Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժորան մեր ընտանիքներում առաջին թոռնիկն էր։ Շատ գեղեցկադեմ էր, հրաշալի բնավորություն ուներ, իրեն բոլորն էին սիրում։ Մայրական ու հայրական կողմերի համար իսկական «կռվախնձոր» էր՝ այդ բառի լավագույն իմաստով, բոլորն ուզում էին իրենց մոտ տանել, պահել, սիրել։ Շատ հանգիստ տղա էր, երբեք չէր խոսում իր արածի և ունեցածի մասին։ Շատ հումորով էր, անգամ «Լավագույն հումորիստ» պատվոգրի էր արժանացել միջոցառման ժամանակ»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ժորայի մայրիկը՝ տիկին Հերմինեն։

Ժորան ծնվել է Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց շատ լավ է սովորել «Եկեղեցու պատմություն» և ՆԶՊ առարկաները։ «Դասարանում իրեն բոլորն էին շատ սիրում և հարգում, միշտ շրջապատված էր ուշադրությամբ։ Վեցերորդ դասարանում արդեն ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի անդամ էր, ստացել է վկայագիր՝ որպես ակումբի կրտսեր սերժանտ։ Բոլոր միջոցառումներին այնքան սիրով էր մասնակցում՝ լինեին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումները, թե զորահանդես։ Յոթերորդ դասարանից նա սկսեց դուդուկի դասերի հաճախել։ Հատկապես շատ էր սիրում նվագել «Սարի աղջիկը»»։

Դպրոցն ավարտելուց հետո Ժորան զորակոչվում է Հայկական բանակ։ «Ամուսինս մեկնում էր արտագնա աշխատանքի։ Ժորաս հաճախ էր ասում. «Մա՛մ, պապային ասա, թող տուն գա, էլ չգնա Ռուսաստան»։ Մենք էլ էինք գնում-գալիս Ռուսաստան, բայց Ժորաս այդ երկրում ապրելու միտքը չէր ընդունում։ Հիշում եմ, որ վերջին զրույցներից մեկի ժամանակ իրեն ասացի՝ Ժո՛ր ջան, բանակից գաս, գնաս պապայի մոտ, մի քիչ օգնես, որ մեր բոլոր նպատակները կարողանանք իրականացնել, քեզ ամուսնացնենք։ Ինքն արձագանքեց. «Մա՛մ, երբեք Հայաստանից չեմ գնա»։ Երբ իրեն հակադարձում էի, որ այստեղ գործ չկա, ասում էր. «Մեքենաս կվաճառեմ, կենդանիներ կպահեմ, բայց երբեք Հայաստանից չեմ գնա»։ Դա էլ այն դեպքում, երբ մենք երբեք անասնապահությամբ չենք զբաղվել, նա նման բան չէր տեսել։ Այսինքն, իր համար անծանոթ մի բանով կզբաղվեր, բայց այլ երկրում ապրելու մասին չէր մտածում անգամ»։

2019 թվականի հուլիսի 4-ին Ժորան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Եղնիկներում, որոշ ժամանակ հետո տեղափոխվել է Մարտակերտի «Ինտերնատ» զորամասի 5-րդ գումարտակ։ Ժորան եղել է շտապօգնության մեքենայի վարորդը։ «Փոքրուց մեքենա վարելու հետ սեր ուներ, դպրոցական տարիներին արդեն մեքենա էր վարում։ Հայրիկս վարորդ էր, իրեն հետն ամենուր տարել է։ Ապրում ենք Մեղրաձոր գյուղում։ Այստեղ ոստիկաններ չկային, մեքենաներին չէին կանգնեցնում, սիրում էր նաև գյուղում մեքենա վարել։ Դպրոցն ավարտելու կապակցությամբ իրեն մեքենա էինք նվիրել։ Վարելն իր տարերքն էր։

