Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Bloomberg-ը և Al-Arabiya-ն հրապարակել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծի տեքստը, որն, ինչպես ակնկալվում է, պաշտոնապես կստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին՝ ճանապարհ հարթելով 60-օրյա բանակցությունների համար, որոնց նպատակն է վերջնականապես դադարեցնել պատերազմը և նոր խիստ սահմանափակումներ մտցնել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ստորև ներկայացվում են փաստաթղթի հիմնական կետերը, որոնք ներկայացրել են լրատվամիջոցները.

1.  Թեհրանը, Վաշինգտոնը և նրանց դաշնակիցները հայտարարում են պատերազմի անհապաղ և վերջնական դադարեցման մասին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, և պարտավորվում են այսուհետ միմյանց դեմ որևէ թշնամական գործողություն չձեռնարկել և ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից:

2.      Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։

3.  Իրանը և ԱՄՆ-ն պարտավորվում են բանակցել և հասնել վերջնական համաձայնագրի առավելագույնը 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

4.  Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Միացյալ Նահանգները վերացնում է ծովային շրջափակումը և կանխում Իրանի դեմ ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ, ինչպես նաև վերականգնում է նավագնացությունը առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է իր ուժերը դուրս բերել շրջակա տարածքներից վերջնական համաձայնագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում։

5.      Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն անհապաղ քայլեր կձեռնարկի՝ ապահովելու, որ առևտրային նավերի տեղաշարժը Պարսից ծոցից դեպի Օմանի ծով և հակառակը վերսկսվի 30 օրվա ընթացքում՝ պատերազմից առաջ եղած ծավալով՝ հաշվի առնելով Իրանի կողմից տեխնիկական խոչընդոտների վերացման և ականազերծման անհրաժեշտությունը։

6. Միացյալ Նահանգները պարտավորվում է իր տարածաշրջանային գործընկերների հետ միասին ստեղծել համապարփակ ծրագիր, որը համաձայնեցվել է երկու կողմերի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում: Այս պլանի իրականացման մեխանիզմը որպես վերջնական համաձայնագրի մաս կձևակերպվի 60 օրվա ընթացքում։

7. Միացյալ Նահանգները պարտավորվում է վերջնական համաձայնագրի շրջանակներում վերացնել Իրանի դեմ ներկայում կիրառվող բոլոր տեսակի պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բանաձևերը, ինչպես նաև ԱՄՆ բոլոր միակողմանի պատժամիջոցները՝ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային։

8.      Իրանը վերահաստատում է, որ երբեք չի արտադրի միջուկային զենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ հարստացված նյութի ճակատագիրը և միջուկային ոլորտին վերաբերող մյուս բոլոր փոխադարձաբար համաձայնեցված հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային կարիքների ճակատագիրը, համարժեքորեն կլուծվեն վերջնական համաձայնագրում։

9.      Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համաձայն են, որ վերջնական համաձայնագրի հասնելուց առաջ նրանք կպահպանեն ստատուս քվոն. Իրանը կպահպանի ստատուս քվոն իր միջուկային ծրագրի հարցում, և Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի կիրառի Իրանի նկատմամբ կամ չի ամրապնդի իր ուժերը տարածաշրջանում։

10.  Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և մինչև պատժամիջոցների վերացման ամսաթիվը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը կտրամադրի արտոնություններ իրանական հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց հետ կապված ծառայությունների, այդ թվում՝ բանկային, ապահովագրական, տրանսպորտային և այլն, արտահանման համար։

11.  Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջընթացի լույսի ներքո Իրանի Իսլամական Հանրապետության սառեցված կամ սահմանափակված միջոցներն ու ակտիվները կազատվեն և լիովին մատչելի կդարձվեն:

12.  Իրանի և ԱՄՆ-ն համաձայն են, որ ստեղծվի իրականացման մեխանիզմ՝ վերջնական համաձայնագրի հաջող իրականացումը և դրա հետագա պարտավորությունները վերահսկելու համար։

13.  Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից և այս փոխըմբռնման հուշագրի 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կիրառման մեկնարկից և այդ քայլերի շարունակական իրականացման վերաբերյալ երաշխիքներ ստանալուց հետո Իրանը և ԱՄՆ-ն կսկսեն բանակցություններ վերջնական համաձայնագրի շուրջ՝ միայն մնացած հոդվածների վերաբերյալ։

14.  Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Աշոտյանի գործը որոշակիորեն միջազգային ուշադրության կենտրոնում է, հույս ունենք՝ անազատությունը երկար չի տևելու. Ռուբեն Մելիքյան Կատարցի միջնորդները ժամանել են Իրան. Reuters Մբապեն ԱԱ-ների պատմության մեջ երկու բացառիկ ռեկորդ է սահմանել Օձունի դպրոցում շինաշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկելբետոնե հատակին ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանшտան վրա հարձակվողը Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը․ հայտնաբերվել է 19-ամյա տղայի դինՄակրոնը փրկվել է, սիրիացի փոխնախարարը՝ վիրավորվել․ նոր մանրամասներՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում». Արեգնազ Մանուկյանի կալանքը իրավական որոշում չէ. Մելոյան Բժիշկը 15 հիվանդների մահացու դեղաչափեր է տվել Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ինչպես է անցնում Գոռ Հակոբյանի որդու բուժման ընթացքը․ նոր կադրերԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԲաադոկՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով «Փաշինյանն ու նրա կուսակցությունը նոր թշնամի ունեն, դա հայկական սփյուռքն է»Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ Թուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք «Արևմուտքի հետ սոված կմնաս. Ի՞նչ է նշանակում Փաշինյանի այցը Ռուսաստան»Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին 34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում էԲացվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» կայարանը․ պատմության այս օրը (10 հուլիս)Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. ԱՄՆ կենտրոնական հրամանատարություն ԱԱ-2026․ Ֆրանսիան կիսաեզրափակչում է Լույս չի լինելու Երկամարտի 301 կգ արդյունքով ծանրորդ Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը«Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական
Ամենադիտված