի տառից։ Նա հանդես է գալիս որպես բացառիկ օրինապահ քաղաքացի և պետականամետ գործիչ, որը հարգում է պետական ինստիտուտները, նույնիսկ երբ դրանք բռնազավթված են գործող վարչախմբի կողմից։ Սակայն, ի պատասխան իր ընդգծված իրավահարգության, նա ստանում է միայն շինծու և ուռճացված մեղադրանքներ՝ սահմանադրական կարգի տապալման հնչեղ, բայց դատարկ լոզունգներից մինչև փողերի լվացման աբսուրդային հոդվածներ։ 2025 թվականի հունիսից մեկնարկած կալանքը, որը հետագայում փոխարինվեց տնային կալանքով, այժմ արդեն որերորդ անգամ մեխանիկորեն երկարաձգվում է՝ ուղեկցվելով անհեթեթ սահմանափակումներով ու շփումների արգելքներով, որոնց նպատակը քաղաքական առաջնորդին ակտիվ գործունեությունից կտրելն է։

Սակայն Սամվել Կարապետյանի դեպքը եզակի չէ, այն տեղավորվում է երկրում տիրող համատարած իրավական տեռորի տրամաբանության մեջ, որն իրականացվում է իշխանության բոլոր խոշոր ընդդիմախոսների նկատմամբ։

Սրա վառ ապացույցն են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները, նրա ձերբակալությունն ու այն տոտալ իրավական տեռորը, որը կիրառվում է խոշոր գործարարի և քաղաքական ուժի ղեկավարի դեմ՝ նպատակ ունենալով կոտրել ցանկացած դիմադրություն։

Նույն ձեռագիրն ենք տեսնում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերջերս իրականացվող քաղաքական հետապնդումների հերթական արարում։ Իշխանությունները հասել են նրան, որ անթաքույց իրավական կամայականությամբ, ուղղակի մեխանիկական որոշումներով մարդկանց զրկում են անգամ անձնական, կենցաղային կամ առողջական նպատակներով երկրի տարածքից դուրս գալու տարրական իրավունքից։ Մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումը դարձել է սովորական գործիք՝ քաղաքական դաշտը վախի մթնոլորտում պահելու համար։

Այս ամբողջ գործընթացում ամենաողբերգականը Հայաստանի դատական համակարգի կատարյալ դեգրադացիան է։ Այսպես կոչված՝ իշխանության «սրտի դատավորները» վաղուց դադարել են արդարադատություն իրականացնելուց։ Նրանք վերածվել են սովորական նոտարական գրասենյակների, որոնք առանց որևէ լուրջ քննարկման, առանց հիմնավորումների և փաստարկների, պարզապես դակում և կնքում են իրենց «հրամցված» որոշումները։ Մեղադրող կողմը պահանջում է երեք ամիս, դատարանը տալիս է երկու ամիս՝ փորձելով ստեղծել անկախության պատրանք, բայց սա ընդամենը էժանագին բեմականացում է, որտեղ սցենարը գրված է բոլորովին այլ կաբինետներում։ 

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող այս տոտալ ճնշումները ցույց են տալիս գործող վարչակարգի ներքին վախերն ու թուլությունը։ Նրանք սարսափում են իրական կշիռ, հեղինակություն և հայրենասիրական մղումներ ունեցող առաջնորդներից։ Երբ երկրում տիրում է իրավական կամայականությունը, իսկ դատարանները ծառայում են ոչ թե օրենքին, այլ օրվա իշխանավորին, ապա որևէ քաղաքացի պաշտպանված չէ։ Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքերը հստակ ազդակ են ողջ հանրությանը. ով չի լռում և ով ունի ուժեղ Հայաստան կառուցելու ներուժ, հայտնվելու է իշխանական ռեպրեսիվ մեքենայի թիրախում, սակայն պատմությունը ցույց է տվել, որ ապօրինության վրա հիմնված ոչ մի իշխանություն երկար կյանք չի ունենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները միշտ էլ կանգնած են եղել միմյանց կողքին նեղ ու դժվարին օրերին. Ալիևը՝ Փեզեշքիանին «Չորրորդ Հանրապետության» շեմի՞ն. Հայաստանը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետոՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 10-ին Ռուսական կողմը հայտարարել է Դոնեցկի 2 գյուղի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ Բաքվում Գերմանիայի հետ որևէ պաշտոնական բանակցություն չի եղել. ՌԴ ԱԳՆ Դադարել է գործել Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհը կամուրջը Ադրբեջանին հանձնելու պատճառով. պատմության այս օրը (10 օգոստոս)Լույս չի լինելու Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» Իսրայելը թույլ չի տա միջnւկային զենքի առկայությունն Իրանում՝ անկախ գործարքից. Նեթանյահու Վուչիչը հայտարարել է, որ Եվրոպան մեծ պատերազմի շեմին է Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»՝ ընդգծելով տնտեսական ճնշումը. AxiosԻրանի խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի վերաբերյալ օրինագծին Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումըՀռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Անշարժ գույքի գործակալներ. Աճել է ռուսների կողմից Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերումըՀունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա «Ավելի շուտ Հայաստանը կկռանա». Պետդումայի պատգամավորները հայտարարել են, որ ոչ ոք չի կարողանա Ռուսաստանին կզեցնելՖիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին
Ամենադիտված