Ժորս միշտ ասում էր՝ տղեն պետք է ծառայի։ Բանակ զորակոչվելու հետ կապված ամեն բան ինքնուրույն է արել։ Միայն եկավ ու մեզ ասաց՝ այսինչ օրը գնում եմ բանակ։ Զանգեցի ամուսնուս, ասացի՝ ամսի չորսին մեր տղան բանակ է գնում։ Հունիսի 27-ին նա վերադարձավ Հայաստան, երկու օրվա մեջ կազմակերպել ենք իր մկրտությունը։ Ասացի արդեն, որ շատ էր սիրում «Եկեղեցու պատմություն» առարկան. միշտ նշում էր՝ մկրտված չեմ, չեմ կարողանում եկեղեցու խորան բարձրանալ։ Անընդհատ դա էր շեշտում։ Ամուսնուս խնդրեցի՝ արի մկրտությունը կազմակերպենք, թող Ժորը մկրտված գնա բանակ, հետո մի փորձանք չլինի, ու ամբողջ կյանքս ինձ չներեմ, որ որդուս չմկրտեցի։ Ամեն ինչ կազմակերպեցինք, մեր տղան մկրտվեց։ Մյուռոնից իրեն հանեցինք և նույն օրը զորակոչվեց ծառայության։ Շատ սիրված է եղել նաև ծառայության ժամանակ։ Բժիշկներն ու բուժքույրերն այնքան սիրով են իր մասին խոսում։ Նշում են՝ տագնապ էին հայտարարում, Ժորան արդեն կազմ ու պատրաստ էր։ Ինքն էլ էր միշտ ասում՝ ոնց որ մեր տանը լինեմ։ Երկու անգամ արձակուրդ եկավ, շատ էր փոխվել, սիրունացել էր, հասունացել, չնայած միշտ է կազմակերպված ու հասուն եղել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Այդ օրը մեր գյուղում իր համար կառուցվող տան տանիքի կառուցման աշխատանքներն էինք ավարտում։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգահարեց. «Մա՛մ, պապան գումար է ուղարկել, համով բաներ եմ գնել, որ քո ծնունդը նշենք»։ Ինձ էլ կարծես հրահանգեց. «Առավոտյան քույրիկին կուղարկես, թող տորթ գնի»։ Ես էլ իրեն համոզում էի՝ բանակից կգաս, պապան էլ կգա, մյուս տարի մեր նոր տանը ծնունդս կնշենք։ Բարկացավ, ասաց, որ հեռախոսը փոխանցեմ քրոջը։ Նրան էլ հրահանգեց, որ առավոտյան ինձ համար տորթ գնի։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք, աղջիկս գնաց տորթի հետևից, մեկ էլ լուր ստացանք, որ պատերազմ է սկսվել։ Առաջին պահին չեմ պատկերացրել, որ լուրջ բան է, քանի որ գիշերն էինք խոսել։ Սկսեցի իրեն զանգել, չէր պատասխանում։ Հետո արդեն իմացանք՝ երբ տագնապ է հայտարարվել, իրենց հրամանատարը հերթապահ յոթ վարորդներին հրահանգել է իջնել նկուղները, մինչև հասկանան, թե ինչ է կատարվում։ Այդ ժամանակ իրենց բուժմասին արդեն հարվածած են եղել։ Ժորն ասել է. «Չեմ կարող թաքնվել, տղե՛րք»։ Գլխարկը տվել է Արտակին ու ասել՝ բուժմասից տղերքին պետք է դուրս բերեմ։ Վիրավոր տղերքին մի կերպ իջեցրել է, պառկեցրել աստիճանների մոտ, որ չվնասվեն, ինքն էլ վազել է դեպի ավտոպարկ, որ մեքենան դուրս բերի։ Չհասած ավտոպարկ՝ մեր «Ուրալները» պայթեցրել են։ Հարվածի ալիքից մեր տղան այրվել էր»։

Սեպտեմբերի 27-ին Մարտակերտում է անմահացել Ժորան։ Սեպտեմբերի 30-ին նա արդեն տանն էր։ Մայրիկն ասում է՝ բայց ես իմ որդուն չեմ տեսել։ «19 տարեկան էր, բայց հիշողություններն այնքան շատ են, որ կարծես 50 տարի է ապրել։ Գյուղում մարդ չկա, որ իրեն ջերմությամբ չհիշի, չափսոսի իր համար»։

Ժորան քույր և եղբայր ուներ, երբ զորակոչվեց ծառայության, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Մարկը, ծնվեց պատերազմից հետո։ Ծանրագույն օրերից մեկում է տիկին Հերմինեն իմացել, որ բալիկի է սպասում։ Միասնական ու ամուր ընտանիքում բոլորն իրար թև ու թիկունք են դարձել, որ կարողանան դիմակայել անասելի ցավին։

Ապրելու ուժի մասին։ «Առաջին հերթին ինձ ուժ տվեց ամուսինս։ Նա ինձ դուրս բերեց ծանր վիճակից։ Եվ, իհարկե, երեխաներս։ Բոլորս ծանր օրերի միջով ենք անցել, բայց փորձում ենք ամուր մնալ ոտքերի վրա։ Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր»։

Հ. Գ. - Ժորա Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Մեղրաձորի հուշարձան-պուրակում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկելԼուսանկարիչների միջազգային օր. պատմության այս օրը (12 հուլիս)71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Արդյո՞ք Եվրոպան ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ ՈւկրաինայիԲախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է Այսօր Վարդավառ է՝ Քրիստոսի Պայծառակերպության տոնը Իրանը ծայրահեղ անհաջող որոշում է կայացրել. հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2–3 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանա Փոթորկի և ամպրոպների պատճառով ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել Սանկտ Պետերբուրգում ԱԱ-2026. Արգենտինան կիսաեզրափակչում է Այս պատերազմը Գերմանիայի համար թանկ է նստում. փոխկանցլեր Լարս Կլինգբայլ Ռուսաստանի զինվшծ ուժերը հարվшծել են Ուկրաինայի Սումի քաղաքին․ կան զnհեր և վիրավnրներ 25 տարեկանում կյանքից հեռացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդեն Ադամսը Ո՞վ էր երեկ գետն ընկած 19-ամյա տղան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը․ Մելիքյան ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները Էյֆելյան աշտարակը, Լուվրը և Օրսեն կրճատված աշխատանքային ժամեր կունենան շոգի պատճառով Շախմատի տան դիմաց բшխվել են «Hyundai»-ը և «Hongqi»-ն․ կա վիրավոր Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար Եթե որևէ մեկը պետք է վախենա, դա Ֆրանսիան է. Յամալ Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել․ բեռնատարը վերածվել է մnխրակույտի․ կա վիրավոր Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ․ ՆԳՆ-ն զգուշացնում է Դերասանուհի Սիլվի Բարկովան երեխա է որդեգրել Իսակովի պողոտայում «Tesla»-ն բախվել է կայանված «Mercedes G 500»-ին ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը Առեղծվածային մահ. ինֆլուենսերը մահացել է Դուբայի երկնաքերի 27-րդ հարկից ընկնելուց հետո Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն
Ամենադիտված